October 22nd, 2020

In Memoriam Robert Hans Zieck. Խոսք Ռոբերտ Հանս Զիկի հիշատակին

Հաագա, 22 հոկտեմբերի 2020 թ. – Հոկտեմբերի 21-ին սրտի խորը կսկիծով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Ռոբերտ Հանս Զիկը, որը 20 տարի շարունակ եղել է Հայաստանի պատվավոր հյուպատոսը և հոլանդահայության իսկական բարեկամը։

2000 թվականից նա մասնակցել է Հաագայի «Աբովյան» մշակութային միության միջոցառումներին և իր ներկայությամբ խանդավառությամբ քաջարելել է միության աշխատանքները։

Նա իր համերաշխությունն է ցուցաբերել հայ ժողովրդին մասնակցելով Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ամենամյա միջոցառումներին Ասենում, ինչպես նաև Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համերգներին և ցուցահանդեսներին։ Նա լիովին և շարունակաբար սատարել է այդ միջոցառումները, որպես Հայոց ցեղասպանության ոգեկոչման կառույցի նախագահ։

Շատերը նույնպես զգացել են նրա մտերիմ վերաբերմունքն անձնական հարաբերություններում, որպես հավատարիմ ընկեր։

«Աբովյան» մշակութային միության և Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON-ի) վարչական կազմի և անդամների անունից խորապես ցավակցում ենք Ռոբերտի կնոջը, նրա երեխաներին և ընտանիքի մյուս անդամներին: Ռոբերտ Զիկի մահը մեծ կորուստ է բոլորիս համար։ Այս ծանր պահին մաղթում ենք Զիկի հարազատներին և ընկերներին ուժ ու կորով դիմակայելու այս դժմարին իրականությունը։

ՄԱԹՈ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

In Memoriam Robert Hans Zieck

Den Haag, 22 oktober 2020 – Op 21 oktober ontvingen wij het droevige bericht van het overlijden van Robert Hans Zieck, al 20 jaar was hij honorair consul voor Armenië en een ware vriend voor de Armeniërs in Nederland.

Vanaf 2000 woonde hij alle speciale gelegenheden bij van de Vereniging Abovian in Den Haag met zijn bemoedigende en enthousiaste aanwezigheid.

Solidair met het Armeense volk, gaf hij acte de présence bij activiteiten ter herdenking van de Armeense genocide, de jaarlijkse herdenking in Assen, concerten en tentoonstellingen. Hij steunde deze voluit als voorzitter van de Stichting Herdenking Armeense Genocide.

Menigeen ervaarde ook zijn betrokkenheid op het persoonlijke vlak, waarin hij eveneens een trouw vriend was.

Namens het bestuur van de Vereniging Abovian en de FAON en alle daarbij betrokken organisaties bieden wij onze condoleances aan Rob’s echtgenote, aan zijn kinderen en aan verdere familie en vrienden aan. Rob Ziecks overlijden is een groot verlies en wij wensen allen veel sterkte toe bij het verwerken hiervan.

Գնում եք դիմակ և օգնում Հայաստանին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդական մասնաճյուղի համար նիդերլանդահայ երիտասարդ կամավորների նախաձեռնած ԴԻՄԱԿՆԵՐԻ վաճառքի ակցիան մեծ արդյունքներ ունի. մեկ օրում ակտիվ վաճառքների շնորհիվ հիմնադրամի հաշվին արդեն մուտքագրվել է ավելի քան  4,000 եվրո գումար։
Պատվիրեք նաև դուք։
Երիտասարդների հետ արդեն իսկ համագործակցող ատամնաբուժական կլինիկաների ղեկավարների հավաստմամբ, դրանք շատ բարձրորակ են։
Գինը մատչելի է՝ 50 հատի համար (1 տուփ) կամավորները խնդրում են մուտքագրել ֆոնդի հաշվեհամարին ընդամենը 10եվրո /շուկայական գնից մատչելի/:
Նիդերլանդերում առաքումն անվճար է։
Ինչպես պատվիրե՞լ՝ կարդացեք կցված ինֆորմատիվ պաստառի վրա։
--------------------------
N.O. այնուհետև ձեր անունը

Ամենօրյա հերթապահություն Նիդերլանդների խորհրդարանի դիմաց

ՕՐՎԱ ԹԵՄԱՆ
Ամենօրյա հերթապահություն Նիդերլանդների խորհրդարանի դիմաց:
Dag 12: Opnieuw staan we voor de Tweede Kamer om onze stem te laten horen. Onze strijd gaat door.
--------------------------
N.O. այնուհետև ձեր անունը
--------------------------


Եվրոպահայությունը տագնապ հնչեցնելու ու սպասումի ևս մեկ անհանգիստ օր անցկացրեց


21.10.2020/Հայ Ազյան/ «Նիդերլանդական օրագիր»
Նիդերլանդներում համագործակցող կազմակերպության ակտիվիստները Հայաստան համահայկական հիմնադրամի համար կիրակնօրյա դրամահավաք կազմակերպելուց հետո մի  քանի ուղղություններով շարունակում են իրենց պայքարի միջոցառումները` Թուրքիայի օգնությամբ, ահաբեկչական խմբավորումների մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դեմ: Մի  մասը Հաագայում խորհրդարանի մոտ  դեռ այսօր էլ շարունակում է ամենօրյա տեղեկությունների լուսաբանման ու տեղեկատվության տարածման լուռ ակցիա անցկացնել: Նիդերլանդների խորհրդարանն արդեն դատապարտել է Թուրքիայի միջամտությունն ու Ադրբեջանի ագրեսիվ դրսևորումը: Նիդերլանդների վարչապետը Ռուտեն էլ անձամբ մոտեցել և լսել է հայ ակտիվիստին, ավելի վաղ նիդերլանդահայերը մասնակցել են Բրյուսելում Եվրախորհրդարանի և Հաագայում Իսրայելի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ցույցերին, Բրյուսելում մեծ թվով պատգամավորներ` այդ թվում նիդերլանդացի պատգամավորները Ադրբեջանին ու Թուրքիային խիստ դատապարտող հայտարարություններ ունեցան: Այնուհետև հոլանդիայի հայերը Եվրոպացի մեր մյուս  հայրենակիցների հետ փակեց  Բելգիա տանող երկրների բոլոր գլխավոր մայրուղիները:
Այսօր  կրկին նիդերլանդները միացան Եվրոպայի հայ համայնքի անդամների մասնակցությամբ բողոքի նոր միջոցառմանը` ավտոերթով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրվեց Արցախի դեմ տեղի ունեցող ահաբեկչական պատերազմն ու դրա արդյունքում  հումանիտար խնդիրների առաջացումը: Ավտոերթը հասավ` մինչև Բրյուսել, ընդհուպ  ՆԱՏՕ-ի կենտրոնակայան և  Եվրախորհրդարանի շենք, որտեղ նամակներ հանձնվեցին պաշտոնատար անձանց: Երթն ուներ Եվրոպային սթափեցնող մեսիջներ: Ավտոմեքենաները կրում էին ցուցացանակներ, որով հստակ մատնանշվում էր Արցախի ճանաչման, Թուրքիայի ու Ադրբեջանի լկտի ու ագրեսիվ պահվածքի դատապարտման, Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու, պատերազմը դադարեցնելու պահանջներ, փողոցներով անցնող շարժական մեծ էկրանը գուժում էր անօդաչուների ու ռումբերի պայթյուները, ազդարարում պատերազմի արհավիրքները:
Սա Եվրոպային արթնացնելու և միջազգային հանրությանը սթափեցնելու  ևս մեկ կոչ էր:
Եվրոպահայությունը տագնապ հնչեցնելու ու  սպասումի ևս մեկ անհանգիստ օր անցկացրեց



















Նիդերլանդների, Բելգիայի և Ֆրանսիայի հայերը Բրյուսելում համատեղ բողոքի խաղաղ ավտոերթ են կազմակերպել


21.10.2020/Marisha Shik-anyan /«Նիդերլանդական օրագիր»
Այսօր Նիդերլանդների, Բելգիայի և Ֆրանսիայի հայերը Բրյուսելում համատեղ բողոքի խաղաղ ավտոերթ են կազմակերպել՝ ուղևորվելով դեպի Եվրախորհրդարանի շենք և ՆԱՏՕ-ի գրասենյակ։ Այսօր Բրյուսելում էր նաև ՀՀ նախագահ Ա.Սարգսյանը։ Այս բողոքի ակցիայով մասնակիցները մտադրություն ունեին ցուցադրել իրենց համախմբվածությունը և իրենց աջակցությունը ցուցաբերել ՀՀ նախագահին։
Ավտոերթի ընթացքում ծածանվել են Արցախի և Հայաստանի դրոշները։ Ակցիային մասնակցել են նաև բեռնատար մեքենաներ, որոնց վրա ամրացված են եղել մեծ էկրաններ։ Փողոցների տարբեր հատվածնրից մարդիկ հնարավորություն ունեին դիտել զարհուրելի կադրեր Արցախից։
Ակցիայի մասնակիցների կողմից երկու լեզվով (հոլանդերեն և ֆրանսերեն) նամակ է հանձնվել ‘Լace des Palaise’։ Նամակում մտահոգություն են հայտնել Եվրոպախորհրդի և ՆԱՏՕ-ի լուռ լինելու առիթով։ Նրանք պահանջել են խախտել լռությունը, օբյեկտիվ գնահատել Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների կողմից Արցախում ստեղծված պատերազմական իրավիճակը և հստակ քայլեր ձեռնարկել՝ Թուրքիային և ադրբեջանին լռեցնելու, պատերազմը կանխելու և խաղաղ բնակիչների կյանքը փրկելու նպատակով։ Նամակում նաև խնդրել են հատուկ ուշադրություն դարձնել այն ապացույցված փաստերին, որ Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկաններ են կռվում։