October 2nd, 2020

Ըստ վիճակագրության մեծ թվով ադրբեջանցիներ են հետևում մեզ


Ըստ վիճակագրության մեծ թվով ադրբեջանցիներ են հետևում Նիդերլանդական օրագրի նյութերին, ուստի նրանց բան ունենք ասելու' միայն ճշմարտությունը: Խնդրանք, ովքեր կարող են թարգմանություններ անել ռուսերեն, անգլերեն խնդրում ենք մեզ օգնեն: Նաև կարող եք ուղարկել հայոց բանակի ոգին բարձրացնող հոդվածներ, ոգեշնչող պատմություններ ,կոլաժներ, լուսանկարներ թշնամու անճարակությունը բնութագրող ծաղրանկարներ, այլ նյութեր:
Մեր ոգին բարձր է,
հաղթանակը մերն է լինելու, սա մեզ պարտադրում է թշնամին:
Մենք ստիպված ենք հաղթել
Այլ ճանապարհ չկա...
------------------------
ԱՅՑԵԼԵ ՛Ք
«Հայաստան համահայկական հիմնադրամ»՝ https://www.himnadram.org/en
Նիդերլանդների տարածքային կառույց՝ https://www.armeniefonds.nl/
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ՝ https://www.1000plus.am/hy/donation-types/

Զորակցության համազգային աղոթք հանուն Արցախի



Սիրելի Հայրենակիցներ
Շաբաթ երեկոյան ժամը 18-00 ին.հոգշն.Տեր. Մաղաքիա Աբղ. Պէսքիսիզեան Մաստրիխտի ՍԲ.Կարապետ Եկեղեցիում կկատարի
Զորակցության համազգային աղոթք հանուն Արցախի
Հրավիրում ենք բոլրիդ մասնակից լինելու և մեր միասնական Աղոթքները առաքենք առ Աստված ։
Զորակցության համազգային աղոթք հանուն Արցախի
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18։00-ին, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր վանքերում և եկեղեցիներում կկատարվի զորակցության համազգային աղոթք հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է բոլոր հայորդիներին իրենց առանձնական աղոթքով միանալ համազգային զորակցության արարողությանը։
------------------------
Արցախի ՊԲ ճշգրիտ հարվածներով ժամը 16:00-ի սահմաններում խոցվել է հակառակորդի հինգ միավոր ինքնաթիռ և երեք միավոր ուղղաթիռ։
Մերոնք թշնամուն հարվածի նոր կադրեր են ցուցադրել:
------------------------
ԱՅՑԵԼԵ ՛Ք
«Հայաստան համահայկական հիմնադրամ»՝ https://www.himnadram.org/en
Նիդերլանդների տարածքային կառույց՝ https://www.armeniefonds.nl/
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ՝ https://www.1000plus.am/hy/donation-types/

Բելգիահայ համայնքը խաղաղության հավաքով


Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Եվրախորհրդի շենքի անմիջական հարեւանությամբ գտնվող Բրյուսելի Պլաս Շուման հրապարակում բելգիահայ համայնքը Խաղաղության հավաք էր կազմակերպել, որին մասնակցեցին նաեւ երկրի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, տարբեր կուսակցություններից խորհրդարանականներ, լրագրողներ եւ մտավորականներ։
Բելգիահայությունը իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնին՝ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան եւ մասնավորապես հակամարտում սիրիացի վարձկանների մասնակցությունը դատապարտելու համար։ Համաճարագի եւ Եվրոխորհրդի գագաթնաժողովի անցկացման հետ կապված սահմանափակումների պատճառով՝ Բելգիայի տարբեր շրջաններից ժամանած շուրջ 1500 հայերը կիլոմետրեր էին քայլել, որպեսզի կարողանան համախմվբել Եվրոպայի միասնությունը խորհրդանշող այս վայրում՝ հորդորելով Եվրախորհուրդը վճռական եւ կոնկրետ միջամտություն ցուցաբերել հակամարտության անհապաղ դադարեցման եւ խաղաղ բանակցությունների միջոցով դրա լուծման համար:
Միջոցառման ավարտին՝ հայ համայնքի եւ Բելգիայի հասարակության ներկայացուցիչների կողմից՝ որպես խաղաղության խորհրդանիշ՝ Եվրախորհրդի շենքի ուղղությամբ սպիտակ աղավնիներ օդ նետվեցին:












------------------------
ԱՅՑԵԼԵ ՛Ք
«Հայաստան համահայկական հիմնադրամ»՝ https://www.himnadram.org/en
Նիդերլանդների տարածքային կառույց՝ https://www.armeniefonds.nl/
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ՝ https://www.1000plus.am/hy/donation-types/

Նենգ թշնամի, անհապաղ միջոցռումներ, դրամահավք

Նենգ թշնամին թուրքական աջակցությամբ խփել է հայկական բնակավայրերին' Հադրութին, Ստեփանակերտին, հրթիռակոծել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը
Այս մասին հաղորդում են մեզ հավաստի աղբյուրներ
----------------


Հարգելի՛ հայրենակիցներ
ի հավելումն Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության՝ հսկիչ անցակետերի վերաբերյալ հայտարարության` տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից, ժամը 14:00-ից գործելու են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ։
Մասնավորապես՝
1․ Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց և փոխադրամիջոցների ելքը Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ՝ բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների, ինչպես նաև բացառիկ անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության կողմից տրված թույլատվության հիման վրա առանձին դեպքերի։ ՀՀ-ից ելքից գործելու այդ թույլտվությունները ստանալու համար անհրաժեշտ է դիմել՝
ա․ Ֆիզիկական անձանց դեպքում՝ info@gov.am էլ փոստի հասցեով` հիմնավորելով այցի նպատակը՝ կցելով Արցախ մեկնողների անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենները: Հիշեցնում ենք, որ քաղաքացիներին Հայաստանից ելքի թույլտվություն տրվելու է բացառիկ անհրաժեշտության դեպքում:
բ. Իրավաբանական անձանց դեպքում՝ info@gov.am էլ փոստի հասցեով` հիմնավորելով այցի նպատակը՝ նշելով կազմակերպության ՀՎՀՀ-ն:
գ․ Տեղական լրատվամիջոցների դեպքում՝ press@gov.am էլ փոստի հասցեով
դ․ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպություններ դեպքում՝ protocol@mfa.am էլ․ փոստի հասցեով
ե․ Միջազգային լրատվամիջոցների դեպքում՝ media@mfa.am էլ․ փոստի հասցեով
2․ Հորդորում ենք նաև զերծ մնալ անհատական նախաձեռնությունների միջոցով Արցախին աջակցության նպատակով ապրանքների հավաքագրումից և դրանք Արցախ փոխադրումից: Պետք է հաշվի առնել, որ ցանկացած պարենային և ոչ պարենային ապրանք և դեղորայք ունեն տեսակավորման, պիտանելիության, անվտանգության ու պահպանման կանոններ, որոնք կարող ենք ապահովվել միայն համապատասխան մասնագետների կողմից: Հետևաբար, ցանկացած աջակցություն պետք է փոխանցվի մարզպետարանների, համայնքապետարանների ու թաղապետարանների միջոցով, ովքեր կներկայացնեն նաև անհրաժեշտ պարագաների ցանկը:
3. Արցախին սոցիալական և նյութական աջակցության տրամադրման գործընթացը համակարգելու նպատակով Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ ստեղծվել է միասնական շտաբ։ Հոկտեմբերի 2-ից՝ ժամը 10։00-ից շտաբի ներքո 117 հեռախոսահամարով գործելու է Ռազմական դրության տեղեկատվական թեժ գիծը, որին կարող եք զանգահարել ռազմական դրության հետ կապված բոլոր հարցերով՝ բացառությամբ Պաշտպանության նախարարությանն առնչվող հարցերի։
------------------------
ԱՅՑԵԼԵ ՛Ք
«Հայաստան համահայկական հիմնադրամ»՝ https://www.himnadram.org/en
Նիդերլանդների տարածքային կառույց՝ https://www.armeniefonds.nl/
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ՝ https://www.1000plus.am/hy/donation-types/
Gisteren hebben we €100,000 in donaties bereikt! 🇦🇲
Op 1 Oktober hebben we €29,000 ingezameld. Deze steun is en blijft hard nodig! Aan alle donateurs onze hartelijke dank voor de donaties. Verspreid alstublieft dit bericht in uw kringen.
Via www.armeniefonds.nl kunt u nu doneren OF op ons rekeningnummer NL38 INGB 00075 434 14 t.n.v. Vereniging Armeniefonds Nederland.
Nu kunt u ook via een mobiele app met deze QR-code doneren!

Սփյուռքահայերը բազմամարդ ակցիաներով իրենց աջակցությունն են հայտնում Արցախին



[E/🇦🇲] Սփյուռքահայերը բազմամարդ ակցիաներով իրենց աջակցությունն են հայտնում Արցախին

[W/🇦🇲] Սփիւռքահայերը բազմամարդ ցոյցերով իրենց աջակցութիւնը կը յայտնեն Արցախին։

[🇬🇧] Armenians of the Diaspora express their support for Artsakh by large-scale actions

[🇷🇺] Армяне диаспоры массовыми акциями выражают свою поддержку Арцаху
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ