?

Log in

No account? Create an account

May 25th, 2018

ASV & Birthright Armenia

Birthright Armenia & Armenian Volunteer Corps is heading to #Almelo and #Utrecht! Come by and learn about the endless opportunities awaiting you in #Armenia! This is your chance to ask questions and have them answered in person, and learn all about our organizations. From customized professional #internships and #volunteer placements to discovering the hidden corners of Armenia, we have you covered.
P.S. We place participants all over Armenia to gain knowledge and experience in their chosen field (s), learn more about the #Armenian culture and language, enjoy delicious food, make life long friendships, and so much more!
Come move mountains on a journey of self-discovery.
Saturday May 26th
   ALMELO: From 11-1pm we will be at Stichting Yerevan located at Wierdensestraat 127 (yay, free parking) .
UTRECHT: From 7-9 we will be at Winkel van Sinkel in the garden located at Oudegracht 158 (parking could be difficult, but accessible via public transport)
.

ԵԿԵՔ ՊԱՐԵՆՔ ՔՈՉԱՐԻ

(Տեքստը հայերեն, հոլանդերեն լեզուներով)
     Svetlana Andresian(Ալմելո)



Հարգելի հայրենակիցներ,
     2018 թվականի մայիսի 28-ին լրանում է Հայաստանի Առաջին Հանրապետության
     100 ամյակը։ Մենք տոնում ենք այն մայիսի 26-ին, ժամը 18։00-ին Ալմելոյի Հայկական Եկեղեցում։ Ի պատիվ 1918 թվականի հաղթանակի և մեր այլ հաղթանակների, աշխարհի բոլոր հայերի հետ միասին կպարենք «Քոչարի» եկեղեցու մոտ, պարուսույց Լիլիթ Եղիազարյանի ղեկավարությամբ։ Այնուհետև տոնախմբությունը կշարունակենք եկեղեցու սրահում։
     Եկեղեցու վարչությունը, ՀՄԸՄ, ՀԲԸՄ, ԱՀՑՀ կազմակերպությունները, Հայկական կիրակնօրյա դպրոցը, «Գեղարդ» երգչախումբը, «Զարթոնք» պարախումբը, Հայ Տիկնանց Միությունը, այլ կամավորներ, այդ թվում՝ սիրված երգիչներ, ներկաներին կպարգևեն անմոռանալի տոնական երեկո, համեղ խորտիկներով և խմիչքներով։
     Մուտքը անվճար է։ Բոլորի ներկայությունն էլ ցանկալի է։

Beste landgenoten,
     Op 28 mei 2018 wordt 100 jaar van de onafhankelijkheid van het Eerste Republiek Armenië. We gaan het vieren op 26 mei om 18: 00 uur bij/in Armeense Apostolische kerk Almelo. Ten ere van de overwinning in 1918 en al onze overwinningen, gaan we met alle Armeniërs in de wereld, "Kochari" dansen bij de kerk, onder de begeleiding van Lilit Yeghiazaryan. Daarna gaan we een gezellig feest vieren in de kerkzaal.
     Het Kerkbestuur, Homenetmen, AGBU, AGMA, Armeense Zondagsschool, Kerkkoor "Gechard", "Zartonq Haykakan Par", Vrouwencomité, andere vrijwilligers, waaronder ook gewaardeerde Armeense zangers, zullen een onvergetelijke feestavond bieden, met hapjes en drankjes erbij.
     Toegang is gratis. Iedereen is welkom.

Համերգ` Հայկական ժողովրդական երաժշտություն հոլանդական «Slavuj» երգչախմբի կատարմամբ` 2018-ի մայիս-հունիս ամիսներին


Concerts: Armenian music performed by Dutch choir Slavuj in May and June 2018

In mei en juni geeft Slavuj 3 concerten met Armeense muziek. Te gast zijn Ruzanna Hakobyan die prachtig speelt op haar Qanon en het Zwarte Zee Kwartet aangevuld met slagwerker Rob Damen. We zingen onder meer het Armeense oratorium, geschreven ter nagedachtenis van de slachtoffers Armeense genocide in het jaar 1915.

Vrijdag 25 mei (20.15 uur), Remonstrantse Kerk, Fnidsen 33 – 37, Alkmaar.
Zaterdag 26 mei (20.15 uur), Amstelkerk, Amstelveld 10, Amsterdam.
Zondag 24 juni 2018 (15.30 uur), Buiksloterkerk, Buiksloterpad 10, Amsterdam.

Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադիր
     Իսրայելում «Նոյան Տապան» Մշակույթի և կրթության հայկական կենտրոնի հիմնադիր կազմ
     24.05.18
     Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Artiom Chernamorian


   
  Այլևս հանգիստ թողեք Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի շիրիմներն ու մի օգտագործեք մեր Ցեղասպանության ձեր կողմից ճանաչման հարցն որպես պատժամիջոց թուրքերի դեմ: Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միությունն և «Նոյան Տապան» Հայկական, կրթական մշակութային կենտրոնը համոզված են, որ Իսրայել պետության ստեղծումից հետո թե երկրի կառավարությունները և թե երկրի գերագույն օրենսդիր մարմինը՝ Քնեսետն, իր բոլոր գումարումներով բազմաթիվ հնարավորություններ ունեին ու առիթներ ճանաչելու Հայոց Ցեղասպանությունն և 70 տարի շարունակ Թուրքիայի հետ ժամանակ առ ժամանակ սրացող հարաբերությունների համատեքստում մեր հարցն անամօթաբար և առանց դրա բարոյական և քաղաքական իրավունքն ունենալու օգտագործվում է որպես «մտրակ», որպես «մուրճ», թուրքերին ավելի բարոյական և քաղաքական «ցավ պատճառելու» պատժամիջոց՝ նրանց վրա ազդելու և նրանց զսպելու և ավելի նպաստավոր զիջումներ կորզելու «գործիք:
Մեր պահանջը շատ հստակ է՝ Իսրայելի բոլոր հասարակական-քաղաքական գործիչներին, Քնեսետի ու կառավարության անդամներին կոչ ենք անում այլևս հանդես չգալ Հայոց Ցեղասպանության ճանաչման կոչերով, չհոլովել, անտեղի չվկայակոչել ու անիմաստ ու անհիմն չքննարկել մի հարց, որը դուք որպես պետություն չունեցաք խիզախություն ճանաչելու: 6 մլն. նահատակներ ու «մահվան ճամբարներ» տեսած պետությունն ու պառլամենտը մինչև օրս չարչարկում և կեղտոտ քաղաքական խաղերի համար են օգտագործում 2 մլն. սրբադասված հայ նահատակների լուսավոր հիշատակը:
Մեզ հարկավոր չէ ձեր ճանաչումն այդպիսի գնով:
Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միությունն և «Նոյան Տապան» Հայկական, կրթական մշակութային կենտրոնը վստահ չեն, որ այս անգամ էլ թե կառավարությունն, որի որոշ անդամներ Բաքվի ու Անկարայի ամենասիրելի «եղբայրներն» են և թե Քնեսետը կճանաչեն մեր բանաձևը:
Տա Աստված, որ սխալվենք, տա Աստված որ մենք էլ որպես Հայաստանից Իսրայել մշտական բնակության տեղափոխված թե հայ և թե հրեա քաղաքացիներ ամոթանքի խարանից ազատվենք ու հպարտությամբ հայտարարենք՝ Իսրայել պետությունը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունն, որպես 30-րդ պետությունը:




Այս օրերին Հանրապետության օրվա կապակցությամբ սփյուռքում տարածում է գտել «Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ շարժումը: Նիդերլանդահայ համայնքը ևս անմասը չէ դրանից: Հատկապես նորաստեղծ պարի խմբերը ջանում են միանալ շարժմանը: Այդ իսկ պատճառով պարապում, հղկում են ամեն համարը: Պարի նոր խմբեր են ստեղծվել Դենբոսի «ՈՒրարտու» հայ համայնքում (ատենապետ՝ Տոնի Պողոսյան) և Նայմեխենի «Միացյալ հայերը Հոլանդիայում» միությունում (Ղեկավար՝ Սվետա Աբրահամյան): Նրանք մեր մյուս փորձառու խմբերի հետ հանդես են գալու Քոչարի, այս գեղեցիկ պարի կատարումով: Հատկապես «Արի պարի քոչարի» խորագրով շարժմանը մեծ ծրագրով են պատրաստվել Ալմելոյի, Հաագայի և մյուս քաղաքների հայ համայնքները:Եվ այսպես Նիդերլանդներից ֆլեշբոմին ներկայացել են Նայմեխեն քաղաքի «Միացյալ հայերը հոլանդիայում» կազմակերպության պարախումբը,  Հաագա քաղաքի «Աբովյան» մշակութային միության պարախումբը, «Կարոտ» պարախումբը,  Ալմելոյի հայկական կիրակնօրյա դպրոցի  ու «Զարթոնք» պարային համույթը, Մաստրիխտի «Անի» համայնքի պարի խումբը:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի հարյուրամյակի, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800-ամյակի կապակցությամբ այս շարժումը նախաձեռնել է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի «Հայկական մշակույթի տունը»՝ «Արի պարի քոչարի» խորագրով: Միասնականությանը նպաստող միջոցառման կազմակերպիչները կոչ են անում բոլոր ցանկացողներին ս.թ. մայիսի 26-ին իրենց բնակության վայրերում պարել քոչարի, նկարահանել և տեղադրել համացանցում #aripariqochari հեշթեգով: Նախաձեռնությանը կարող են մասնակցել և՛ անհատներ, և՛ պարային համույթներ, մշակութային տների, կրթօջախների, այլ հաստատությունների ներկայացուցիչներ:
Անշուշտ պարարվեստի խթանմանը նպաստում են մայր հայրենիքից սփյուռք ժամանող հայկական պրոֆեսիոնալ արհեստավարժ խմբերը, որոնց կատարումներն անջնջելի հիշողություններ են թողնում և անշուշտ նպաստում են հայկական ոգու բարձրացմանը:
«ԿԱՐԻՆ»-ազգագրական երգի և պարի համույթը դեռ Նիդերլանդներ էր եկել Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին: 2013թ. սեպտեմբերի 24-ին Հաագայի արվարձան Ռայսվայկ քաղաքում, բազմաթիվ հանդիսատեսների ներկայությամբ շատ պարերի ու երգերի հետ նրանք ներկայացրեցին «Սղերդի Քոչարի»և «Քերծի» պարերը (գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսյան): Այն այսօր ներկայացնում ենք մեր ընթերցողի ուշադրությանը: Նկարահանումն արել է «Նիդերլանդական օրագիրը»:

Անդրանիկ Գրիգորյան

Հ.Գ-Հանրությանն իրազեկելու նպատակով ստեղծվել են ինտերնետային կայք, ֆեյսբուքյան և թվիթերյան էջեր հետևյալ հղումներով -http://www.aripariqochari.com

, info@aripariqochari.com , https://www.facebook.com/aripariqochari , https://twitter.com/aripariqochari
Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր

#aripariqochari #nidoragir
Այս օրերին Հանրապետության օրվա կապակցությամբ սփյուռքում տարածում է գտել «Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ շարժումը: Նիդերլանդահայ համայնքը ևս անմասը չէ դրանից: Հատկապես նորաստեղծ պարի խմբերը ջանում են միանալ շարժմանը: Այդ իսկ պատճառով պարապում, հղկում են ամեն համարը: Պարի նոր խմբեր են ստեղծվել Դենբոսի «ՈՒրարտու» հայ համայնքում (ատենապետ՝ Տոնի Պողոսյան) և Նայմեխենի «Միացյալ հայերը Հոլանդիայում» միությունում (Ղեկավար՝ Սվետա Աբրահամյան): Նրանք մեր մյուս փորձառու խմբերի հետ հանդես են գալու Քոչարի, այս գեղեցիկ պարի կատարումով: Հատկապես «Արի պարի քոչարի» խորագրով շարժմանը մեծ ծրագրով են պատրաստվել Ալմելոյի, Հաագայի և մյուս քաղաքների հայ համայնքները:Եվ այսպես Նիդերլանդներից ֆլեշբոմին ներկայացել են Նայմեխեն քաղաքի «Միացյալ հայերը հոլանդիայում» կազմակերպության պարախումբը, Հաագա քաղաքի «Աբովյան» մշակութային միության պարախումբը, «Կարոտ» պարախումբը, Ալմելոյի հայկական կիրակնօրյա դպրոցի ու «Զարթոնք» պարային համույթը, Մաստրիխտի «Անի» համայնքի պարի խումբը:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի հարյուրամյակի, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800-ամյակի կապակցությամբ այս շարժումը նախաձեռնել է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի «Հայկական մշակույթի տունը»՝ «Արի պարի քոչարի» խորագրով: Միասնականությանը նպաստող միջոցառման կազմակերպիչները կոչ են անում բոլոր ցանկացողներին ս.թ. մայիսի 26-ին իրենց բնակության վայրերում պարել քոչարի, նկարահանել և տեղադրել համացանցում #aripariqochari հեշթեգով: Նախաձեռնությանը կարող են մասնակցել և՛ անհատներ, և՛ պարային համույթներ, մշակութային տների, կրթօջախների, այլ հաստատությունների ներկայացուցիչներ:
Անշուշտ պարարվեստի խթանմանը նպաստում են մայր հայրենիքից սփյուռք ժամանող հայկական պրոֆեսիոնալ արհեստավարժ խմբերը, որոնց կատարումներն անջնջելի հիշողություններ են թողնում և անշուշտ նպաստում են հայկական ոգու բարձրացմանը:
«ԿԱՐԻՆ»-ազգագրական երգի և պարի համույթը դեռ Նիդերլանդներ էր եկել Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին: 2013թ. սեպտեմբերի 24-ին Հաագայի արվարձան Ռայսվայկ քաղաքում, բազմաթիվ հանդիսատեսների ներկայությամբ շատ պարերի ու երգերի հետ նրանք ներկայացրեցին «Սղերդի Քոչարի»և «Քերծի» պարերը (գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսյան): Այն այսօր ներկայացնում ենք մեր ընթերցողի ուշադրությանը: Նկարահանումն արել է «Նիդերլանդական օրագիրը»:

Անդրանիկ Գրիգորյան

Հ.Գ-Հանրությանն իրազեկելու նպատակով ստեղծվել են ինտերնետային կայք, ֆեյսբուքյան և թվիթերյան էջեր հետևյալ հղումներով - http://www.aripariqochari.com , info@aripariqochari.com , https://www.facebook.com/aripariqochari , https://twitter.com/aripariqochari
____________________
https://www.nidoragir.com/2018/05/2800.html
http://my.mamul.am/am/post/79963/
https://niderlandakan.livejournal.com/266064.html

Posted by Hay Azian on 25 май 2018, 17:55