October 10th, 2020

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԷՆ ՄԵԿԻՆ

Ո ՛չ Ադրբեջանի հայտարարած պատերազմին: Արցախցին ապրում է իր նախնիների երկրում:
ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻՆ ԶՈՐԱԿՑԵԼՈՒ ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿԻՆ. Լևոն ԲԵԳԼԱՐՅԱՆ
Մեր հրավերով դեռ տարիներ առաջ (2012թ.)սցենարիստ, հումորիստ Լ.Բեգլարյանը եղել է Նիդերլանդներում և բեմից ուրախացրել հանդիսատեսին: Այս անգամվա նրա ուղերձը լուրջ է` ուղղված պատերազմի ու նրա հրահրողների դեմ:
Բաժանորդագրվել էջին այս հղումով

-----------------
ԵՐԵՔ ՀՈՒՍԱԼԻ ՀԱՍՑԵ, ՈՐՏԵՂՈՎ ԿՕԳՆԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ
Վերջերս գումար փոխանցելու կեղծ հաշվեհամարներ են շրջանառվում (հավանական է թշնամու կողմից) Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը կոչ է անում բոլորին՝ իրենց նվիրատվությունները կատարել բացառապես «Հայաստան համահայկական հիմնադրամի»՝ https://www.himnadram.org/en , վերջինիս Նիդերլանդների տարածքային կառույցի՝ https://www.armeniefonds.nl/
NL 38 INGB 00075 434 14 տեղեկատվության համար` info@armeniefonds.nl) և «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի՝ https://www.1000plus.am/hy/donation-types/
միջոցով։
Տեղեկացնում ենք, որ միայն վերջին օրերի ընթացքում «Հայաստան համահայկական հիմնադրամի» Նիդերլանդների կառույցի հաշվեհամարին կատարվել է մոտ € 1.000.000 եվրո գումարի հանգանակություն:

Կատարենք մեր ՊԱՐՏՔը թիկունքում, ինչպես զինվորը առաջնագծում



Armeens Nederlands Medisch Genootschap
Կատարենք մեր ՊԱՐՏՔը թիկունքում, ինչպես զինվորը առաջնագծում։
Պատերազմ է։ Հարյուրավոր վիրավորներ, որոնք բժշկական անհապաղ օգնության կարիք ունեն, բայց ,ավաղ, չեն բավարարում բժշկական անհրաժեշտ միջոցները եվ սարքավորումները:
Մենք, հոլանդա-հայ(կական) բուժաշխատողներս, ցանկանում ենք սատարել Արցախին եվ Հայաստանին այս օրհասական պահին եվ խնդրում ենք ձեզ համախոհ լինել եվ օգնել։
Խնդրում ենք ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ձեր նվիրատվությունը փոխանցել NL44INGB0009582343
Vereniging Armeniefonds NL հաշվեհամարին։ Սա Armeniefonds-ի հատուկ մասնաճյուղն է միայն բժշկական օգնության համար: Եթե դուք այս պահին ի վիճակի չեք նվիրատվություն անել՝ խնդրում ենք լսելի դարձնել մեր օգնության խնդրանքը՝ կիսվեք ձեր ընկերների հետ այս տեսահոլովակով կամ մեր կայքով։
Armeniefonds NL 2009 թվականից ունի ANBI կարգավիճակ (բարենպաստ նվիրատվության համար)։
Կարող եք նվիրատվությունը փոխանցել մեր կայքի միջոցով
www.anmg.nl
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։

-----------------
ԵՐԵՔ ՀՈՒՍԱԼԻ ՀԱՍՑԵ, ՈՐՏԵՂՈՎ ԿՕԳՆԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ
Վերջերս գումար փոխանցելու կեղծ հաշվեհամարներ են շրջանառվում (հավանական է թշնամու կողմից) Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը կոչ է անում բոլորին՝ իրենց նվիրատվությունները կատարել բացառապես «Հայաստան համահայկական հիմնադրամի»՝ https://www.himnadram.org/en , վերջինիս Նիդերլանդների տարածքային կառույցի՝ https://www.armeniefonds.nl/
NL 38 INGB 00075 434 14 տեղեկատվության համար` info@armeniefonds.nl) և «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի՝ https://www.1000plus.am/hy/donation-types/
միջոցով։

ԱՎՈՆ, ՄԱՐԻԱՄԻԿԸ, ԱՐՄԱՆՉՈՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆ

Ո ՛չ Ադրբեջանի հայտարարած պատերազմին: Արցախցին ապրում է իր նախնիների երկրում:
ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻՆ ԶՈՐԱԿՑԵԼՈՒ ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿԻՆ.



Մարգարետ ԴԵՐԱՆԿ
ԱՎՈՆ, ՄԱՐԻԱՄԻԿԸ, ԱՐՄԱՆՉՈՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆ
Թոռնիկներս երեքն են` Ավոն, Մարիամիկը, Արմանչոն։ Տեսնեմ գլուխ-գլխի են տվել, քչփչում են, արդեն անհանգստացա, որ ինչ որ չարաճճի բան են մոգոնելու, որովհետև անընդհատ խաղում են հոգուս հետ։ Մեկ էլ տեսնեմ ձեռքներին թղթադրամներ մոտեցան ինձ, իրենց երկարատև մանր- մունր խնայողություններն էր` տատիկ-պապիկներիս տված պարգևները , ընդհանուր գումարով $133, որոշել են տալ Համահայկական ֆոնդին։
Ստորև նրանց` Լոս-Անջելեսում ծնված- մեծացած մեկ քառորդով արցախցի թոռնիկներիս նամակները Հայ Քաջազուն Զինվորներին։ Մեծ ու փոքր, ահել, ջահել նույն զարմանահրաշ Ոգու մեջ ենք…Արցախն Անպարտելի, ասել թե Համայն Հայությունը անպարտելի է։ ԽՈՆԱՐՀՈՒՄՍ ԲՈԼՈՐ ՄԱՅՐԵՐԻՆ, ԲՈԼՈՐ ՀԱՐԱԶԱՏ ԿՈՐՑՐԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ։ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ, ԲԱՂՁԱԼԻ, ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ ԲԱԶՄԱՉԱՐՉԱՐ ԺՈՂՈՎՐԴԻՍ ՀԱՄԱՐ❤️💥🙏
Маргарет Деранк
Արձակագիր, ԱՄՆ

-----------------
ԵՐԵՔ ՀՈՒՍԱԼԻ ՀԱՍՑԵ, ՈՐՏԵՂՈՎ ԿՕԳՆԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ
Վերջերս գումար փոխանցելու կեղծ հաշվեհամարներ են շրջանառվում (հավանական է թշնամու կողմից) Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը կոչ է անում բոլորին՝ իրենց նվիրատվությունները կատարել բացառապես «Հայաստան համահայկական հիմնադրամի»՝ https://www.himnadram.org/en , վերջինիս Նիդերլանդների տարածքային կառույցի՝ https://www.armeniefonds.nl/
NL 38 INGB 00075 434 14 տեղեկատվության համար` info@armeniefonds.nl) և «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի՝ https://www.1000plus.am/hy/donation-types/
միջոցով։

Երիտասարդական կազմակերպությունները դատապարտում են Ադրբեջանի հարձակողապաշտ քաղաքականությունը

Երիտասարդական կազմակերպությունները դատապարտում են Ադրբեջանի հարձակողապաշտ քաղաքականությունը
Ֆրանսիայի, Նիդերլանդների և Բելգիայի ընկերվարական երիտասարդական կազմակերպությունները դատապարտում են Ադրբեջանի հարձակողապաշտ քաղաքականությունը և հարգում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը
10 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2020
Սեպտեմբերի 27-ից սկսած պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի (Հայկական անվանումը՝ Արցախ) շուրջ հասել է սաստկության գագաթնակետին, որը աննախադեպ է 1994 թվականի հրադադարից այս կողմ։ Վերջին տեղեկությունների համաձայն զոհերի թիվը, որոնց մեջ փոքր թիվ չեն կազմում նաև քաղաքացիական անձիք, անցել է 200-ը: Հրադադարի պայմանավորվածության խախտումը Ադրբեջանում ընթանում է կառավարության կողմից բոլոր ընկերային ցանցերի արգելափակումով և արտասահմանյան թղթակիցների՝ երկիր մուտք գործելու արգելքով։ Միաժամանակ մինչև հրադադարի խախտումը արդեն Թուրքիայի միջոցով Ադրբեջան էին մեկնել մեծ թվով սիրիական վարձկաններ։ Բոլոր այս տեղեկությունները, որոնք ի միջի այլոց արդեն հաստատվել են միջազգային անկախ լրատվությունների միջոցով խոսում են այն մասին, որ հրադադարի այս անգամվա խախտումը վաղուց արդեն նախապատրաստվել էր Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի օգնությամբ։
Մենք՝ Ֆրանսիայի, Բելգիայի և Նիդերլանդների երիտասարդ ընկերվարներս ամենայն ուշադրությամբ հետևում ենք այս զարգացումներին։ Մենք դատապարտում ենք ծանր հրետանու օգտագործումը ապառազմական թիրախների դեմ ինչպիսին է Ստեփանակերտը։ Մենք դատապարտում ենք ազգայնամոլ քարոզչության տարածումը պատերազմական հաջողություններ գրանցելու նպատակով։ Դատապարտում ենք նաև արտասահմանյան թղթակիցների մուտքի արգելքը դեպի Ադրբեջան։ Միաժամանակ դատապարտում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հարձակողական հռետորաբանությունը Հայաստանի հանդեպ և դրանք համարում ենք տարածաշրջանում խաղաղության մեծագույն սպառնալիք:
Թուրքիան և Ադրբեջանը հայտարարաել են, որ հայերը այս տարածաշրջանում տեղ չունեն։
Մենք հարգում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Նրանք այս պահին այն պատերազմական գործողությունների կիզակետում են հայտնվել, որոնց ամենամեծ զոհը հենց իրենք են։ Մենք կոչ ենք անում անհապաղ վերսկսել խաղաղ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, որոնց նաև պետք է ներառնվեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները:


-----------------
ԵՐԵՔ ՀՈՒՍԱԼԻ ՀԱՍՑԵ, ՈՐՏԵՂՈՎ ԿՕԳՆԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ
Վերջերս գումար փոխանցելու կեղծ հաշվեհամարներ են շրջանառվում (հավանական է թշնամու կողմից) Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը կոչ է անում բոլորին՝ իրենց նվիրատվությունները կատարել բացառապես «Հայաստան համահայկական հիմնադրամի»՝ https://www.himnadram.org/en , վերջինիս Նիդերլանդների տարածքային կառույցի՝ https://www.armeniefonds.nl/
NL 38 INGB 00075 434 14 տեղեկատվության համար` info@armeniefonds.nl) և «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի՝ https://www.1000plus.am/hy/donation-types/
միջոցով։

Քուրդ Ալիի օգնությունը Հայաստանին





ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
Քուրդ Ալիի օգնությունը Հայաստանին
Ազգությամբ քուրդ Ալին հաշմանդամություն ունեցող մարդկանց համար նախատեսված սարքավորումների վերամշակմամբ և վաճառքով է զբաղվում Նիդերլանդներում։
Պատերազմական այս ծանր օրերին նա սիրով նվիրաբերել է սայլակներ և այլ պարագաներ, որոնք շուտով կտեղափոխվեն Հայաստան։
Սա առաջին անգամը չէ, որ Ալին փորձում է օգտակար լինել հայ ժողովրդին. Նա, համագործակցելով նիդերլանդահայ մեր հայրենակից Անդրանիկի հետ, երկու տարի առաջ արդեն նման նվիրատվություն ուղարկել է Հայաստան։
Համոզված ենք, որ այս նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի։ Շնորհակալ ենք թե՛ Ալիին, թե՛ այս գործին աջակցող մեր բոլոր հայրենակիցներին։
---------------------------
ԵՐԵՔ ՀՈՒՍԱԼԻ ՀԱՍՑԵ, ՈՐՏԵՂՈՎ ԿՕԳՆԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ
Վերջերս գումար փոխանցելու կեղծ հաշվեհամարներ են շրջանառվում (հավանական է թշնամու կողմից) Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը կոչ է անում բոլորին՝ իրենց նվիրատվությունները կատարել բացառապես «Հայաստան համահայկական հիմնադրամի»՝ https://www.himnadram.org/en , վերջինիս Նիդերլանդների տարածքային կառույցի՝ https://www.armeniefonds.nl/
NL 38 INGB 00075 434 14 տեղեկատվության համար` info@armeniefonds.nl)
և «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի՝ https://www.1000plus.am/hy/donation-types/
միջոցով։