June 1st, 2021

«Ռադիո Մարիամ»-«Նիդերլանդական օրագիր»

Ռադիո Մարիամի հաղորդավար Արշակ Ադամյանը
Ռադիո Մարիամի հաղորդավար Արշակ Ադամյանը

27.05.2021

Այս ամիսը տոնական է «Ռադիո Մարիամի» համար: Մայիսի 24-26-ը ռադիոկայանը Մարիաթոն էր կազմակերպել այն նվիրելով  Աստվածամորը: Այս կապակցությամբ ռադիոկայանը մի շարք տոնական եթերներ է թողարկել, որում բազմաթիվ մասնագետներ գնահատել ու շնորհավորել են ռադիոկայանին:  Ռադիո Մարիամը մի մեծ ընտանիք է, որի հաղորդումները թողարկվում են աշխարհի 80 երկրներում: Գյումրիից  տրվող հայկական հաղորդումները հեռարձակվում են նաև HOT BIRD 13 EST արբանյակով:

Տոնական հաղորդմանը իր ողջույնի խոսքն է ուղղել «Նիդերլանդական օրագիրը», որն ակտիվորեն համագործակցում է «Ռադիո Մարիամի» հետ  կապված Ամատունիների իշխանական տոհմի նախագծին: Ներկայացնում ենք «Ռադիո Մարիամին» ուղղված «Նիդերլանդական օրագրի» հիմնադիր խմբագիր Hay Azian-ի ուղջույնի խոսքը.

«Առաջին հերթին կարևորում եմ, որ Աստվածամոր անունը կրող ռադիոն` «Ռադիո Մարիամն» արդեն մոտ 10 տարի իր գործունեությունն է ծավալում Հայաստանի մշակութային մայրաքաղաք` Գյումրիում: 

 Ռադիո  Մարիամն արհեստների ու հարուստ մշակույթ ունեցող Գյումրիին նոր գույն ու հնչեղություն է տալիս: Անշուշտ մեծ պատիվ է աշխարհի բազմաթիվ երկրներում  հեռարձակվող ռադիոկայանի  հայերեն սփռումները Հայաստանից, որի հանգրվանը  հե՛նց Գյումրին է: Օգտվելով առիթից շնորհակալություն եմ հայտնում  «Ռադիո Մարիամի» աշխատանքային կոլեկտիվին`  հոգևոր ու հայանպաստ գործունեության համար, ազգային  ու համաշխարհային մշակութային արժեքների անխոնջ ու  նպատակային քարոզչության համար:

 Շնորհիվ հոգևոր և ազգային արժեքների մատուցման «Ռադիո Մարիամին» ունկնդրում են ամենուր, այդ թվում Նիդերլանդներում: Գեղեցիկ համագործակցության արդյունքում, կարողացանք ռադիոլսողին հասցնել հայ ազնվական տոհմերից Ամատունիների մասին «Նիդերլանդական օրագրի»  նախագծի մասին, որի ընթացքում խոսել ենք նշանավոր տոհմի մասին՝ նոր բացահայտումներ կատարելով: 

Հուսով ենք կարճ ընթացքում կկարգավորվեն «Ռադիո Մարիամ» կայքում առկա թերությունները և շատ օգտակար հաղորդումներ տեղ կգտնեն կայքի արխիվներում:

 Մայիս ամիսը նվիրված է Աստվածամորը, ու ռադիոկայանը իր հաղորդումները նվիրում է Տիրամորը: Այստեղ մեծ  խորհուրդ եմ տեսնում` դեպի բարին, ազնվությունն ու մաքրությունը տանող առաքելությունը, որի միջոցով «Ռադիո Մարիամի» կոլեկտիվը տարեց-տարի շարժվում է առաջ` նոր բարձրունքներ գրավելու»:

Radio Mariam Armenia

Ամբողջական հաղորդումն այստեղ

https://www.facebook.com/radioMariam/videos/224682042452903


https://www.youtube.com/watch?v=FFFYAyP-RbA


Սոնայի ֆիլմը Հաագա քաղաքի MENA կինոփառատոնում հաղթող ճանաչվեց

Բռա՜վո, ՍՈՆԱ

Հաագայի Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ Սոնա Սահակյանը ՝  Նիդերլանդներում բնակվող արվեստագետ, նկարիչ Ալիկ Ասատրյանի դուստրը, այսօր  Հաագա քաղաքի MENA կինոփառատոնում հաղթող ճանաչվեց իր 2 րոպեանոց ֆիլմով, որը Քովիդի մասին էր` մարդու , բնության ու կյանքի մասին: «Նիդերլանդական օրագիրը» ջերմորեն շնորհավորում է  Սոնային հոլանդական MENA կինոփառատոնում առաջին մրցանակի արժանանալու համար: 

 Կարծում ենք մեր բազմահազար ընթերցողները կմիանան շնորհավորանքներին

Մաղթենք նրան հետագա հաջողություններ:

Ժուրիի զեկույցը Սոնայի ֆիլմի մասին.

«Սոնան կարողացավ կապ հաստատել իր և շրջակա բնության տարրերի միջև: Երբ Քովիդի ընթացքում մարդկային հարաբերությունները վատթարանում են և սահմանափակվում են Քովիդ համաճարակի պահանջներով, ստեղծողը այլ բան չունի, քան կապվել այս մոլորակում մեզ հետ ապրող բնության կենդանի էակների հետ: Դա կյանքի և շարժման հաղթանակ է և ծաղիկի կրկնակի հաղթանակ, որն ինքնաբերաբար աճում է ճանապարհի կենտրոնում...»


Եվրամիությունը «Տարվա լավագույն նախագիծ» անվանակարգում մրցանակ է շնորհել «Լուսավոր ապագա» ՀԿ-ին

«Տարվա լավագույն նախագիծ» կոչումը Եվրամիությունը շնորհել է նիդերլանդահայ ՀԿ-ի նախագծին «ՀՈԼԱՆԴԵՐԵՆ ՈՉ-ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ» (Nederlands Voor Niet-Nederlanders) կամավորական նախագիծն օրերս Եվրամիության Նիդերլանդների Solidarity Corps-ի գրասենյակի կողմից արժանացավ 

«ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԱԽԱԳԻԾ» կոչմանը։ (Մրցանակաբաշխության նախընտրական փուլին ներկայացված նախագծի մասին պատմող կարճ (սիրողական) ՏԵԱՆՅՈՒԹ ՝

Պարգևատրման արարողությունը կատարվել է առցանց, և դրան մասնկացել է մեր հայրենակից, նախագծի նիդերլանդահայ մասնակից Անի Բաբայանը՝ 

Ամբողջական տարբերակը (14:40-ից 20:30 րոպեներին)՝ 

Առցանց իրականացված քվեարկության արդյունքում հաղթող ճանաչված այս նախագծում 12 ամիս ժամկետով միջազգային՝ ոչ-հոլանդացի (էքսպատ և փախստական)  ընտանիքների երեխաներին ինտերակտիվ մեթոդներով և կամավորական հիմունքներով Ամսթելվեյն քաղաքում  հոլանդերեն սովորեցնող երիտասարդ թիմին Եվրամիուոթյունը կտրամադրի 250 եվրո։ Փոքրիկ դրամաշնորհը նրանք կարող են ծախսել ուսումնական նկատառումներով։ Օրինակ՝ գնել օնլայն-դասընթացներ և կատարելագործել գիտելիքներ, որոնք կնպաստեն նախագծի հետագա իրականացման որակի բարելավմանը։ Հաղթանակի առիթով «Նիդերլանդական Օրագիրն» ի սրտե շնորհավորում է «ՀՈԼԱՆԴԵՐԵՆ ՈՉ-ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ» նախագիծն իրականացնող նիդերլանդահայ «ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ» (BRIGHT FUTURE) հասարակական կազմակերպությանը և ներգրավված կամավորական թիմին։ Մրցանակաբաշխության արդյունքների մասին առավել մանրամասն՝

  «ՀՈԼԱՆԴԵՐԵՆ ՈՉ-ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ» (Nederlands Voor Niet-Nederlanders) նախագծի մասին առավել մանրամասն՝