June 21st, 2021

2021 թվականի դեսպանության ֆեյսբուքյան էջի ամփոփագիր.ՄԱՅԻՍ

 Նիդերլանդների Թագավորությունում, Լյուքսեմբուրգի դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայան
Նիդերլանդների Թագավորությունում, Լյուքսեմբուրգի դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայան

Ներկայացնում ենք Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանության Ներկայացնում ենք Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանության կայքի հրապարակումների ՄԱՅԻՍ ամսվա համառոտ տեսությունը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան կայքին  կարող եք ծանոթանալ` այցելելով այստեղ.


In Middelharnis at the site of execution of Armenian PoWs - active members of the Dutch resistance during WWII, Ambassador Tigran Balayan paid tribute to all fallen for the liberation of the #Netherlands. #vrijheid

Armeense ambassadeur op TPO: "Nederland moet optreden tegen de agressie van Azerbeidzjan en Turkije tegen Nagorno-Karabach"

https://tpo.nl/2021/05/04/tigran-balayan-nederland-moet-optreden-tegen-de-agressie-van-azerbeidzjan-en-turkije-tegen-nagorno-karabach/?

8 Մայիս

"Stop Azerbaijan's aggression against Artsakh"

Artikel van ambassadeur Tigran Balayan in het Algemeen Dagblad

https://www.ad.nl/opinie/stop-de-azerbeidzjaanse-agressie-tegen-armenie~ac703fe0/?

9 мая  

Շնորհավորում ենք բոլորիս՝ հաղթանակի օրվա կապակցությամբ։ Մայիսի 9-ի խորհուրդը մշտապես կառաջնորդի մեզ՝ միասնաբար և համախմբված նվաճելու նոր հաղթանակներ՝ զարդարելով Հայոց նորագույն պատմության էջերը։

9 Մայիս

🔶️About 600.000 #Armenian|s partook in #GreatPatrioticWar. During war Armenian ppl gave #SovietUnion 5 marshals & more than 60 generals. At the end of war, 83 officers were promoted to general ranks. 6 Armenian national divisions participated in war as well.

Դեսպան Տիգրան Բալայանը Նիդերլանդներում մասնակցեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 76-րդ ամյակի միջոցառմանը 

Մայիսի 9-ին դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Լյուսդեն քաղաքում գտնվող «Խորհրդային զինվորների պատվո հուշահամալիր», որտեղ հուղարկավորված են 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նիդերլանդների ազատագրման համար նահատակված զինծառայողները՝ նրանց շարքերում 21 հայորդիներ։ 

Անհայտ զինվորի հուշարձանի առջև ծաղկեպսակ զետեղելով հետո Հայաստանի դեսպանը  շրջայց կատարեց գերեզմանատանը՝  ծաղիկներ խոնարհելով և հարգանքի տուրք մատուցելուց նաև դաշնակից ուժերի զոհված զինծառայողների շիրիմներին։

14 մայիս

Նիդերլանդների Բարեփոխված կուսակցության (SGP) նախագահ, խորհրդարանի պատգամավոր Կեես ֆան դեռ Ստայ.

«Հայաստանը դեռ ենթակվում է Ադրբեջանի ագրեսիային։ Չափազանց մտահոգիչ է։ Միջազգային հանրությունը պետք է առավել ջանքեր գործադրի այս բռնությունը կանգնեցնելու համար»:

https://twitter.com/keesvdstaaij/status/1393124078165319683

Նիդերլանդների JA21 կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ, խորհրդարանի պատգամավոր Դերկ Յան Էպինկ. 

«Մենք պետք է առավել վճռական գործենք Հայաստանի դեմ հարձակվող Ադրբեջանի (Թուրքիայի աջակցությամբ) հանդեպ։ Հարկավոր է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի, նաև Էրդողանի Թուրքիայի դեմ։ 

https://twitter.com/djeppink/status/1393286081659953163

15 մայիս

Նիդերլանդացի հայտնի իրավապաշտպան, նախկին պագամավոր Սադեթ Կարաբուլութ․ Շատ հայեր սրտատրոփ հետևում են նախագահ Ալիևի հերթական ագրեսիվ գործողությանը։ Ադրբեջանի ներխուժումը հարավային Հայաստան պետք է դատապարտվի։ Սակայն ԵՄ-ում և Նիդերլանդներում դեռ լուռ են

https://twitter.com/SadetKarabulut/status/1393632822775193605?

17 մայիս

Նիդերլանդների աշխատավորական կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ, պատգամավոր Քաթի Փիրի. «Ադրբեջանը կրկին կրակի հետ է խաղում՝ հատելով Հայաստանի սահամանը։ Այս սադրանքը չպիտի մնա առանց Նիդերլանդների դատապարտման։»

https://twitter.com/KatiPiri/status/1394033357948870656?

17 մայիս

Մեր Զինվորի տան Պրոթեզավորման կենտրոնի պատմությունը սկսվել է մեկ պատահական զանգից՝ Նիդերլանդներից Երևան 

Նիդերլանդներում մեր հայրենակից Գարիկ Խաչատրյանը ծրագրել էր, որ Հայաստանում պրոթեզավորման մասնագետներ,  բուժկենտրոնների կառավարիչներ պետք է պատրաստի: Ծրագիրն ուներ, բայց չգիտեր՝ ինչպես և ում օգնությամբ իրականացնել, մինչև չծանոթացավ Զինվորի տան թիմի հետ 

18 մայիս

ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված և 2021թ. մայիսի 17-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն.

*  Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս ներկայացվում է.

*  կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ*, կամ

*  կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված՝ երկու դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ*։

*  Բացասական թեստի կամ պատվաստման սերտիֆիկատ չի պահանջվում մինչև 1 տարեկան երեխաների համար։

*  Ռուսաստանի Դաշնության տարածքից Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց կողմից սերտիֆիկատը (տեղեկանքը) ներկայացվում է «Путешествую без COVID-19» բջջային հավելվածի միջոցով:

*  Օտարերկրացիների համար ՀՀ մուտքը շարունակում է բաց մնալ ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային ճանապարհով։

*  Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտինը սահմանված է մինչև 2021թ. հուլիսի 11-ը։ 

ԱՐՄԵԴ համակարգում գրանցված անձանց դեպքում պատվաստման սերտիֆիկատը կարող է ներկայացվել ArmedeHealth բջջային հավելվածով։ Անձը կարող է բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից արտահանված թղթային տարբերակով ներկայացնել պատվաստման վերաբերյալ տեղեկանք՝ պաշտպանված QR կոդով:

Սերտիֆիկատ չունեցող անձինք ենթակա են նմուշառման օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը:

Զննության արդյունքներով անձի նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, եթե առկա են համապատասխան ախտանշաններ:

Բացասական թեստի կամ պատվաստման սերտիֆիկատ չներկայացրած և նմուշառումից կամ հետազոտությունից հրաժարվելու դեպքում կիրառվում է մեկուսացում 14 օրացուցային օրով։

ՊՇՌ հետազոտության հետ կապված ծախսերը հոգում է քաղաքացին։

*Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով` հետազոտությունը/պատվաստումն իրականացրած բժշկական կառույցի բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով՝ նշելով հետազոտված/պատվաստված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը, հետազոտության արդյունքը, պատվաստանյութի արտադրական անունը, սերիան, առաջին և երկրորդ դեղաչափի ներարկման տարեթվերը, ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով:

19 Մայիս

20 mei 2021 | 10.30 uur | Plein, Den Haag

20 մայիսի 2021 | Ժամը` 10:30-ին | Plein, Հաագա

20 May 2021 | 10:30 a.m. | Plein, The Hague

Wereldwijde actie "Stille Wacht" om directe vrijlating van alle Armeense krijgsgevangenen en onmiddellijke terugtrekking van Azerbeidzjaanse troepen uit Syunik regio van Armenië te eisen! Doe mee op Plein in Den Haag op a.s. donderdag om 10.30 uur.

Միացեք աշխարհի հայության լուռ ցույցերին մեր ռազմագերինների և պատանդների շտապ վերադարձի և Սյունիքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ հեռացման պահանջով, առաջիկա հինգշաբթի օրը, մայիսի 20-ին, ժամը՝ 10:30-ին Հաագայում, խորհրդարանի դիմաց։

Join Global Silent Protests to demand immediate release of all Armenian PoWs and Hostages and withdrawal of Azerbaijani forces from Syunik region of Armenia on coming Thursday at 10:30 a.m. in The hague

Կարևորելով ֆինանսավորման հասանելիությունը՝ ԱրարատԲանկն ու 𝐅𝐌𝐎 հոլանդական զարգացման բանկը 𝟐𝟓 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանգիր են կնքել

https://bit.ly/3eYUgEs

20 Մայիս

Նիդերլանդների «Քրիստոնեական միություն» կուսակցության նախագահ, պատգամավոր Խերթ-Յան Սեխերս. 

«Նիդերլանդների հայերն իրավացիորեն կոչ են անում ուշադրություն դարձնել  Հայաստանի փխրուն իրավիճակին։ 

Ադրբեջանը բանտարկել է հայ զինվորներին, ոչնչացնումէ հայկական ժառանգությունը։ Լավ կլինի, որ մեր երկիրը միանա Ֆրանսիային և սատար կանգնի Հայաստանի անվտանգությանը»։ 

https://twitter.com/gertjansegers/status/1395393271313178631

21 Մայիս

Դեսպան Տիգրան Բալայանը դասախոսություն ունեցավ Լեյդենի համալսարանի ուսանողների համար

Ս.թ. մայիսի 19-ին դեսպան Տիգրան Բալայանը հեռավար դասախոսություն ունեցավ Լեյդենի համալսարանի միջազգային հարաբերությունների ուսանողների համար, որի ժամանակ անդրադարձավ հայ-նիդերլանդնական հարաբերություններին, Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը, Արցախի դեմ ադրբեջանաթուրքական վերջին ագրեսիայի պատճառներին և հետևանքներին։

Տ. Բալայանն ուսանողներին ներկայացրեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի միջնորդական ջանքերը, խոսեց հակամարտության հնարավոր լուծման ուղիների մասին։

Հանդիպման ավարտին Հայաստանի դեսպանը պատասխանեց ուսանողների հարցերին։

On 19 May 2021, Ambassador Tigran Balayan delivered an online lecture to the students of the International Relations  Faculty of University of Leiden, during which he touched upon the Dutch-Armenian relations, Armenia-EU cooperation, as well as the reasoning of the recent Azerbaijani-Turkish  aggression against Artsakh and post war situation. Tigran Balayan also spoke about the possible solutions and the mediatory efforts aimed at settlement of the Karabakh conflict.

At the end of the lecture the Ambassador addressed the questions of the students.

25 Մայիս

Նիդերլանդների խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց բանաձև, որով կոչ է անում կառավարությանը ջանքեր գործադրելու, որպեսզի Եվրամիությունը պահանջի Ադրբեջանից անմիջապես դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից. 

«Պալատը,

Լսելով քննարկումները,

արձանագրելով, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք,

նպատակ ունենալով կանխելու հակամարտության հնարավոր սրումը,

կոչ է անում կառավարությանը պնդելու (Եվրոպական) Խորհրդում՝ միանալու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Ադրբեջանին ուղղված՝ անմիջապես զորքերը դուրս բերելու պահանջին։

Եվ անցնում է օրակարգի հարցերին»

27 Մայիս

Դեսպանի դասախոսությունը VVD կուսակցության երիտթևի համար

Մայիսի 27-ին դեսպան Տիգրան Բալայանը հյուրընկալվեց  Նիդերլանդների ամենամեծ VVD կուսակցության երիտթևի՝ «Ազատություն և ժողովրդավարություն երիտասարդական կազմակերպության» (JOVD) կենտրոնակայանում՝ դասախոսությամբ հանդես գալու նպատակով։ 

Տ. Բալայանը մասնակիցներին ներկայացրեց հայ և նիդերլանդացի ժողովուրդների դարավոր առնչություններն, երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը և բազմաոլորտ համագործակցությունը։

Հայաստանի դեսպանն անդրադարձավ նաև Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիային և հետպատերազմյան շրջանում Հարավային Կովկասում Ադրբեջանի կողմից հրահրվող լարվածությանն, ինչպես նաև՝  Ադրբեջանի ռազմակաքաղաքական ղեկավարությանը սանձելու նպատակով անհրաժեշտ քայլերին։ 

Դասախոսությունն եզրափակվեց դեսպանի հետ ներկաների ակտիվ հարցուպատասխանով։

28 Մայիս

«Արագած» կակաչի անվանակոչման արարողություն

Հանրապետության օրվա կապակցությամբ և Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձին ընդառաջ՝  դեսպանության և «Փայնաքերը օգնում է Հայաստանին»  հիմնադրամի նախաձեռնությամբ «Maveridge» ծաղկաբուծական ընկերությունն իր մշակած (նոր կակաչի մշակումն ու աճեցումը տևում է յոթ տարի) նոր տեսակի սպիտակ կակաչը անվանակոչեց «Արագած», ինչը խորհրդանշում է Արագած լեռան ձյունածածկ գագաթները։ 

Ծաղկի անվանակոչման արարողությունը տեղի ունեցավ «Maveridge»- ի գլխամասում, ուր ավանդույթի համաձայն առաջին ծաղիկները օծվեցին հայկական խմիչքով, ապա դեսպան Տիգրան Բալայանը, «Փայնաքերը օգնում է Հայաստանին» հիմնադրամի ղեկավար Հենրի Բոսը և «Maveridge»- ի սեփականատեր Կլաաս Պետեր դե Խուսը ստորագրեցին անվանակոչման հայտարարությունը։

Այնուհետև դեսպան Տիգրան Բալայանը շրջայց կատարեց ընկերությունում, ծանոթացավ վերջինիս գործունեությանն ու ձեռքբերումներին։   

«Maveridge»- ի  սեփականատեր Կլաաս Պետեր դե Խուսի քննարկվեցին համատեղ նոր ծրագրերի իրագործման և ԵԱՏՄ շուկայի համար Հայաստանում արտադրություն հիմնելու հնարավորությունները։