?

Log in

No account? Create an account

January 10th, 2019

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը հունվարի 9-ի աշխատանքային հագեցված օրը հասցրեց եզրափակել` լինելով  Ամստերդամում գտնվող  Հայկազյան եղբայրներին պատկանող ARMA ընկերության գրասենյակում: Մեծարգո հյուրին ընդունել են Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանը, Արամ, Սիրուն և Երվանդ Հայկազյանները։ Ծավալվել է մտերմիկ և գործնական զրույց:

ARMA  ընկերությունը բավական հայտնի է Նիդերլանդներում, որպես բրենդ  իր գործունեությունն է ծավալել  1985 թվականից `բարձրորակ կաշվե հավաքածուների նախագծման, արտադրության եւ վաճառքի բնագավառում: Աշխարհում սփռված են ընկերության 900-ից ավելի  հագուստեղենի վաճառքի կետերը: ARMA-ն  հեղինակություն է ձեռք բերել բարձրակարգ կաշվի, լամինայի եւ թավշյա արտադրատեսակների վաճառքի ոլորտում: Յուրաքանչյուր արտադրատեսակ անցնում է փորձագիտական ստուգված ճանապարհ, բծախնդրորեն ընտրվում է համապատասխան նյութից, ավանդական և նորարարական ոճերի  փայլուն համադրմամբ` որակի կատարյալ բաղադրիչներով: Այդ պատճառով մեծ պահանջարկ ունեցող  ARMA-ի ապրանքատեսականին ճանաչելի է, մոդայիկ է և գործնական`  ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար:
.
Ինչպես ասացինք, այդ օրը դեսպանը բավական խիտ ու լարված աշխատանքային գրաֆիկ է ունեցել: Հունվարի 9-ին Նա հանդիպել է Եվրոջասթի՝ գործընկեր երկրների  համագործակցության ղեկավարի`Եվրամիության դատական համագործակցության գործակալության` գործընկերների հետ հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար, Չեխիայի ազգային անդամ Լուկաշ Ստարիի (Lukáš Starý) և Լիտվայի ազգային անդամ Լայմա Չեկելիենեի (Laima Cekeliene) հետ:
Քիչ ավելի ուշ  դեսպանը հանդիպում է ունեցել Solid Road ընկերության հիմնադիր տնօրեն Իվոն Բուշեի հետ: Դեսպանը  շնորհակալություն է հայտնել նրա ղեկավարած կառույցի կողմից իրականացվող «Կանաչ ճանապարհ» ծրագրի միջոցով` հայ ընտանիքների վերադարձի և նրանց վերաինտեգրմանն աջակցելու համար։
Կեսօրից հետո Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հյուընկալվել է Նիդերլանդների արտգործնախարարության գլխավոր քարտուղար դեսպան Յոկա Բրանդին: Հայ դեսպանը բարձր է գնահատել Հաագա իր ժամանումից ի վեր արտգործնախարության տարբեր ստորաբաժումների կողմից ցուցաբերած աջակցությունը, ինչը վկայում է ՀՀ դեսպանության և Նիդերլանդների ԱԳՆ միջև հաստատված օրինակելի գործընկերային հարաբերությունները։
Տիգրան Բալայանը Յոկա Բրանդին ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները և  Նիդերլանդների խորհրդատավական աջակցությունը այդ աշխատանքներում։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Նիդերլանդների արտգործնախարարությունների միջև փոխգործակցության սերտացման, տարբեր ուղղություններով խորհրդատվությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի։
«Նիդերլանդական օրագիր»

Երևանի պետական համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել ներկայումս Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանի «Արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովումը» խորագրով դասախոսությունների ժողովածուն։ Այն արդյունք է Բալայանի 20 տարիների դիվանագիտական ծառայության և հանրային դիվանագիտության բնագավառի փորձառնության ամփոփման։
Այն օգտակար ձեռնարկ է ինչպես այս բնագավառում սովորող ուսանողների, այնպես էլ իրենց ուղին հարթող սկսակ դիվանագետների համար:
Տիգրան Բալայանն ունի Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան, բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է, այդ թվում` «Լեռնային Ղարաբաղի խնդիրը և միջազգային դիվանագիտությունը 1991-1994 թթ.» մենագրությունը և «Բազմակողմ Դիվանագիտություն» դասախոսությունների ժողովածուն: Բալայանը պատմական գիտությունների թեկնածու է։