?

Log in

No account? Create an account

November 15th, 2018

Նիդերլանդների  Զվոլե քաղաքի վերաքննիչ դատարանը այսօր`նոյեմբերի 14-ին անփոփոխ է թողել թուրք ազգայնամոլ, Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհան Աշկինինի դեմ 2017թ.Մարտի 17-ին Օվերեյսլի մարզային դատարանի արձակած դատավճիռը:

Լուսանկարում` Աշկինն (աջից) իր փաստաբան Պլասմանի հետ, մարզային դատարանի նիստից հետո (3-ը մարտի 2017թ)Լուսանկար` ՆԻԴ.ՕՐԱԳՐԻ

 Վերաքննիչ դատարանի նիստը կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 17-ին, իսկ որոշումը հրապարակվել է այսօր: Նիստին և դատավճռի հրապարակմանը ներկա է գտնվել «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի» նախագահ Մաթո Հախվերդյանը, որի հավաստմամբ Իլհան Աշկինը կրկին փորձել է քաղաքականացնել հարցը և այն ուղղորդել ադրբեջանա-հայկական հակամարտության շրջանակներ:
Ժամեր առաջ, երբ հայտնի չէր դատավճիռը Աշկինն իր ֆեյսբուքյան էջում հետևյալն էր գրել. «Եթե նույնիսկ դատարանը որոշի, որ ես ճիշտ եմ, այս պայքարը կշարունակվի: Եթե ​​մենք վախենայինք երկաթից,  չէինք նստի գնացք :  Կանգառ չունենք մինչև այն օրը, մինչև հայերը դուրս չգան գրաված հողերից... »
Այդ կարծիքին չի եղել դատարանը և այն դիտարկել է ազգային անհանդուրժողականության  և բռնության կոչ:
Հիշեցնենք, որ 2017թ.Մարտի 17-ին Օվերեյսլի մարզային դատարանը Ալմելոյում  2014 թվականին արտաբերած «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» վիրավորական արտահայտության համար Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհան Աշկինինի դեմ  արձակեց դատավճիռ, որով նա դատապարտվեց մեկ ամսվա պայմանական բանտարկության՝  120 ժամ պարտադիր աշխատանքի ներգրավումով: Դատախազն ավելի մեղմ պահանջ էր առաջադրել`80 ժամ տևողությամբ հարկադիր աշխատանք, պայմանական  երկշաբաթյա  բանտարկությամբ:
Ահա այս որոշումը Իլհան Աշկինը, Նիդերլանդներում հայտնի իր փաստաբան   Պլասմանի հետ բողոքարկել էր վերաքննիչ դատարանում:
Հնարավոր է, որ այս գործընթացը երկարի, քանի որ Աշկինը իր ասածի համար չի զղջում և մտադիր է բողոքարկել գերագույն դատարան:

Նիդերլանդական օրագրի ընթերցողին ենք ներկայացնում թուրք ազգայնամոլի մասնակցությամբ ընթացած դատական մյուս նիստերի և այլ մանրամասների մասին մեր նախկին հրապարակումը:
https://niderlandakan.livejournal.com/191908.html

Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի գրքի շնորհանդես Նիդերլանդներում

Ալմելոյում նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կյանքին վերաբերող գրքի և նրա երգերի  ձայնասկավառակի շնորհանդեսը։  Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կինը՝ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը Ալմելոյի եկեղեցու շուրջ համագործակցող կազմակերպությունների անդամներին, դպրոցի աշակերտներին ու հայ հասարակայնությանը  ներկայացրել է  «Թաթուլ Կրպեյան.Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը» գիրքը և Կրպեյանի  երգերի ձայնասկավառակը։ Այս հանդիպմանը ներկա է եղել նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան, Նորին Գերազանցություն Տիգրան Բալայանը:
Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի կազմակերպած հաջորդ միջոցառումը` նվիրված ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին, տեղի կունենա նոյեմբերի 18-ին Դորդրեխտ քաղաքում:
Նախատեսվում է գրքի ու ձայնասկավառակի շնորհանդես անցկացնել նաև Նիդերլանդների այլ հայաշատ քաղաքներում:

Gastspreker: Irina Barseghyan, de weduwe van volksheld Tatoul Krpeyan. Irina Barseghyan presenteert haar boek ''De zelfverdediging van de noordelijke regio van Artsakh, Getashen''

Tijdens de bijeenkomst wordt de cd ''Tatul Krpeyan volksheld van Armenië'' gepresenteerd, met nieuwe liederen van Krpeyan.