?

Log in

No account? Create an account

March 15th, 2019








Տարիներ առաջ է տեղի ունեցել այս դեպքը, բայց այն դեռ համացանցում շրջանառվում է:Հոլանդիայի ազգային նվագախմբի երաժիշտները իրենց գործիքներով լքեցին բեմը, Երբ նրանք պատրաստվում էին Նիդերլանդների թագուհի Բեատրիքսի ներկայությամբ նվագել ավստրիացի հանրահայտ Գուստավ Մալերի ստեղծագործություններից: Տեղի ունեցավ արտառոց երևույթ,Երբ մուսուլման-դիրիժորը հասարակության և թագուհու առջև թույլ տվեց իրեն դասախոսել իսլամի «գեղեցկության» մասին, հենց այդ ժամ Նվագախմբի անդամները բեմում որոշեցին ոտքի կանգնել եւ լքել դահլիճը: Այս տեսահոլովակը արժե դիտել և տարածել: Նվագախումբի վերաբերմունքը, որը թագուհու ներկայությամբ հրաժարվեց հանդուրժել հիմար դիրիժորին ու ամբարտավան քարոզիչի վիրավորանքը` համարժեք էր իրադրությանը:Թագուհու բարեհամբույր կեցվացքը (քաղաքականապես ճիշտ էր) թույլ չտվեց նրան արձագանքել իրավիճակին, թեև նա իմացավ ինչն ինչոց էր:Այս տեսարանն իսկապես արտասովոր էր, թեև հեռուստատեսային որևէ ալիք այն չհեռարձակեց:

ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ


Բանախոս` Նահանգային խորհրդի թեկնածու Արմինե Ստեփանյան

Թեմա` Քննարկումներ 2019 թ. մարտի 20-ին Նահանգային խորհրդարանների ընտրությունների հարցերի շուրջ։ Ինչո՞ւ մասնակցել Նահանգային խորհուրդների ընտրություններին։ Որո՞նք են Նահանգային խորհուրդների պարտականությունները: Այս ընտրությունների նշանակությունը հոլանդական Սենատի կազմավորման համար։

Բանախոս` Հարավային Հոլանդիայի Նահանգային խորհրդի թեկնածու Արմինե Ստեփանյան։

Թվական` Կիրակի, 17 ապրիլի 2019
Ժամը` 12-ին
Վայրը` Աբովյան մշակութային կենտրոն
Հասցե` Weesperstraat 91 – Հաագա, Նիդերլանդներ
Մուտքը` Ազատ է

Informatie over Provinciale Staten
door kandidaat Provinciale Staten Arminé Stepanyan

Wat: Op 20 maart 2019 zijn er verkiezingen voor de Provinciale Staten. Antwoord op uw vragen: Wat doen die Provinciale Staten eigenlijk? Waarom moet je stemmen? En wat is het belang van de Provinciale Statenverkiezingen voor de samenstelling van de Eerste Kamer?

Wie: Arminé Stepanyan, kandidaat voor Provinciale Staten van Zuid Holland.

Datum: Zondag, 17 maart 2019
Tijd: 12.00 uur
Plaats: Armeense Culturele Vereniging AbovianAdres: Weesperstraat 91 – 2574 VS Den Haag
Toegang: Gratis

Information on Provincial Councils
by Armine Stepanyan, Candidate for Provincial Council


What: Answer to questions about the elections of the Provincial Councils on 20 March 2019. Why to vote for Provincial Councils? What are the tasks of Provincial Councils? What is the importance of these elections for the composition of the Dutch Senate?

Who – Armine Stepanyan, Candidate for Provincial Council of South Holland.

Date: Sunday, 17 March 2019
Time: 12:00
Place: Abovian Cultural Centre
Address: Weesperstraat 91 – 2574 VS The Hague, The Netherlands
Admission: Free

Հաագայում մեկնարկեցին Ֆրանկոֆոնիայի
մեկամսյակի միջոցառումները, որոնց
համակազմակերպիչը Հայաստանի դեսպանությունն է



Մարտի 14-ին Հաագայի կենտրոնում գտնվող Pathe Buitenhof կինոթատրոնում մեկնարկեցին Նիդերլանդներում Ֆրանկոֆոնիայի մեկամսյակին նվիրված միջոցառումները, որոնց համակազմակերպիչը և համահովանավորն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Հայաստանի դեսպանությունը։ Այս տարի Նիդերլանդներում Ֆրանկոֆոնիայի միջոցառումները տեղի են ունենում «Ֆրանկոֆոնիան՝ պատասխանատու նորաձևության կողմնակից» (La Francoponie en mode responsable) խորագրի ներքո։

Just Black -ի հիմնադիր Գայանե Մանուկյանն իր խոսքում կարևորեց տեքստիլ արդյունաբերության մեջ վերամշակված նյութերով աշխատելու և դրանով իսկ շրջակա միջավայրի մասին հոգ տանելու ու պահպանելու կարևորությունը, նաև կիսեց իր ոգևորությունը՝ Հայաստանում պլաստիկ տոպրակների արտադրությունն արգելող օրենքի ընդունման կապակցությամբ։ Նա շեշտեց, որ շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված օրենսդրությունը հայ արտադրողին պարտադրում է ավելի պատասխանատու դառնալ բնության հանդեպ և գտնել նոր լուծումներ ու ճանապարհներ՝ Հայաստանում էկոլոգիապես մաքուր նորաձևություն ունենալու համար:

Միջոցառման ընթացքում Pathe Buitenhof-ի սրահում մի շարք ՖՄԿ անդամ երկրների նորաձևության տների կողմից ներկայացվեցին իրենց աշխատանքները։ Ցուցադրվեց Just Black-ի գործունեության մասին պատմող տեսաֆիլմ, ինչպես նաև նոր՝ 2019 թվականի հավաքածուից մի քանի նմուշ, որոնց ստեղծման ընթացում դիզայներն օգտագործել էր վերամշակված նյութեր։ Հայկական նորաձևության տան արտադրանքը բարձր գնահատականի արժանացավ մասնակիցների կողմից։

Նորաձևության ցուցադրմանը հետևեց միջոցառման համակազմակերպիչ երկրների ազգային ուտեստների հյուրասիրություն։

ՀՐԱՎԻՐՈՒՄ ենք Նիդերլանդներում գործող բոլոր հայկական կրթական կազմակերպությունների ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆԸ
Ամստերդամի Սբ.Գ.Նարեկացի հիմնադրամի վարչությունը ( Grigor Narekatsi Zondagsschool) հետևյալն է հայտնում.
Հարգելի գործընկերներ՝
Ինչպես ձեզանից շատերը գիտեն, փետրվար ամսին Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հանդիպում հայկական մշակութային և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում շոշափվեց նաև Հոլանդիայում հայկական կիրակնօրյա դպրոցներում ուսուցողական աշխատանքի գործընթացը և դրա հետ կապված խնդիրներն ու պահանջները:
Այդ կապակցությամբ Ամստերդամի Սբ.Գրիգոր Նարեկացի հիմնադրամի վարչության ներկայացուցիչները առաջարկեցին կազմակերպել կլոր սեղան, հնարավորություն տալով Նիդերլանդներում գործող մեկօրյա դպրոցների բոլոր հետաքրքրված ուսուցիչներին ու մանկավարժներին իրենց մտքերն ու մտահոգությունները փոխանակել գործնական և ընկերական շրջապատում: Որպես հանդիպման հարթակ առաջարկվեց Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու սրահը: Առաջարկը պատրաստակամությամբ ընդունվեց հանդիպմանը ներկա Հոլանդահայ համայնքների ներկայացուցիչների կողմից: Կլոր սեղանի անցկացման օր ընտրվեց մարտի 23-ը, շաբաթ, ժ.11:00:
Հաշվի առնելով մեր բոլորի ներգրավվածությունը Նիդերլանդներում երիտասարդ սերնդի մեջ հայապահպանության գործում ՝ ակնկալում ենք միջոցառմանը հետաքրքրված գործընկերների լայն մասնակցություն:
Տեղեկատվությունների համար խնդրում ենք դիմել տ. Ալիսա Մովսեսյանին (Ամստերդամի Սբ.ԳՆարեկացի կիրակնօրյա դպրոց, հեռ.06-24255169) կամ տ.Սվետլանա Անդրեասյանին (Ալմելոի կիրակնօրյա դպրոց, հեռ.06-19216557).


S.P

ՀՐԱՎԻՐՈՒՄ ենք Նիդերլանդներում գործող բոլոր հայկական կրթական կազմակերպությունների ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆԸ
Grigor Narekatsi Zondagsschool
Stichting VAN
Stichting Ararat
Armeense Stichting Ani
Armeense stichting Urartu
Abovian Centre 1
Kiraknorya Dbrots Almeloya
Kilikia Cultureel Centrum
Վերաբերվում է Նիդերլանդներում գործող բոլոր հայկական կրթական կազմակերպություններին
Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն