?

Log in

No account? Create an account

May 14th, 2019

Այս անգամ Նիդերլանդներում բնակվող, լրագրող,  մեր թղթ. Marisha Shik-ին անհանգստացրել է ներհայաստանյան կյանքի ամենացավոտ հարցերից մեկը` առողջապահության մանկաբուժության ոլորտը: Նա սեփական հետաքննություն է անցկացրել այն դեպքից հետո, երբ Երևանի Մխիթար Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի պատասխանատվության տակ գտնվող «Մուրացան» հիվանդանոցային համալիրում  վտանգել  են փոքրիկի առողջությունը: Թերևս խնդրին չանրադառնայինք, եթե այն կապված չլիներ երեխաների առողջությանը, կամ  կրեր եզակի բնույթ : Նման մի  ահազանգ  էլ ստացել էինք տարիներ առաջ, երբ Նիդերլանդներից Հայաստան մեկնած փոքրիկին ճառագայթային նկարահանումից հետո` այս անգամ «Աստղիկ»  բժշկական կենտրոնում, ոչինչ գտնելով,  չգիտես ինչու հակաբիոտիկներ  էին նշանակել: Բանից պարզվում է` անտեղի, Նիդերլանդներում, երբ բժիշկները հետազոտել են փոքրիկին, առողջությանը վնասող ոչինչ չգտնելով տարակուսել են:
Այժմ  նույնությամբ`առանց փոփոխության, ներկայացնում ենք ՄԱՐԻՇԱ ՇԻԿԻ`  հետաքննական հոդվածը, պատրաստ  նաև լսելու հակադարձ կարծիքներ:

Մուրացանի հիվանդանոցում 1 տարեկան երեխային վարակել են ինֆեկցիայով, դուրս գրել` «թոքաբորբ» սխալ էպիկրիզով

Read more...Collapse )

Մայիսի 13-ին Հաագայի Crown Plaza Promenade հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ Dimplomat Magazine-ի կողմից կազմակերպված ամենամյա Diplomats Wine Extravaganza փառատոնը, որին առաջին անգամ ներկայացված էր Հայաստանը՝ ի դեմս Royal Beverages Group ընկերության կողմից ներմուծվող հայկական արտադրության գինու, կոնյակի և օղու լայն տեսականու։

Read more...Collapse )