?

Log in

No account? Create an account

March 20th, 2019

Ադրբեջանում հարյուրավոր մարդկանց համաներելու ՆՈՒՅՆ ՕՐԸ ձերբակալվեց մի խեղճուկրակ ժողճակատային, որ համարձակվել էր վիդեոձայնագրությամբ մուննաթ գալ Ալիևի վրա՝ բողոքելով, որ հակառակ նախագահի խոստումներին՝ ինքն անգործ է մնացել, չի կարողանում աշխատանք գտնել և երեք տղա երեխաներին պահելու համար ստիպված աղբանոցներից կարտոններ է հավաքում, հանձնում։ Գրառմանս մեջ փորձել եմ պատասխանել այն հարցին, թե ինչպես կարող են հարյուրավորների համաներումն ու մեկի «փակումը» մեկտեղվել մեկ իրականության մեջ, այն էլ՝ նույն օրը։
Էլբակեան Էդգար

----------------------
• Մարտի 13-ին Բաքվի Զիրա ավանի բնակիչ Աղիլ Հյումբաթովը հրապարակել է մի վիդեոձայնագրություն, որտեղ խիստ հուզական ու վրդովված շեշտադրումներով դիմում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ մեղադրելով նրան իրեն «քուչեքը գցելու, անգործ թողնելու» մեջ։ Տեսագրության մեջ երեք տղաների հայր Ա․ Հյումբաթովը ցույց է տալիս նաև բակում վազվզող իր երեխաներին՝ դարձյալ Ի․ Ալիևին մեղադրելով, որ ինքն ստիպված է աղբանոցներում կարտոնի թղթեր հավաքելով նրանց մեծացնել, այն էլ՝ կիսակուշտ-կիսասոված։ «Բա ասում էիր՝ նավթից էկող փողերը պետք ա ուղղենք մարդկային կապիտալի զարգացմանը, բա ո՞ւր ա»,- վրդովվում, կարելի է ասել՝ մուննաթ է գալիս Ա․ Հյումբաթովը, որը կարտոնի ֆաբրիկայում աշխատանքը կորցնելուց հետո ընտանյոք հանդերձ հայտնվել է այսպիսի թշվառ պայմաններում։

• Մարտի 15-ին՝ ձայնագրությունից 2 օր անց, Խազարի 1-ին ոստիկանական բաժնի աշխատակիցներն այցելել են Ա․ Հյումբաթովին և ուժով տարել բաժին։ Նույն օրը տեղեկություն ստացվեց, որ նա ադրբեջանական ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության անդամ է։ Հաջորդ օրը՝ մարտի 16-ին, Խազարի շրջանի դատարանը Ա․ Հյումբաթովին դատապարտեց 30-օրյա կարգապահական կալանքի։ Հիշեցնենք, որ հենց նույն օրը՝ մարտի 16-ին էր հրապարակվել Ի․ Ալիևի հրամանագիրը հարյուրավոր մարդկանց ներում շնորհելու մասին։
• Այս երկու փաստից և Ադրբեջանի մասին մեր ունեցած ճանաչողությունից կարող ենք բխեցնել մի համարձակ ենթադրություն․ ադրբեջանական վերնախավի համար առանձին վերցրած մարդիկ չէ, որ խնդիր են, այլ խնդիր է այն երևույթը, որ սոցիալական հողի վրա աճող դժգոհությունները կարող են հրապարակային ու լեգիտիմ տեսք ստանալ։ Սրանով կարող է բացատրվել այն, որ վաղուց արդեն «վնասազերծված» և, չի բացառվում նաև՝ առողջական պատճառներով շարքից դուրս եկած, հարյուրավոր մարդկանց ազատ արձակումը (հատկապես որ դա ուղեկցվելու է իր հեղինակության աճով) Ի․ Ալիևի համար խնդիր չէ, իսկ ազատության մեջ գործող 1 առանձին դժգոհ մարդուն սաստելն ու նմանօրինակ երևույթները կանխելը կարևոր է։

Մարտ ամիսը  բուռն ու հարուստ միջոցառումներով լի է Հաագայի «Աբովյան » մշակութային միության համար: Կանանց օրվան նվիրված միջոցառումներից հետո` մարտի 10-ից  տասնյոթը էլի հետաքրքիր հանդիպումներ են կազմակերպվել, որի  մասին ներկայացնում ենք ստորև: Այս ամենին զուգահեռ միությունում ընթանում են շենքի վերանորոգման աշխատանքներ:

Internationale Vrouwendag bij de Vereniging Abovian in Den Haag
Կանանց միջազգային օրվա միջոցառում Հաագայի Աբովյան միությունում

Աբովյանցիների հյուրերը

2019 թ  Մարտի 10-ին  աբովյանցիները հյուրընկալել էին  Լոս Անջելեսից  ժամանած Ֆերահյան ավագ դպրոցի ուսանող  մեր հայրենակիցները: Նրանք Հաագա էին ժամանել ՄԱԿ-ի միջազգային նորաձևության միջազգային HagaMUN համաժողովին մասնակցելու համար: Հանդիպումը ջերմ ու անմիջական էր:
10 March 2019
Meeting at Abovian Centre with the Ferrahian High School students from Los Angeles. They were in The Hague for International Model United Nations HagaMUN conference.

Վերանորոգման աշխատանքներ «Աբովյան» միության կենտրոնում

Մարտի 16-ից  էլ Աբովյան  մշակութային միության շենքում Oranje Fonds հիմնադրամի   «NL DOET»ծրագրի շրջանակում վերսկսվել են վերանորոգման աշխատանքներ: Նորոգման աշխատանքներին մասնակցում են միության անդամները: Միության կայք էջում մի շարք անդամների շնորհակալություն է հայտնվել:
Dank – Thanks – Շնորհակալություն
Hamlet Arzmanians Arman Melikian-(Arman Cristin) Vahe Petrosjan Vigen Nazarian Avo Kirakosian Hayko Yildiz (Cano Cano) Valerik Petrosyan

16-03-2019
Opknappen van het clubgebouw van de Vereniging Abovian.
Refurbishing Abovian Centre.

Նահանգային (մարզային) ընտրություններին ընդառաջ

Մարտի 17-ին Հոլանդահայ Աբովյան մշակութային կենտրոնի հյուրն  էր Հարավային Հոլանդիայի Նահանգային (մարզային) խորհրդի թեկնածու Արմինե Ստեփանյանը: Նա պարզաբանել, տեղեկություն է տվել  Նահանգային խորհուրդների մասին, պարզաբանումներ արել  2019 թ. մարտի 20-ին Նահանգային խորհրդարանների ընտրությունների հարցերի շուրջ։  Ինչո՞ւ մասնակցել Նահանգային խորհուրդների ընտրություններին։ Որո՞նք են Նահանգային խորհուրդների պարտականությունները: Այս ընտրությունների նշանակությունը հոլանդական Սենատի կազմավորման համար։ Ահա տրվեցին այս  հարցերի պատասխանը
17-03-2019 Arminé Stepanyan, kandidaat voor Provinciale Staten van Zuid Holland bij de Vereniging Abovian. Armine Stepanyan, Candidate for Provincial Council of South Holland at Abovian Centre.



Աբովյան մշակութային միության առաջիկա միջոցառումները.

7 ապրիլի 2019, ժամը 15-ին – Մայրության և գեղեցկության տոն։
Միջոցառման մանրամասները կծանուցվեն առանձին հայտարարությամբ։
Վայրը` Weesperstraat 91 – Հաագա, Նիդերլանդներ։

Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ
23 ապրիլի 2019, ժամը 12-ին – Հանրահավաք-ցույց Հաագայի Plein հրապարակում
23 ապրիլի 2019, երեկոյան – Ջահերով երթ
24 ապրիլի 2019, ժամը 12-ին – Ոգեկոչում Մեծ Եղեռնի հուշարձանի մոտ Ասենում։

Նիդերլանդական մամուլն այսօր այլ մանրամասներ է հաղորդել ՈՒտրեխտում տրամվայի մեջ 3 մարդ սպանած և էլի հինգին վիրավորած կասկածյալ Գոկմեն Թանիսի (37տ.) մասին: Բանից պարզվում է, որ մարդասպանը դեռ Երկու շաբաթ առաջ դատապարտված է  եղել չորս ամսվա ազատազրկման:

Սպանությամ մեջ մեղադրվողը 4 ամսվա բանտարկության էր դատապարտվել 2018թվականի սեպտեմբերի 13-ին գողություն կատարելու համար: Մարտի 4-ին նա կրկին դատապարտվել է երկշաբաթյա բանտարկության խանութից գողություն կատարելու համար: Դատավճիռները ուժի մեջ չեն մտել միայն այն պատճարով, որ դրանք ենթակա են եղել բողոքարկման: Այդ պատճառով նա դեռ ազատ է եղել: Այդ մասին մարտի 19-ին հայտնել է դատախազությունը: Միևնույն ժամանակ ոչ մի անձնական կապ չի հայտնաբերվել Թանիսի ու զոհերի միջև: Զոհվածներից մեկը կին է` 19 տարեկան, մյուսները տղամարդ են` 28 և 49 տարեկան: Վիրավորներից մեկի վիճակն էլ ծանր է: Թանիսին ձերբակալելու ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է հրազեն: Հարձակման բուն շարժառիթները դեռեւս անհայտ են, թեեւ դատական համակարգը մտածում է ահաբեկչության մասին: