October 5th, 2020

Նիդերլանդական լրատվամիջոցները փոխում են արցախյան պատերազմի հռետորիկան

Նիդերլանդական լրատվամիջոցները փոխում են արցախյան պատերազմի հռետորիկան


------------------------
ԱՅՑԵԼԵ ՛Ք
«Հայաստան համահայկական հիմնադրամ»՝ https://www.himnadram.org/en
Նիդերլանդների տարածքային կառույց՝ https://www.armeniefonds.nl/
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ՝ https://www.1000plus.am/hy/donation-types/

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղերձը

Հոկտեմբեր 5, 2020 (ARM/ENG
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղերձը

Սիրելի եղբայրներ և քույրեր.
Մեր Հայրենիքը հարձակման է ենթարկվում։ Հայ ազգի ապագան վտանգված է: Ադրբեջանն ու Թուրքիան լայնամաշտաբ հարձակում են սանձազերծել Հայաստանի և Արցախի
Հանրապետության դեմ` հայ ժողովրդի բնաջնջման իրենց դարավոր ցեղասպան նպատակն իրագործելու հույսով: Սա Ցեղասպանությունից ի վեր մեր գոյության ամենամեծ սպառնալիքն է, և եկել է աննախադեպ քայլերի և քաջության ժամանակը: Սիդնեյից մինչև Լոս Անջելես, Փարիզից մինչև Բուենոս Այրես, Մոսկվայից մինչև Բեյրութ յուրաքանչյուր հայ առաքելություն ունի այս վճռորոշ ճակատամարտում հանուն գոյատևման և ընդդեմ ճնշման ու չարի: Ժամն է եկել արտացոլելու ռազմաճակատում մեր եղբայրների և քույրերի սխրանքը, արժանի լինելու նրանց զոհողությանը, կիսելու մեր հայրենի տունը միասին պաշտպանելու պատիվը։ Մեր զինվորների և կամավորների կողքին կանգնելով Ձեր աջակցությունը կարող եք հայտնել՝ նվիրաբերելով «Հայաստան Համահայկական» հիմնադրամին: Ադրբեջանական հրետանու և թուրքական անօդաչու թռչող սարքերի կողմից անընդհատ ռմբակոծության տակ գտնվող խրամատները պաշտպանող տղամարդիկ և կանայք ձեր օգնության կարիքն ունեն, որպեսզի կարողանան շարունակել պաշտպանել մեր Հայրենիքը: Այսօր է օրը, վաղն արդեն շատ ուշ կլինի:
Դուք Սփյուռքում Հայաստանի միակ դաշնակիցն եք: Այս վճռական պահին Հայրենիքը ձեր կարիքն ունի: Միասին մենք կհաղթենք:
Նվիրաբերեք սույն հղումներով՝ www.armeniafund.org/donate
Նիդերլանդների տարածքային կառույցի՝ https://www.armeniefonds.nl/
www.himnadram.org/en
Dear Brothers and Sisters,
Our Homeland is under attack. The future of the Armenian Nation is in peril. Azerbaijan and Turkey have launched an all-out assault on Armenia and the Republic of Artsakh in the
hopes of fulfilling their age-old genocidal goal of exterminating the Armenian people. This is the greatest threat to our existence since the Genocide and the time has come for
unprecedented action and courage. From Sydney to Los Angeles, from Paris to Buenos Aires, from Moscow to Beirut, every Armenian has a role to play in this monumental battle
for survival, against oppression and evil. The time has come to mirror the heroism of our brothers and sisters on the frontlines, to be worthy of their sacrifice, to share the honor of having defended our home together. You can stand shoulder to shoulder with our soldiers and volunteers by continuing to support them and donating to Armenia Fund. The men and women defending the trenches under constant bombardment from Azeri artillery and Turkish drones, need your assistance to be able to continue defending our homeland. Today is the day, tomorrow will be too late. You in the Diaspora are Armenia’s only ally. At this decisive moment, the Homeland needs YOU at its side. Together we shall prevail. Donate now at
www.armeniafund.org/donate
https://www.armeniefonds.nl/ (Նիդերլանդներից)
www.himnadram.org/en
------------------------
ԱՅՑԵԼԵ ՛Ք
«Հայաստան համահայկական հիմնադրամ»՝ https://www.himnadram.org/en
Նիդերլանդների տարածքային կառույց՝ https://www.armeniefonds.nl/
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ՝ https://www.1000plus.am/hy/donation-types/

Բժիշկ Գոռ Խաչիկյանը զրուցել է Եվրախորհրդարանի պատգամավոր Պյոտր Վան Դալենի հետ

ARM/NL-Նիդերլանդահայ բժիշկ ( Gor Khatchikyan ) Գոռ Խաչիկյանը իր էջում տեսաերիզ է ներկայացրել, որտեղ զրուցել է Եվրախորհրդարանի պատգամավոր Պյոտր Վան Դալենի (ChristenUnie (CU)Նիդերլանդներից) հետ

 Զրույցում շոշափվել է Արցախի դեմ Ադրբեջանի եւ թուրքական ագրեսիայի մասին: Նա չորեքշաբթի Բրյուսելի խորհրդարանում մասնակցելու է Արցախի մասին քննարկումներին և իր դիրքորոշումը կհայտնի բանավեճի ժամանակ:
Պյոտր Վան Դալենը Եվրամիության պատգամավոր է 2009թվականից:
Vandaag met Peter van Dalen, europarlementariër, gesproken over de Azerbeidzjanse en Turkse agressie. Hij gaat woensdag in Brussel tijdens het debat oproepen om de Turkse Navo deelname te bevriezen en harde sancties op te leggen. De maat is vol. De agressie tegen de Armeense bevolking moet internationaal aangepakt worden. Dank voor eerlijke politici zoals Peter van Dalen.
------------------------
ԱՅՑԵԼԵ ՛Ք
«Հայաստան համահայկական հիմնադրամ»՝ https://www.himnadram.org/en
Նիդերլանդների տարածքային կառույց՝ https://www.armeniefonds.nl/
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ՝ https://www.1000plus.am/hy/donation-types/

Ամստերդամցի հայ դպրոցականները իրազեկում են Արցախի դեմ Ադրբեջանի պատերազմը

Ո ՛չ Ադրբեջանի հայտարարած պատերազմին: Արցախցին ապրում է իր նախնիների երկրում:
ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻՆ ԶՈՐԱԿՑԵԼՈՒ ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿԻՆ. Ներկայացնում են Ամստերդամի Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի սաները
Ադրբեջանի չհայտարարված պատերազմը Արցախի դեմ զգաստության է կոչում նիդերլանդահայ համայնքին` մեծից փոքր:
Ամստերդամի Սուրբ Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի ավագ տարիքի աշակերտների խմբերը երեկ առավոտյան բրոշյուրներ, բուկլետներ, թռուցիկներ բաժանեցին Ամստերդամի բնակիչներին` իրազեկելով պատերազմական իրավիճակը՝ թուրք-ադրբեջանական նպատակները: Դպրոցականները կոչ ու հորդոր ուղղեցին մայրաքաղաքի բնակիչներին իրենց բողոքն արտահայտել ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի Արցախի դեմ սանձազերծած պատերազմի: Հատկապես Դամ հրապարակի և խանութների ցանցի, ինչպես նաև հասարակական տրանսպորտի (գնացք և մետրո) շրջակայքում մեր երեխաները զբաղված էին այդ գործով:
Ուսանողները շատ ոգևորված և հպարտ էին իրենց փոքր ներդրմամբ ագրեսորի դեմ Արցախի պայքարին աջակցելու գործում: Ներկայացնում ենք դպրոցի տնօրինության այդ մասին արված գրությունն ու մի քանի լուսանկարներ





Beste leerlingen, leraren en ouders,
Zoals bekend hebben de groepen van de oudere leerlingen van de St. Grigor Narekatsi Zondagsschool gisterenochtend flyers verspreid in het centrum van Amsterdam, met oproep tot protest tegen de agressie van Azerbaijan en Turkije tegen Artsakh. Met name op de Dam en Nieuwmarkt en omgeving en rondom het openbaar vervoer (trein en metro) werd druk geflyerd door onze kinderen. De leerlingen waren zeer enthousiast en trots op hun kleine bijdrage in de steun aan de strijd van Artsakh tegen de agressor. Hierbij enkele foto’s van de actie.
Schoolbestuur
Բոլոր լուսանկարներն հասանելի են այստեղ
------------------------
ԱՅՑԵԼԵ ՛Ք
«Հայաստան համահայկական հիմնադրամ»՝ https://www.himnadram.org/en
Նիդերլանդների տարածքային կառույց՝ https://www.armeniefonds.nl/
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ՝ https://www.1000plus.am/hy/donation-types/

Դեն Բոս քաղաքի հայ համայնքը կոչ է արել` քննարկելու պատերազմում Արցախին օգնելու խնդիրը

Դեն Բոս քաղաքի հայ համայնքը, կից` Հայ Առաքելական Եկեղեցին տեղամասի հայ բնակիչներին հավաքի կոչ է արել` քննարկելու  Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Արցախին օգնելու հարցերը: Ներկայացնում ենք Դեն Բոս քաղաքի Հայ Առաքելական Եկեղեցու հայտարարությունը:
ՀԱՎԱՔ ԺՈՂՈՎ
Armeens Apostolische kerk Den Bosch
Geachte gemeenschap, graag nodigen wij iedereen uit voor een preek/dienst, een gelegenheid om samen als eenheid steun te gaan bieden aan Artsakh/Armenië. Eenheid waar wij met alle Armeniërs samen, ongeacht ieders achtergrond, één woord en één doel moeten hebben. Graag verzoek ik jullie allemaal om iedereen die je kent uit te nodigen. Jullie aanwezigheid is zeer van belang. Dinsdag 6 oktober van 19.00 tot 21.00 uur, locatie is Sint-Catharinakerk, Kruisbroedershof 6 te ‘s-Hertogenbosch. Een dringend verzoek aan iedereen om bij de parkeergarage de Wolvenhoek (adres: Wolvenhoek 12) te parkeren, om zo de overlast te voorkomen. Graag tot dinsdag!
Դեն Բոս քաղաքի Հայ Առաքելական Եկեղեցի.
Հարգելի համայնք, ցանկանում ենք բոլորին հրավիրել հավաք-ժողովի, քննարկելու Հայաստանին / Արցախին օգնելու հնարավորությունները և ճանապարները. Ստեղծել միասնություն, որը մի մարդու նման սատար է կանգնելու մեր քաջ զինվորներին: Միասնություն, որտեղ մենք ՝ բոլոր հայերի հետ միասին, անկախ որտեղից ենք, պետք է ունենանք մեկ խոսք և մեկ նպատակ: Խնդրում ենք հրավիրել բոլորին, ում ճանաչում եք: Ձեր ներկայությունը շատ կարևոր է: Երեքշաբթի, 6 հոկտեմբերի, երեկոյան 19: 00-ից 21:00, վայրը` Sint-Catharinakerk, Kruisbroedershof 6 s-Hertogenbosch- ում: Խնդրանք բոլորին ՝ մեքենաները կայանել Wolvenhoek կայանա տեղում (հասցե ՝ Wolvenhoek 12), խոչընդոտներից խուսափելու համար: Կհանդիպենք երեքշաբթի:
------------------------
ԱՅՑԵԼԵ ՛Ք
«Հայաստան համահայկական հիմնադրամ»՝ https://www.himnadram.org/en
Նիդերլանդների տարածքային կառույց՝ https://www.armeniefonds.nl/
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ՝ https://www.1000plus.am/hy/donation-types/

Համատեղ ցույց Բրյուսելում

7 հոկտեմբերի – 7 October – 7 octobre – 7 oktober
Ցույց Բրյուսելում – Demonstration in Brussels – Manifestation in Bruxelles – Demonstratie in Brussel
Հասցե – Address – Adresse – Adres
Rond-Point Schuman, Parc du Cinquantenaire
🇦🇲Բելգիայի հայերի կոմիտեն, համագործակցելով ֆրանսիական ասոցիացիաների համակարգող կոմիտեի (CCAF) և Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) հետ, խրախուսում ենք բոլորին մասնակցել երկրորդ անգամ կազմակեպվող խաղաղ ցույցին ՝ ուղղված Արցախի և Հայաստանի խաղաղությանը։
🇫🇷Le Comité des Arméniens de Belgique en coopération avec le Comité de Coordination des Associations Françaises (CCAF) et la Fédération des organisations arméniennes du Pays-Bas (FAON) encouragent tous le monde à assister à cette 2ème manifestation pour la paix en Artsakh et en Arménie!
🇬🇧The Committee of Armenians from Belgium in cooperation with the Committee of Coordination of French Organizations (CCAF) and the Federation of Armenian Organizations of the Netherlands (FAON) encourage everyone to attend this 2nd demonstration for peace in Artsakh and Armenia!
------------------------
ԱՅՑԵԼԵ ՛Ք
«Հայաստան համահայկական հիմնադրամ»՝ https://www.himnadram.org/en
Նիդերլանդների տարածքային կառույց՝ https://www.armeniefonds.nl/
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ՝ https://www.1000plus.am/hy/donation-types/

ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻՆ ԶՈՐԱԿՑԵԼՈՒ ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿԻՆ. ԳԱՅԱՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻՆ ԶՈՐԱԿՑԵԼՈՒ ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿԻՆ. ԳԱՅԱՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ո ՛չ Ադրբեջանի հայտարարած պատերազմին: Արցախցին ապրում է իր նախնիների երկրում: ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻՆ ԶՈՐԱԿՑԵԼՈՒ ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿԻՆ. Պատրաստել է մեր հայրենակից ԳԱՅԱՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ (Նայմեխենի հայ համայնք

ԱՅՑԵԼԵ ՛Ք
«Հայաստան համահայկական հիմնադրամ»՝ https://www.himnadram.org/en
Նիդերլանդների տարածքային կառույց՝ https://www.armeniefonds.nl/
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ՝ https://www.1000plus.am/hy/donation-types/