?

Log in

No account? Create an account

June 13th, 2019

 9 июня в 00:36 · 

Հայտնել էինք, որ Նիդերլանդներում բնակվող Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Մել Դալուզյանին դիմակավորված չարագործը դանակի հարվածներ էր հասցրել այն բանից հետո, երբ մարզիկը օգնության էր հասել Albert Heijn հանրախանութի աշխատակցին` կանխելով դրամի հափշտակումը: Ոստիկանությունը ժամանել էր դեպքի վայր և ձերբակալել նրանց։ Ցավոք, մինչ ոստիկանությունը տեղ կհասներ, հանցագործներից մեկը լուրջ վիրավորել էր նրան: Նույնիսկ այս վիճակում Մելը կանխել էր նրանց փախուստը: Դալուզյանին ուղղաթիռով տեղափոխել էին հիվանդանոց: Միջադեպն առաջին իսկ օրվանից արժանացել էր հանրության, այդ թվում նաև Հայաստանի դեսպանության ուշադրությանը:
Եվ ահա Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն ը տեղեկացնում է . «Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ամստերդամում ավազակային հարձակման ժամանակ հանցագործներին դիմադրություն ցույց տալու հետևանքով վիրավորում ստացած ՀՀ քաղաքացի Մել Դալուզյանը դուրս է գրվել հիվանդոցից»։
Մինչ այդ Հիվանդանոց այցելած բազմաթիվ մարդկանց թվում է եղել Ամստերդամի քաղաքապետ Femke Halsema-ն` դրվարտանքի ու շնորհակալական խոսքեր ասել նրան և ծաղկեփունջ նվիրել:

Հոլանդիայի Ալմելո քաղաքում հայկական շունչ կա։ Այստեղ է Նիդերլանդների տարածքում գտնվող ամենամեծ հայկական համայնքը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հայկական եկեղեցին։ Այս եկեղեցում էլ գործում և զարգանում է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» անունը կրող կիրակնօրյա դպրոցը, որը հայ մանուկների և նրանց ծնողների համար կարծես մի փոքրիկ Հայաստան, փոքրիկ հայրենիք է դարձել։
Դպրոցում, հարուստ առօրյայով հագեցած կիրակի օրերին, երեխաները ոչ միայն հայոց լեզվի և հայրենագիտության դասեր են ստանում, այլ նաև ազգասիրության, հայրենասիրության, ազգային միասնության դասեր և դաստիարակություն։
Հունիսի 10-ին այստեղ զբաղմունքների, միասնության, համերաշխության օր էր։
Դպրոցի աշխատանքային թիմը մի քանի ծնողների աջակցությամբ աշակերտների համար կազմակերպել էր միասնական կինոդիտում, բազմազան խաղեր, երեխաների դեմքին նկարչություն, մատների հարդարում, հյուրասիրություն, երգ, պարեր և այլն։
Այդ օրը երեխաները տուն գնացին՝ իրենց հետ տանելով փոքրիկ նվերներ և մեծ ուրախություն, որը դարձավ նրանց դպրոցական օրերի անմոռաց ու գեղեցիկ հիշողություններից մեկը։

Սվետլանա Անդրեսյան


• Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա • FAON

Մամլո հաղորդագրություն
Հոլանդիայի խորհրդարանը համարյա միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին Էրդողանի ատելությամբ լի ելույթի դեմ բանաձևը

Հաագա, 11 հունիսի 2019 թ. –  Նիդերլանդների խորհրդարանը այսօր համարյա միաձայն ընդունեց բանաձև, որը ներկայացրել էր Քրիստոնեական միության (CU) խմբակցության անդամ, պատգամավոր Ջոել Վորդեվինդը։ Բանաձևում խորհրդարանը նողկանք է արտահայտում Թուրքիայի նախագահ Էրդողանի հայոց ցեղասպանության մասին հնչեցրած խոսքերի հանդեպ։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) շնորհակալություն է հայտնում պատգամավորներին այս հստակ և հետևողական արտահայտության համար։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) համառորեն պնդել էր, որ խորհրդարանը միջոցներ ձեռնարկի այդ անընդունելի արտահայտությունները դատապարտելու համար։

Խորհրդարանի բանաձևը դիմում է կառավարությանը մերժել Էրդողանի խոսքերը և այդ տեսակետը փոխանցել Թուրքիայի կառավարությանը։ Այդ բանաձևին կողմ են քվեարկել խորհրդարանի բոլոր խմբակցությունները բացի երեք հոգուց բաղկացած Դենկ խմբակցությունից։ Քվեարկությունից հետո պատգամավոր Ջոել Վորդեվինդը պահանջեց, որ կառավարությունը խորհրդարանին տեղեկացնի թե ինչպես են իրագործվելու բանաձևի դրույթները։

Արտաքին գործերի նախարար Բլոկի կարծիքը բացասական չէր բանաձևի նկատմամբ երբ դա ներկայացվեց և դրա ընդունումը թողել էր խորհրդարանի հայեցողությանը։

Read more...Collapse )

«Ամենաշլացուցիչ հարվածային գործիքներ կատարողները, որոնց կարելի է լսել Բալիից այս կողմ»: 

The Guardian, Լոնդոն

«Երևանյան Հեռանկարներ»  20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում   hունիսի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում բացառիկ համերգով հանդես  կգա  «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը: Աշխարհի չորս մայրցամաքներում հադնիսատեսին գերող  խումբը  կներկայացնի երաժշտություն Եվրոպայից մինչև Աֆրիկա և, նախորդ և քսանմեկերորդ դարերի հեղինակների գործեր: 

Read more...Collapse )