February 18th, 2020

Կայացավ Սարիկ Սևադայի «Հայրենադարձի աչքերով» գրքի շնորհանդեսը

Երիտասարդ լրագրող, միջազգայանգետ Սարիկ Սևադան վերջերս ներկայացրեց իր առաջին ժողովածուն, որտեղ ընդգրկված են 30 հարենադարձների կյանքի պատմությունները`  դժվարություններով ու մտահոգություններով, որոնցով անցել են նրա հերոսները: Այս գիրքն իր տեսակի մեջ առաջինն է, իսկ հայրենադարձության թեմատիկայի առումով` եզակի: Հայրենադարձները շուրջ 18 երկրներից են` Արգենտինայից, Ավստրալիայից, Քուվեյթից, Կանադայից, Նիդեռլանդներից, ԱՄՆ-ից, Լիբանանից և այլ երկրներից: Շնորհանդեսին ներկա էին նաև գրքի պատմության հերոսները` հայրենադարձները, ովքեր եկել էին շնորհավորելու գրքի հեղինակին: Սարիկ Սևադան հատուկ մակագրությամբ  գրքի օրինակներ նվիրեց նրանց:
Հեղինակին  շնորհավորելու էին  եկել  նաև Սփյուռքի նախկին նախարարության աշխատակազմը, որոնց թվում էին 2010-2018թթ. ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Համահայկական, միջազգային և  եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Քնարիկ Պետրոսյանը, Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը և այլք, ինչպես նաև հասարակական և մշակությային գործիչներ Կարինե Ավագյանը, ով նաև գրքի խմբագիրն է, Արման Ղարիբյանը, Արթուր Իսպիրյանը, Հանրային խորհրդի սփյուռքի, կրոնի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Մկրտչյանը, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Երևանում Ֆրանսիական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի դեկան, նաև գրքի հերոսներից, հայրենադարձ Կարին Հովսեփյանը և այլք:
Վերջում` Սարիկ Սևադան իր հատուկ շնորհակալությունը հայտնեց գրքի հովանավոր «Սահակյան-Բագրամյան» հիմնադրամին և Բրուքլինի հայ համայնքի ղեկավար Տիգրան Սահակյանին, ամեն հարցում իրեն աջակցելու համար:
Հեղինակը տեղեկացրեց, որ 2020թ. պատրաստվում է շուրջ 50 հայրենադարձների կյանքի հաջողված պատմությունները ներկայացնել սփյուռքում:
Առաջիկայում «Հայրենադարձի աչքերով» գիրքը կթարգմանվի արևմտահայերենով: Սփյուռքի շուրջ 12 հայ համայնքների հետ կա պայմանավորվածություն`  գրքերն այնտեղ առաքելու :

Iammedia TV-Ի ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

  • Լուսանկարում` Սարիկ Սևադան (կենտրոնում) շնորհանդեսի մասնակիցների հետ.
  • Սարիկ Սևադան իր հեղինակած գրքի օրինակներ է նվիրում շնորհանդեսին մասնակցած գրքի հերոսներին: