June 17th, 2021

ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈՒՄ (Տեսանյութ)

Hasmik Mirzoyan-Chilingaryan

Հասմիկ Միրզոյան-Չիլինգարյան

(Նիդ.օրագրի թղթ.)

➡️Նիդերլանդներում բժշկությունն սկսում է ապահովագրությունից, ինչը պարտադիր է և առանց դրա ուղղակի իրավունք չունես ապրել Նիդերլանդներում (եթե հետաքրքիր է կարող եմ անդրադառնալ): 

➡️Ապա, կախված բնակության վայրից, դիմում ես "huisarts" (տնային բժիշկ) կենտրոն և ընտրում քո բժշկին։ Ով ընդհանուր պրակտիկ բժիշկ է, սակայն լուրջ խնդիրներ ունենալու դեպքում նա ուղղորդում է մասնագիտացած բժշկի մոտ (այս պրոցեսն է հաճախ դժգոհության առիթ լինում): Այստեղ չեն սիրում իրավիճակը ծանրացել, կողմ են բնական միջոցներին (սպորտ, մաքուր օդ և այլն), հակված չեն ուժեղ դեղահաբեր  նշանակել։ 

➡️Մասնագիտացած բժիշկներն էլ նույնպես շատ դեղեր չեն նշանակում կամ արագ վիրահատում։ Երկար ուսումնասիրում են (անալիզներ, ապարատային հետազոտություններ) ու թիմային վերլուծության արդյունքում բուժում։

☑️Հատկանշական է, որ միանձնյա չեն որոշում ու մանրամասն դիտարկում են ու փորձում են մաքսիմում ոչ վիրահատական ճանապարհներ (վիրահատությունը վերջին տեղում է): 

☑️Ֆինանսներն ընդհանրապես չեն շահարկվում բժշկի կողմից ու չեն ուղղորդում վճարման ապարատի մոտ (դրանք չկան), քանի որ ապահովագրությունը հոգում է գրեթե  ամեն բան (չներառված մասն էլ վճարում ես հաշվեհամարից` հետո)։

Հ.Գ. ամենատարածված դեղամիջոցը "Paracetamol"-ն է։ Իսկ անտիբիոտիկներ չկան ազատ վաճառքի ու գրեթե չեն նշանակվում։

Տեսանյութում ներկայացնում եմ հիմնականում "Rijnstate" հիվանդանոցի սպասարկումը։ 

Ծննդօգնությունը մի փոքր այլ ընթացակարգ ունի (հետագանում կանդրադառնամ)։


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.-Հեղինակների արտահայտած կարծիքները պարտադիր չեն համընկնեն խմբագրության տեսակետներին