June 10th, 2021

Սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար հատկացվել է 70 տեղ

Համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի N 465-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021-2022 ուս.տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար հատկացվել է 70 տեղ: Տեղերի բաշխումը կատարվելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովի կողմից, մրցութային կարգով, դիմորդների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության և քննարկման միջոցով: Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ուսանելու համար մրցույթին կարող են մասնակցել մանկավարժական, հայագիտական և արվեստի բնագավառի մասնագիտություններով դիմող դիմորդները:

Վերոնշյալ կարգերի համաձայն դիմորդները կարող են ընդունվել նաև նախնական մասնագիտական (արհեստագործական)և միջին մասնագիտական,ինչպես նաև բարձրագույն

ուսումնական հաստատություններ (բակալավրի, անընդհատ և ինտեգրացված, մագիստրոսի և ասպիրանտի կրթական ծրագրերով): Հետագա ուսուցման լեզվին չտիրապետող

սփյուռքահայերը և օտարազգի քաղաքացիները պետք է ուսուցման դասընթացն անցնեն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատության նախապատրաստական դասընթացում, որն իրականացվում է միայն առկա ուսուցման ձևով՝ վճարովի ուսուցմամբ: Նախապատրաստական բաժնում ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած ուսանողները կհրամանագրվեն առաջին կուրս:

Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով առաջին կուրսում ուսանելու համար գիտելիքների ստուգումները ՀՀ ուսումնական հաստատություններում անցկացվում են ս.թ. սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում: Վճարովի առկաուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առաջին կուրսում ուսանելու համար գիտելիքների ստուգումները ՀՀ ուսումնական հաստատություններում անցկացվում են ս.թ. սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում: Կից ներկայացվում են Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին

մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021-2022 ուսումնական տարվա օտարերկրյա քաղաքացիների (այդ թվում՝ սփյուռքահայերի) ընդունելության փաստաթղթերի ներկայացման ժամանակացույցը, համալսարանական մասնագիտությունների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկը` վճարովի ուսուցման համակարգի ուսման վարձաչափերի նշումով:

Այլ մանրամասնությունների համար դիմել Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպանություն (Այս երկրներում բնակվող քաղաքացիները), կամ

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: