July 16th, 2021

Նիդերլանդահայ կազմակերպությունները բացատրություն են պահանջել Նիդերլանդների արտգործնախարարությունից


Բաքվում Նիդերլանդների դեսպանի Շուշի կատարած քարոզչական ուղևորության վերաբերյալ. Նիդերլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ ( Mato Hakhverdian)Մաթո Հախվերդյանը, «Նիդերլանդական օրագրին» տեղեկացրեց, որ իրենք՝  FAON-ի քարտուղար Ինգա Դրոստի հետ, մշտական կապի մեջ են Նիդերլանդների Արտգործնախարարության հետ և անցած հինգշաբթի երկար քննարկումներ են ունեցել տարբեր հարցերի շուրջ, հատկապես ռազմագերիների և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ։ Այս ֆոնին դեսպանի այցը գրավյալ Շուշի անհամատեղելի է Նիդերլանդների կառավարության ու խորհրդարանի դիրքորոշումներին, այդ իսկ պատճառով FAON-ը  բողոքի նամակ է հղել արտգործնախարարությանը ու բացատրություն պահանջել. FAON-ը հետևյալ պարզաբանումն է արել.

«Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը) իր դժգոհությունն է հայտնել Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությանը` Բաքվում Նիդերլանդների դեսպան տիկին Պ. Էյզեմայի Շուշի կատարած քարոզչական այցելության կապակցությամբ, որը կազմակերպվել էր Ադրբեջանի բռնակալ Ալիևի հրահանգով։ Բացի ահռելի ապատեղեկատվություն մատուցելուց, արդեն իսկ պարզ էր, որ իշխանությունները չարաշահելով մասնակիցների ներկայությունը ցանկացել են ստեղծել աջակցության կեղծ տպավորություն։

FAON-ը արտգործնախարությանը հարց ուղլեց պարզաբանել թե ինչպես է կատարվել Նիդերլանդների մասնակցության այս ընտրությունը, առավել ևս, որ վերջերս FAON-ի հետ խորհրդակցության ժամանակ արտգործ նախարարությունը մեկ անգամ ևս շեշտեց, որ նախարարությունը գերակայություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին և քաղաքականությանը (որպեսզի բանակցությունների միջոցով հասնենք հակամարտության խաղաղ կարգավորման) և այլ գործողություններ չձեռնարկել, որոնք կարող են մեկնաբանվել որպես «հակաարդյունավետ», ինչպես օրինակ` խորհրդարանում ընդունված բանաձևերի իրագործումը։

Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը ակնհայտորեն նպատակահարմար չգտան մասնակցել այս քարոզչական ուղևորությանը և այդ իսկ պատճառով նրանք բացակայում էին։ Ի պատասխան FAON-ի հարցին, նախարարությունը հայտնեց, որ արտգործնախարարությունը դրա մասին նախապես տեղյակ չէր։ FAON-ի կարծիքով այնուամենայնիվ տվյալ պարագայում դրա մասին նախապես չտեղեկանալու փաստը, արդեն իսկ ինքնին դատապարտելի է:

Այնուհետև նախարարությունը պնդում է. «ընդունված է, որ դեսպանները լայնորեն տեղեկացվեն, այդ թվում` Ադրբեջանի կառավարության կողմից։ Հոլանդիան գիտակցում է այն փաստը, որ Ադրբեջանի իշխանություններն են պլանավորել և կազմակերպել այս այցը և այդ ուղևորության ընթացքում մատուցված տեղեկատվությունը միակողմանի է: Դրանով հանդերձ, այցն ունեցել է հավելյալ արժեք` սեփական աչքերով տեսնել իրավիճակը և հանդես գալ սուր հարցերով»։ Ուստի հավելյալ արժեքը կայանում է «սեփական դիտարկման և փորձարկման մեջ»։ Որպես օրինակ, նախարարությունը նշում է, որ սեփական դիտարկմամբ մեկ անգամ ևս պարզ է դարձել, թե ինչքան կարևոր է, որ հնարավորինս շուտ ՅՈՒՆԵՍԿՕ-ն անկախ առաքելությամբ գտնվի այդ տարածքներում։

Վերջապես, նախարարությունը հերքում է, որ Ադրբեջանի իշխանությունները ճնշումներ են գործադրել Նիդերլանդների դեսպանի վրա` մասնակցելու այս ուղևորությանը։ FAON-ը դա ենթադրում է հիմնվելով ադրբեջանցի պաշտոնյայի թվիթի վրա, որտեղ նշված է թե այդ ուղևորության նախօրեին նրա և Նիդերլանդների դեսպանի միջև տեղի է ունեցել լուրջ խոսակցություն։

FAON-ի կարծիքը մնում է անփոփոխ, որ Նիդերլանդների դեսպանի մասնակցությունը եղել է անհարիր և այս կապակցությամբ դեռ կշարունակի կապի մեջ մնալ նախարարության հետ: Միևնույն ժամանակ, մենք հարկավ հետամուտ ենք լինելու թե Հոլանդիան ինչպիսի հետևություն է անելու ձեռք բերված արդյունքներից Ադրբեջանի նկատմամբ իր վարած քաղաքականության մեջ»։

Ավելի վաղ Նիդերլանդների և Բելգիայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերը բողոքի նամակներ էին հասցեագրել Ադրբեջանում Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին։

Over deelname van de Nederlandse ambassadeur in Bakoe

aan een propagandatrip naar Shushi

FAON heeft in een boodschap haar afkeuring uitgesproken tegenover het Nederlandse Ministerie van Buitenlandse Zaken over de deelname van de Nederlandse ambassadeur in Bakoe mevrouw P. Eizema, aan een propagandatrip naar Shushi in opdracht van de autoritaire president Aliyev. Naast het krijgen nog meer misinformatie is vooraf duidelijk dat de deelnemers misbruikt worden door het regime om een valse indruk van steun naar buiten te brengen.

FAON heeft opheldering gevraagd over deze keuze van Nederland tot deelname, te meer omdat het ministerie in een recent overleg met FAON nog eens aangaf, het werk en het beleid van de OVSE Minskgroep voor het Ministerie voorop te stellen (om zo door onderhandelingen tot een vreedzame oplossing van het conflict te komen) en geen ander acties te ondernemen, die uitgelegd kunnen worden als “contraproductief”, zoals bijv. de  uitvoering van moties van het parlement.

De landen van de Co-chairs van de Minsk groep, Frankrijk, de VS en Rusland, vonden deelname aan de propagandareis kennelijk niet opportuun, want zij waren afwezig. Hiervan was het Ministerie niet tevoren op de hoogte, aldus het ministerie BuZa op vragen van de FAON. Dat  lijkt FAON echter op zich al een laakbare omissie om daar in de gegeven omstandigheden niet tevoren naar te informeren. 

Het ministerie geeft verder aan dat “het gebruikelijk is dat ambassadeurs zich breed laten informeren, ook door de overheid van Azerbeidzjan. Nederland is zich bewust van het feit dat dit bezoek en de planning door de Azerbeidzjaanse autoriteiten is georganiseerd, en dat de informatie op die trip verkregen eenzijdige informatie is. Niettemin had het bezoek toegevoegde waarde om met eigen ogen de situatie te aanschouwen en kritische vragen te stellen. Daar lag de toegevoegde waarde: "in de eigen observatie en toetsing”. Als voorbeeld noemt het Ministerie dat door de eigen waarneming voor het ministerie nogmaals is bevestigd, hoe belangrijk het is dat er zo spoedig mogelijk een onafhankelijke UNESCO missie naar het gebied afreist.

Tenslotte ontkent het ministerie dat er sprake is geweest van druk op de Nederlandse ambassadeur tot deelname van de kant van Azerbeidzjaanse regime. FAON veronderstelt deze alleen al aan de hand van een tweet van een Azerbeidzjaanse official over een gesprek daags tevoren met de Nederlandse ambassadeur.

FAON blijft bij haar mening dat deelname ongewenst is, en zal hierover in contact met het ministerie blijven. Intussen volgen we uiteraard ook welke consequenties Nederland  aan haar bevindingen verbindt in het beleid ten opzichte van Azerbeidzjan.