November 16th, 2020

Առցանց հանդիպում դեսպանի հետ



 Նիդերլանդների Թագավորությունում և Լյուքսեմբուրգի մեծ դքսությունում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ հեռակա ինտերակտիվ հանդիպում անցկացրեց նիդերլանդներում և հարևան երկրներում բնակվող հայերի հետ: Դեսպանն անրադարձավ Հայաստանի և Արցախի հետպատերազմյան իրավիճակին, պատասխանենեց  հետաքրքրություն  ներկայացնող ամենատարբեր հարցերի:  ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ին, ԿԻՐԱԿԻ  ժամը 19.00-ին առցանց հեռարձակվող հանդիպումը դեսպանության հետ համատեղ կազմակերպել էր «Նիդերլանդական օրագիրը»:

ԱՌԱՆՑ ԱՅՆ ԷԼ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԲԵՌ ԿԱ ՄԵՐ ՈՒՍԵՐԻՆ.ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ` ԱՆԵԼԻՔՆԵՐՆ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ

15.11.2020/խմբագրի սյունակ/նիդ.օրագիր

Շատերն են պնդում, որ եռակողմ համաձայնագիրը պետք է խզել, իրոք  մեզ  համար այս պահին շատ վատթար պայմանագիր էր: Բայց չունենք  նաև մեխանիզմներ  փաստաթուղթը հետ  կանչելու` դա  նույնն է, որ շարունակվեր Ստեփանակերտի պաշարումը: Ի դեպ ադրբեջանական շրջանակներում էլ են  հասկանում, որ սա լիակատար  հաղթանակ չէ և դանդաղ գործող ռումբ է իրենց երկրի ամբողջականության դեմ: Այս  պահի ռազմադադարը կթողնի շունչ առնել ու  հասկանալ մեր հետագա  քայլերը, անելիքները: Հարցը նոր-նոր տեղափոխվում է դիվանագիտական դաշտ, ահա թե որտեղ է լինելու պայքարի մեր ճակատը:  Ալիևը ինքն է  հայաստանից  միլիարդների փոխհատուցում ուզում: Մեզանից յուրաքանչյուրը նրան պետք է հիշեցնի միջազգային  հանրության ուղերձը, որ այս հարցը ռազմական լուծում չպիտի ունենար, որ կոնֆլիկտային գոտիներում կորոնավիրուսի պայմաններում պետք էր  զերծ մնալ բախումներից ու պատերազմ  հրահրելուց: Ալիևին պետք է հիշեցնել, թե ով 3 անգամ առհամարեց Մինսկի անդամ երկրների հետ պայմանավորված հրադադարը, ով խախտեց բազմաթիվ միջազգային  պայմանագրերն ու համաձայնագրերը` արգելված զենքի չօգտագործման , ռազմագերիների հետ անմարդկայնորեն վարվելու մասերով: Բնության , մշակութային արժեքների ու  մարդկության դեմ գործվեց ծանրագույն հանցանքներ, չհայտարարած պատերազմի մեջ ներգրավեցին ջիհադիստական վարձու խմբեր: Այս  հարցերը մեկընդմիշտ և ամենուր պիտի  բարձրաձայնվեն:

Հիմա պայքարի նոր պահ է, որտեղ պետք է կենտրոնանալ ու  հստակ ծրագրեր իրագործել: Առաջին հերթին պետք է այն սկսել համախմբումից, վիրավոր մեջքը շտկելուց, չմասնատվենք ու բզկտենք իրար, չուրախացնենք հակառակորդին, ով մեր  միասնությունից է սարսափում ու հանգրվանում կիսալուսնի խավարում: Հավատում ենք ազգի  իմաստնությանն ու  նայում առաջ` զերծ մնում մեղադրելուց ու  հանցանքը միմյանց վրա  բարդելուց, եթե պարտվել ենք` բոլորս ենք պարտվել, ինչպես որ հաղթելուց` բոլորս ենք հաղթում: Հիմա գործ անելու  ժամանակն է` ամենքս մեր տեղերում: Առանց այն էլ հսկայական  բեռ կա բոլորիս ուսերին` պիտի պատվով կրենք ու չհանձնվենք: Գիտենք, որ դժվար է, բայց այդ դժվարությունից դուրս գալու ելքեր կան` նաև հաղթանակին տանող...Նիդերլանդներում բնակվող արվեստագետ, նկարիչ ունենք` Ալիկ Ասատրյանը, ով ի դեպ  մոտ 25 հազար Եվրոյի նվիրաբերություն է կատարել «Հայաստան» համայայկական հիմնադրամին:  Նա այսօր էլ շարունակում է  վաճառքի հանել իր ստեղծագործությունները: Ամեն անգամ ֆեյսբուքյան հարթակում իր արվեստի գործերը ներկայացնելուց առաջ` Ալիկ Ասատրյանը հետևյալ տողերն է գրում. «Սիրելի ընկերներ, վաճառում եմ իմ այս աշխատանքը` ՆՈՐ ԵՎ ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ կառուցելու  համար...»:Ահա այս խնդիրն է դրված բոլորիս օրակարգում:

Hay Azian« Նիդերլանդական օրագրի» հիմնադիր, խմբագիրԳեղ.աշխատանքները`  Ալիկ Ասատրյանի (  Alik Assatrian  )

Հայաստանն իր հույսին էր և հայերն այդ մասին լավ գիտեին, դրա համար էլ միասին մարտնչում էին

Հայաստանն իր հույսին էր և հայերն այդ մասին լավ գիտեին, դրա համար էլ միասին մարտնչում էին

2020 թվականի նոյեմբերի 14-ին

Հայաստանում ոգևորության ալիք կար երկու տարի առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը իրականացրեց թավշյա հեղափոխությունը: Այս լրագրողը, որը մի քանի անգամ ձերբակալվել էր կառավարության հասցեին քննադատության համար, կարողացավ  անարյուն, անցնցում հեղափոխություն իրականացնել : Հեղափոխությունը սկսվեց այն ժամանակ, երբ ուսապարկը ուսերին, գլխին դրած կեպկան, Գանդիի երթի օրինակից ոգեշնչված, նա շրջեց ամբողջ երկրում ՝ մի խումբ ընկերների և թափառող շան` Չալոյի հետ միասին:

Հետխորհրդային հանրապետությունում  ծածանվեց լավատեսության դրոշը: Հին կոռումպացված  Պուտինի գվարդիային այլ ելք չէր մնում քան ամուր սեղմել ատամները: 2018-ի մայիսի 1-ին խորհրդարանը Փաշինյանին ընտրեց վարչապետի պաշտոնում: Լեռներից բերված ձյունով տոնվում էր հաղթանակը, քանի որ սպիտակ գույնը խորհրդանշում էր հեղափոխությունը: Նա բացեց խորհրդարանի շրջակա պարտեզները բոլորի առջև,երկրում  հաղթահարեց կոռուպցիան:

Ինձ տպավորեց «Ես մենակ չեմ» վավերագրական ֆիլմը, որն այս փոթորկվող ժամանակահատվածում ստեղծել էր Գարին Հովհաննիսյանը, ռոք աստղ Սերժ Թանկյանի երաժշտությամբ: Հայ-ամերիկյան կինոնկարը մի քանի մրցանակների է արժանացել: Ես ուրախ էի իմ հայ ընկերների համար, որոնք լի էին հույսով: Այժմ սպիտակությունը կարմրել  է այն բանից հետո, երբ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին հարձակվեց վիճահարույց հայաբնակ Լեռնային Ղարաբաղի անկլավի վրա:

Collapse )