June 16th, 2021

Նիդերլանդները՝ Աննա Մարտիրոսյանի Մեկ տարվա հեռավորությունից. Մաս 5


  Արդեն բոլորեց 1 տարին, ինչ է  Աննան բնակվում է Նիդերլանդներում: Նա այստեղ տեսնում և վերլուծում է սոցիալական շարքի  խնդիրներ ու զուգահեռներ անցկացնում Հայաստանի հետ:

Աննան, ինչպես ինքն է գրում. 

«Նիդեռլանդներ երկրի  երևույթներ/փաստեր, որոնց որոշ կետեր կուզեի լիներ նաև մեր հայրենիքում»

Ներկայացնում ենք այս շարքի Աննայի կազմած 5-րդ հոդվածը:

Սկիզբն` այստեղ.


1. Այստեղ գործ գտնելը այդքան էլ դյուրին չէ, ինչպես թվում է։ Մեծ համառություն, նպատակասլացություն է պետք, բացի լեզվի և գիտելիքների կարողություններից, հասնելու քո բաղձալի գործին։

2.Ինչևէ, եթե անգամ չկա գործ կամ համապատասխան աշխատանք է փնտրում տվյալ անձը, հոգս չէ, յուրաքանչյուր քաղաքապետարան տրամադրում է ամսեկան կլորիկ գումար, կենսական կարիքների լուծման համար, մինչև այդ անձը  գտնի որևէ աշխատանք։ Հատկապես, կորոնայի խիստ սահմանափակումների պայմաններում սա մեծ փրկություն էր շատ մարդկանց համար։ Բայց ամսական գումար ստանալու դեպքում, քաղաքապետարանի կողմից հանձնարարականներ է տրվում տվյալ անձին նամակով կամ զանգով, տարբեր կամավորական աշխատանքների մասնակցության համար (օրինակ՝ մաքրություն, բանվորական գործեր և այլն)։ 

3. Նիդեռլանդցիները սիրում են խնդիրներ լուծել։ Առանց դժվարության կամ որևէ խնդրի, կյանքը ոչինչ է իրենց համար։ Take it easy/Թեթև տար, երբ հանդիպում ես որևէ բարդության կամ խոչընդոտի, շունչ քաշիր, հետո թարմ ուղեղով մտածիր լուծման տարբերակների մասին։ Միշտ ելքեր կան. դա կլսես շատ հոլանդացիներից։ 

4. Նիդեռլանդցիները սիրում են ամեն ինչ իրենց ձեռքով անել, սարքել, քանդել, վերանորոգել: Do it yourself(DIY/Արա ինքդ) իրենց հիմնական հատկանիշներից է և շատ խանութների ապրանքների մեջ մշտական տեղ են զբաղեցնում վերանորոգման, իրենց պարտեզի բույսերի, ծաղիկների խնամքի, աճեցման տարբեր գործիքներ։ Երբ մի քանի անգամ անցնում եմ լյուքս համարվող Reeuwijk քաղաքի հարուստ տների կողքով, շատ եմ տեսնում իրենց տան արտաքին վերանորոգմամբ զբաղվող բնակիչներին։ Այստեղ գումարով բանվոր կանչելն այդքան էլ տարածված չէ։ Նույն վճարվող գումարի կեսը անհրաժեշտ պարագաների և գործիքների վրա են ծախսում և հաճույքով աշխատում են ինքնուրույն։

5. Խանութների մասին։Այստեղ զեղչը իսկական զեղչ է։ Նախ պետք է ասել, որ սնունդը, մրգեր, բանջարեղենն այդքան էժան չէ այստեղ, քանի մեծ մասը ջերմոցներում են արտադրում։ Տարածված է մարոկկացիների խանութ բուտիկներից առևտուրը, եթե շատ մրգեր և բանջարեղեն է հարկավոր, ավելի մատչելի է։ Երբեմն սուպերմարկետներում լինում են զեղչեր։ Փոխարենը, տնտեսական անհրաժեշտ ապրանքները, հագուստը, կենցաղային կարևոր ապրանքները բավական մատչելի է և բարձրորակ, եվրոպական երկրներից ներկրված։ Իհարկե, պետք է զանազանել թանկ և մատչելի խանութները, բայց ժողովուրդը այստեղ չի ընկնում թանկ, բրենդային ապրանքների և հագուստի հետևից. իրենց կարևոր է լավ որակ, մատչելի գին, վառ գույներ։ Այդքան հոլանդացի չեմ տեսել այն խանութներում, ուր հագուստը սկսվում է մին. 40 եվրոյից մինչև բարձր գներ։ Անգամ 30 եվրո արժողությամբ հագուստ, եթե շատ ես հավանել, մի շտապիր, սպասիր, մի քանի օրից 10 եվրոյով կգնես այն։ Ուրախ ուրախ անձամբ դիմավորել եմ այս զեղչերին։

6. Հետևելով նախորդ կետին, եթե տանը տեսնում ես, որ հագուստը համապատասխան չի քեզ, կամ խնդիր ունի, նույնն էլ կոշիկի, կենցաղային էլեկտրոնային ապրանքների պարագայում և այլն, հոգս չէ, չեկերով հանգիստ վերադարձնում ես կամ փոխում ուրիշ ապրանքի հետ, քանի որ 14 օրվա մեջ դրա իրավունքը ունես։ Չեմ տեսել որևէ խանութում ավելորդ ծամածռություն կամ մուննաթով հագեցած խոսակցություն։ Գնորդից ընդամենը պահանջվում է չեկերի պահպանելը և ցույց տալը։ 

7. Երբ խանութներում որևէ կարևոր ապրանքների վրա ակցիա կա, ուր նույն գնով մի քանի ապրանք կարող ես գնել, ապա այդ դեպքում, մի հապաղիր, պետք է վերցնել. երկար ժամանակ գլուխդ հանգիստ կլինի դրանից և գումարի խնայողություն։ 

8. Այստեղ կատակը կատակ է, լրջությունը լրջություն է։ Հոլանդացիների հումորը խորիմաստ է, երբեմն սուր. բացառված են տափակ, անիմաստ կատակները:

9. Նիդեռլանդցիները շատ են սիրում տոներ, հաղթանակներ նշելը։ Շատ հարգում են իրենց պետությունը, պետական բոլոր տոները, կանոնները։ Թագավորական տոները ամենասիրվածներից է. միջոցառումներին ողջ երկրում նշանավոր է նարնջագույն գույնը։ Այս գույնի ապրանքների, հագուստների, բիժուտերիայի, անգամ տորթերի, քաղցրավենիքի բաժիններ կան բոլոր խանութներում։ 

10. Հետևելով նախորդ կետին, բոլոր տոնական և ոչ տոնական օրերին, շենքերի և սեփական տների դիմաց տարածված են ազգային դրոշի և նարնջագույն բացիկների կախելը, որպես ուրախության և հպարտության նշան։ 

11. Երբ երեխան հաջողությամբ ավարտում է քոլեջը, տան դիմաց, հոլանդական դրոշից կախում են դպրոցական պայուսակը' որպես հաջողության նշան։ 

12. Բացի ժամանակակից պահանջներին հետևելուց, նիդեռլանդցիները նաև ավանդապաշտ են, սիրում են հնաոճ ապրանքներ և կահույք օգտագործել։ Գեղեցիկ համադրում են հինն ու նորը։ Օրինակ մեծ տարածք ունեցող հարմարավետ սեփական տան հյուրասենյակում հաճախակի կտեսնես հոլանդացիների անտիկ կահույք, դաշնամուր և այլն։ Հեռուստացույց էլ, հաճախ գետնի վրա են դնում։ 

13. Աղբահանության և աղբի վերամշակման մասին։ Այստեղ շատ տարածված է առանձին մեծ համապատասխան տարաներ, նախատեսված պլաստիկ, ապակիների, թղթի, տեքստիլ/հագուստի, չորացած ծաղիկների և ուտելիքի մնացորդների համար։ Դրանք վերամշակվում են և կիրառում այլ ապրանքների արտադրման համար, հագուստներից էլ ընտրում են օգտագործման պիտանի շորեր, որոնք տրամադրվում են բարեգործության, իսկ մնացածը վերամշակվում են։ Քո վայն եկել է, եթե սխալմամբ խառնել ես իրար կամ պլաստիկի համար նախատեսված բաժնում ապակիներ կամ այլ ապրանքներ ես գցել։ Պատրաստ եղիր տուգանքի վճարում պահանջող նամակին, իսկ գումարը քիչ չէ։ 

14. Այստեղ ամենուրեք կտեսնես կամուրջներ, տները և դիմացի ճանապարհները կապող կամրջակներ։ Քանի գետերի, լճերի երկիր է Նիդեռլանդները, ուստի շատ տարածված է ձկնորսությունը(միայն արտոնված վկայականի ձեռքբերման պարագայում), բայց հաճախ ձուկը բաց են թողնում որսալուց հետո. այն պարզապես հոբբի է։ 

15. Նիդեռլանդները ջրի երկիր է։ Ժամանակին, պատմության մեջ ջուրը դուրս են հանել, թափել և ցամաքային երկիր դարձրել, պահպանելով ջրային տարածքի մեծ մասը։ Իհարկե եղել է ջրհեղեղ, իրավիճակներ, երբ գետերի, առուների ափերից դուրս են եկել և լցվել տները, ուստի ժամանակակից լուծումներով ապահովված է ողջ երկիրը։ 

Շարունակելի... 


AGBU Europe Newsletter - June 2021

June 2021       

AGBU President Berge Setrakian Shares Firsthand Observations on Impact of 2020 Artsakh War
J ust 24 hours after returning to New York from his first post-war visit to Armenia and Artsakh, AGBU President Berge Setrakian took the time to respond to questions from members and friends of AGBU. He shared his personal observations and insights about the current realities from his unique perspective as head of the global non-profit for 20 years and his engagement with the homeland over the last 30 years in various leadership roles. He spoke about how these impressions and conclusions could inform strategies and solutions to advance the AGBU mission in the coming months and years....read more

European Scholars Share Research on Impact of Armenian Genocide on World History

On 2 and 3 June 2021, nearly 200 participants attended two online lectures by German historians, Rolf Hosfeld and Stefan Ihrig, presenting the profound ramifications of the 1915 genocide on the history of the 20th century. Co-funded by the Europe for Citizens programme of the European Union...read more

AGBU WomenCoders Inserts Female Talent into the Nation’s Booming Tech Industry

Until about two months ago, Marine Melkonyan, a 42-year-old mother of one, had had to rely on the occasional online course or freelance assignment to maintain her skills as a computer programmer. But after a decade without a full-time job, Marine knew she was hitting a wall in her professional development with little hope in sight. Nor was she getting any younger to be making a radical career shift. “It was all becoming rather depressing,”....read more

Santé Arménie Pursues its Medical Cooperation Missions in Armenia

In May, French Professor of Intensive Care Medicine Laurent Papazian went to Armenia to take stock of the situation in Armenian hospitals and assess the training needs in intensive care units. Training courses for Armenian medical staff will first be provided online, then in person starting in September.Santé Arménie was created in partnership with AGBU France...learn more

Articles in French by AGBU in NAM

Nouvelles d'Arménie Magazine

- AGBU ACT : Première session du programme humanitaire

- Spotlight : Le programme de leadership européen Goriz

- Artsakh, Actualités et Perspectives : Un live exceptionnel

Read the articles in French