?

Log in

No account? Create an account

November 19th, 2018

Արդեն նոյեմբեր ամսվա երրորդ կիրակին անընդմեջ, ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը գերադասում է հանգստի փոխարեն այցելել Նիդերլանդների հայաշատ համայնքներով և մոտիկից ծանոթանալ Նիդերլանդահայ գաղթօջախներին: Մաստրիխտին, Ալմելոյին հաջորդեց այցը Ամստերդամ:
Այս անգամ դեսպանն սպասված հյուր էր Ամստերդամի հնամենի Սուրբ Հոգի եկեղեցում: Նա այնտեղ մասնակցեց պատարագին, շփվեց հավատացյալ հոտի հետ, այցելել Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոց: Այստեղ էլ ծանոթացավ Նիդերլանդների եւ մասնավորապես Ամստերդամի հայ համայնքի խնդիրներին, քննարկումների ընթացքում պատասխանեց ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին: Դեսպան Բալայանը պատմեց Հայաստանի ներկա վիճակի մասին ու Նիդերլանդների հետ արդյունավետ համագործակցության ծրագրերի մասին, օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցնում Հոլանդիայի եւ Հայաստանի միջեւ տնտեսական կապերի ամրապնդումը:
Մեծարգո դեսպանը մասնակցեց դասապրոցեսին, զրուցեց ու լուսանկարվեց երեխաների ու համայնքի անդամների հետ: Դեսպան Բալայանին ուղեկցում էր հյուպատոս Քրիստինե Ստեփանյանը:

Read more...Collapse )

Հայ Ձայն պարբերականը շուտով կդառնա երկու տարեկան: Շատ
սահուն կերպով, կարճ ժամանակահատվածում էլեկտրոնային այս պարբերականը դարձավ պահանջված և սիրված ընթերցողի կողմից` հարազատ ու համահունչ մնալով անվանը:Հայ Ձայնը ամենատարբեր
բնագավառներին անդրադառնալուց բացի մեծ ուշադրություն է դարձնում
Հայաստանի և սփյուռքի անցուդարձին, հանդես գալիս հետաքրքիր
հրապարակումներով: Ռամկավար Ազատական կուսակցության պարբերականի հերթական համարի նյութերը մեր էջում.