November 4th, 2020

«Ռոյալ Դաթչ Շել»-ը հերքել է Բայրաքթարին մատակարարելու վերաբերյալ որևէ տեղեկատվություն

«Ռոյալ Դաթչ Շել» նավթ և բնական գազ արտադրող անգլո-հոլանդական անդրազգային կորպորացիան Բայրաքթար թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքի համար որևէ սարքավորում չի մատակարարում։ 


Ի պատասխան Հաագայում ՀՀ դեսպանության հարցմանը՝ կորպորացիայից նշել են, որ Բայրաքթարի մասերից մեկի վրա ընկերության լոգոն «Ռոյալ Դաթչ Շել» արտադրության քսայուղեր օգտագործելու վերաբերյալ խորհրդի նշումն է։ «Շելը» հերքել է նաև Բայրաքթարի համար որևէ այլ մաս արտադրելու կամ մատակարարելու վերաբերյալ տեղեկատվությունը

Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստ

Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստ՝  Արցախի ՄԻ պաշտպան Արտակ Բեգլարյանի մասնակցությամբ


Ինչպես Հայաստանի դեսպանությունից հաղորդեցին` քիչ առաջ ավարտվեց Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստը՝ Արցախի Մարդու Իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի մասնակցությամբ։ Ինչպես հավաստում է դեսպան Տիգրան Բալայանը (Tigran Balayan ) ` Artak Beglaryan-ը բավական մանրազնին ու ծավալուն գործ արեց, ներկայացնելովթուրք-ադրբեջանա-ահաբեկչական բոլոր վայրագություններն ու պատերազմական հանցագործությունները։
Մանրամասները շուտով Արցախի ՄԻ պաշտպանի գրասենյանկի հաղորդագրության մեջ։

Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստը՝ նվիրված ադրբեջանա-թուրքական ագրեսիային, որի գլխավոր հյուրն էր Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Նիստը առցանց եղանակով էր, որը վարում էր հանձնաժողովի փոխնախագահ՝ Քրիստոնեական Միություն կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ՝ Ջոել Ֆորդևինդը: Ներկա էին պատգամավորներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, նաև խորհրդարանի աշխատակազմի անդամներ:
Նիստը բացեց հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար Ինգե Դրոստը, ով ներկայացրեց ագրեսիայի հետևանքները և շեշտադրեց Թուրքիային ու Ադրբեջանին անմիջապես կանգնեցնելու և պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը:
Այնուհետև հիմնական զեկույցով հանդես եկավ Արտակ Բեգլարյանը, որը ուշադրություն հրավիրեց խորացող հումանիտար աղետի, մարդկության դեմ ու պատերազմական հանցագործությունների վրա: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ միջազգային հանրությունը պարտականություն ունի գործնական միջոցներով սանձելու թուրք-ադրբեջանական ագրեսիան, որը հանգեցրել է լրջագույն մարդասիրական աղետի Արցախում: Ավելին, միջազգային հանրության պարտավորությունների մեջ է մտնում երաշխավորելու մարդու իրավունքների պաշտպանությունը աշխարհի բոլոր անկյուններում, ներառյալ՝ Արցախում՝ անկախ միջազգային կարգավիճակից:
Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի պատճառների և հետևանքների մասին ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը:
Նիստի մասնակիցները համակարծիք էին ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և պատերազմական հանցագործությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության հարցում։
***
The Netherlands Parliament Foreign Affairs Committee held a special session hosting Artsakh Ombudsman Artak Beglaryan
___________________________________
On November 4, the Foreign Affairs Committee of the Netherlands Parliament held a special session on the Azerbaijani-Turkish aggression, hosting the Human Rights Ombudsman of the Republic of Artsakh Artak Beglaryan.
The online meeting was chaired by Joël Voordewind, the Vice-president of the Committee and Foreign Policy Spokesman of the Christian Union Party. Members of the Parliament, representatives of different parties, as well as members of the parliament staff were present.
The session was opened by the Secretary of the Federation of Armenian Organizations, Inge Drost, who presented the consequences of the aggression, stressed the need to immediately stop Turkey and Azerbaijan, and impose sanctions.
Artak Beglaryan had the main speech, inviting attention to the humanitarian catastrophe, as well as, to the war crimes and crime against humanity. The Human Rights Ombudsman underlined that the international community has a duty to stop the Azerbaijani-Turkish aggression with practical measures, which has caused a serious humanitarian catastrophe in Artsakh. Moreover, it is within the duties of the international community to ensure human rights protection in all the corners of the world, including in Artsakh, regardless of international status.
The Ambassador of the Republic of Armenia Tigran Balayan delivered a speech on the reasons and consequences of the aggression of Azerbaijan and Turkey.
The participants of the session had the same opinion on an urgent ceasefire and on the necessity of bringing the war crime perpetrators to responsibility.