November 23rd, 2021

Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձևեր է ընդունել Ադրբեջանի սադրանքների և ժողովրդավարության մասին

Նիդերլանդների խորհրդարանը բանաձևեր է ընդունել Հայաստանի դեմ Ադրբեջանի սադրանքների և երկրում ժողովրդավարության բացակայության վերաբերյալ.

Last updated 23 November 2021

Persbericht – Press Release – Մամլո հաղորդագրություն

Federatie Armeense Organisaties Nederland • FAON

Persbericht
Twee Moties Tweede Kamer
over Azerbeidzjaans-Armeens conflict

Den Haag, 23 november 2021 – Met grote meerderheid heeft de Tweede Kamer vandaag twee moties aangenomen over de situatie van mensenrechten en de Armeense krijgsgevangenen in Azerbeidzjan. De moties zijn vorige week ingediend door Kamerlid Don Ceder (ChristenUnie).

De eerste motie heeft betrekking op een onafhankelijk feitenonderzoek in het Azerbeidzjaans-Armeense conflict en de tweede motie heeft betrekking op het gebrek aan mensenrechten, vrijheid van meningsuiting, persvrijheid, evenals de detentie van Armeense krijgsgevangenen in Azerbeidzjan, waarbij de regering wordt verzocht consequenties te verbinden voor Azerbeidzjan in de onderhandelingen over het Oostelijk Partnerschap van de EU met Azerbeidzjan.

De eerste motie, mede-ondertekend door Kees van der Staaij (SGP) en Agnes Mulder (CDA) kwam tot stand nadat de Minister van Buitenlandse Zaken Knapen tijdens een debat zeer defensief had gereageerd op de vragen van Kamerleden Agnes Mulder (CDA), Don Ceder (CU) en Kees van der Staaij (SGP) over het Azerbeidzjaanse geweld van vorige week aan de grens met Armenië. De minister zei dat hij geen enkele informatie had over wat er precies was gebeurd, aangezien beide landen tegenstrijdige informatie gaven. Nederland kan slechts de urgentie onderstrepen, dat de partijen terugkeren naar de onderhandelingstafel onder auspiciën van OVSE Minsk Group Co-voorzitters, aldus de Minister. De motie verzoekt de Nederlandse regering om binnen de EU zich in te zetten voor een onafhankelijk onderzoek naar de feiten van het conflict.

In de tweede motie, mede-ondertekend door SGP fractievoorzitter Kees van der Staaij, verwijst de heer Don Ceder naar de adagium bij de implementatie van het Europees nabuurschapsinstrument “more for more and less for less” en verzoekt de regering om consequenties te verbinden voor de onderhandelingen in het kader van het Oostelijk Partnerschap tussen de EU en Azerbeidzjan, vanwege een gebrek aan mensenrechten, vrijheid van meningsuiting, persvrijheid, evenals detentie van Armeense krijgsgevangenen in Azerbeidzjan.

Federation of Armenian Organisations in the Netherlands • FAON

Press Release
Two Motions at the Parliament of the Netherlands
On Azerbaijan-Armenia conflict

The Hague, 23 November 2021 – With large majority the Dutch Parliament today adopted two motions regarding the situation of Human Rights and Armenian POWs in Azerbaijan. The motions were submitted last week by MP Don Ceder of Christian Union Faction.

The first motion relates to an independent investigation of facts in the Azerbaijan-Armenian conflict and the second motion relates to the lack of Human Rights, freedom of expression, press freedom, as well as the detention of Armenian POWs in Azerbaijan, demanding the government to bear consequences for Azerbaijan in the EU Eastern Partnership negotiations with Azerbaijan.

The first motion came after Dutch FM Mr. Knapen had reacted in a very defensive way to the questions by MP’s Mrs. Agnes Mulder (CDA), Mr. Don Ceder (CU) and Mr. Kees van der Staaij (SGP), regarding last week’s Azerbaijani violence on the border with Armenia. The Minister said that he had no information whatsoever on what had exactly happened as both countries were giving contrary information. The Netherlands can only underline the urgence that the parties return to negotiation table under the auspices of OSCE Minsk Group Co-chairs. The motion requests Dutch government to work in the EU towards an independent investigation to the facts of the conflict.

In the second motion, Mr. Don Ceder referring to the principles for the implementation of the European Neighbourhood Instrument “More for More and Less for Less”, demands the government to see to consequences for Azerbaijan in the negotiations in the framework of the Eastern Partnership between EU and Azerbaijan, because of the lack of Human Rights, freedom of expression, press freedom, as well as the ongoing detention of Armenian POWs in Azerbaijan.

Մամլո հաղորդագրություն
Երկու բանաձև Նիդերլանդների խորհրդարանում
Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Հաագա, 23 նոյեմբերի 2021 թ. – Նիդեռլանդների խորհրդարանն այսօր երկու բանաձև է ընդունել հայ-ադրբեջանական սահմանային բախումների և Ադրբեջանում մարդու իրավունքների և հայ ռազմագերիների իրավիճակի վերաբերյալ։ Երկու բանաձն էլ անցյալ շաբաթ ներկայացրել է «Քրիստոնեական միություն» խմբակցության պատգամավոր Դոն Սեդերը:

Առաջին բանաձևը վերաբերում է ադրբեջանա-հայկական հակամարտության փաստերի անկախ հետաքննությանը, իսկ երկրորդը` անդրադառնալով Ադրբեջանում մարդու իրավունքների, խոսքի և մամուլի ազատության բացակայությանը, ինչպես նաև Ադրբեջանում հայ ռազմագերիներին կալանքի մեջ պահելուն, հուշում է կառավարությանը, որ այդ հանգամանքները հետևանքներ պետք է ունենան Ադրբեջանի համար, Ադրբեջանի հետ ԵՄ Արևելյան գործընկերության բանակցությունների շրջանակում։

Առաջին բանաձևի համար հիմք է ծառայել այն, որ Նիդերլանդների արտգործ նախարար Կնապենը խիստ պաշտպանողական կերպով արձագանքել է պատգամավորներ տիկին. Ագնես Մյուլդերի, պրն. Դոն Սեդերի և պրն. Քեյս վան դեր Ստայի հարցերին, որ հնչել են անցած շաբաթվա բանավեճում Հայաստանի սահմանին ադրբեջանական բռնությունների վերաբերյալ: Նախարարն ասել է, որ նա որևէ տեղեկություն չունի, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել, քանի որ երկու երկրներն էլ հակառակ տեղեկատվություններ են հաղորդում։ Նիդերլանդները կարող է միայն ընդգծել, որ կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Հետևաբար, բանաձևը պահանջում է, որ Նիդեռլանդների կառավարությունը ԵՄ շրջանակում կատարի հակամարտության փաստերի անկախ հետաքննություն:

Երկրորդ բանաձևը պրն. Դոն Սեդերը ներկայացրել է` «Ավելին ավելիի դիմաց, քչին քչի դիմաց» Եվրոպական հարևանության իրականացման սկզբունքի համաձայն, պահանջելով, որ կառավարությունը հետամուտ լինի որպեսզի Եվրամիության և Ադրբեջանի միջև Արևելյան գործընկերության շրջանակներում բանակցությունները հետևանքներ ունենան Ադրբեջանի հանար, քանի դեռ այդ երկրում ոտնահարվում են մարդու իրավունքները, խոսքի և մամուլի ազատությունը, ինչպես նաև քանի դեռ Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիներին կալանքի տակ պահել։

Փելեշյանական ֆիլմերի փառատոնը շարունակվում է

Արդեն հայտնել ենք, որ Ամստերդամի IDFA կինոփառատոնում հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին է հանձնվել «Կյանքի նվաճումների համար» մրցանակը: Կազմակերպիչներն  այսպես են ներկայացրել Փելեշյանին.

«Նույնիսկ շատ փորձառու վավերագրական ֆիլմերի սիրահարների համար հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, որին IDFA-ն այս տարի հանձնում է «Կյանքի նվաճումների համար» մրցանակը, առաջին հայացքից մեծ ճանաչում ունեցող անուն չէ: Սակայն գիտակներն ու գործընկերները նրան համարում են մեծ կինոհեղինակներից մեկը։ Թեմաները, որոնց համար Փելեչյանը ձեռք է բերել իր համբավը, մարդկային անգործունակության և բնության անողոք ուժի միջև եղած փխրուն հարաբերություններն են»: 

Իր կարծիքն է Փելեշյանի ֆիլմերի մասին գրել կինոգետ  Մեննո Օթթեն: Փառատոնում շարունակվում են ցուցադրվել Փելեշյանի նկարահանած 4 ֆիլմեր, որոնց համար դեռ կարող եք տոմսեր գնել այս կայքից.

Ցուցադրվելիք ֆիլմեր

Nature

24 nov. 21:30 - 22:37

Rialto de Pijp Bovenzaal


Our Century (Shorts: Artavazd Pelechian)

25 nov. 14:30 - 15:58

Eye Cinema 2


Seasons of the Year (Shorts: Artavazd Pelechian)

25 nov. 14:30 - 15:58

Eye Cinema 2


We (Shorts: Artavazd Pelechian)

25 nov. 14:30 - 15:58

Eye Cinema 2


Nature

26 nov. 15:00 - 16:07

Eye Cinema 1

Նոյեմբերի 21-ին Փելեշյանական փառատոնի շրջանակներում` Ամստերդամի Տուշինսկի թատրոնում, տեղի ունեցավ ռեժիսոր Հրանտ Վարդանյանի՝ Արտավազ Փելեշյանի մասին պատմող «Բացակա պատկեր» ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմի ու դրան հաջորդած իրադարձություներին մասին իր տպավորություններն է կիսել Նիդերլանդներում բնակվող, նկարիչ-արվեստագետ Ալիկ Ասատրյանը.

Թեթևակի կրճատումներով այն ներկայացնում ենք մեր ընթերցողին.

Ալիկ Ասատրյան

Ալիկ Ասատրյան, Հրանտ Վարդանյան
Ալիկ Ասատրյան, Հրանտ Վարդանյան

Երեկ էր, Ամստերդամի IDFA կինոփառատոնի այս օրերին  ցուցադրվեց մեր հայրենակից, ռեժիսոր Հրանտ Վարդանյանի՝ Արտավազդ Փելեշյանի մասին պատմող «Բացակա պատկեր» ֆիլմը:

 Թեև Հրանտի այս ֆիլմը դեռ անավարտ է՝ իր 50 րոպենանոց տևողությամբ, բայց լավն էր, ուշադիր նայեցի մինչև վերջին 50 րոպեն, երբ ֆիլմը վերջացավ, ափսոսեցի, որ շուտ վերջացավ, օդ ու լույս կար ֆիլմի մեջ:

 Չէ, դրա համար չեմ գովում, որ Հրանտը իմ լավ ընկերն է, ես ֆիլմը նայում եմ որպես ֆիլմ, ոչ թէ իմ ընկեր Հրանտի ֆիլմը, ես արվեստում դիսկրիմինացա չեմ անում, ով ուզում է լինի, քանի որ արվեստը միակ մաքուր բանն է մնացել ինձ համար, որին հավատում եմ:

Սիրուն օր էր, մի խումբ Հայերով՝ Ամստերդամի փողոցներում, քայլեցինք, քննարկեցինք, համեմատեցինք, խոսեցինք, ափսոսեցինք, որ մեր երկիր-Հայաստանից պակասել են խաղաղ օրերը..., ափսոս...

Մեր Հրանտոն հրաշալի կին ունի` Սաբեթը, առաջին անգամ տեսա Սաբեթին ու մտերմացանք` ինչպես քույր և եղբայր, ու գիտեմ ինչից էր , դրական ,զգայուն նուրբ կին է , պարզ հասարակ ինչպես որ կար, կարողանում էր տեսնել ու լսել, որը ցավոք շատ շատերի մոտ բացակայում է,ժպտում էր գեղեցիկ ու ծիծաղում լիաթոք առանց ձևերի ու ձևականությունների, կար ինչպես որ կար ,սիրեցի Սաբեթին, բնականաբար մեր Հրանտի կողքին չէր կարող Սաբեթ չլիներ, ամեն ինչ ճիշտ էր:

Ներկա էր նաև մեր Հայֆիլմի ամենափորձառու կինոօպերատորներից մեկը՝ Վահագը,  Վահագի հետ միասին աշխատել էինք մեր այսօրվա կործանված Հայֆիլմում՝ 90 ականներին ու դրանից հետո երբեք չէինք հանդիպել իրար, կարծեմ  33 տարի: Վահագի հետ նայում էինք իրար ու ժպտում..., և թախիծ կար և կարոտ և ինչ որ թաքնված ափսոսանք... այդպիսի զգացում  ունեցա...

-Վահագ ջան, էդ սիրուն մազերդ գանգրահեր ուրա՞,- ասացի զննելով Վահագին

Վահագը ժպիտով նայում էր ինձ և իր հայացքից հասկացա , որ ինձ լուռ ասում էր.  « ալիկ, իսկ  դու քեզ տեսել ե՞ս, բա քո մազերն ուրա՞»

Դե 33 տարի է անցել, ու դա մի ամբողջ կյանք է, ու դեռ մենք կանք, հանդիպեցինք թեկուզ և առանց մազերի)))):

Հետո մեզ միացավ մեր հայրենակից Տիգրան մեծը՝ իր գեղեցկուհի կնոջ հետ, ևս երկու դրական էներգիա ավելացավ մեզ, դե Տիգրանն էլ չափերով մեզանից ամենամեծն էր ու կեսօրվա նախաձեռնությունը վերցրեց իր վրա , տարավ էստեղ, էնտեղ, նավ նստեցրեց, տարավ ջրի վրա նավով զբոսնելու գիշերային Ամստերդամում, հետո ռեստորան, բան, ու այդպես մի գեղեցիկ օր ունեցանք բոլորով ազնիվ անկեղծ ու մեծ սիրով, որը ցավոք գուցե պակասում ա մեզ Հայաստան երկրում՝ անկեղծությունը և իսկական լինելը...

Ներքևի լուսանկարները պատմում են այդ մասին ինչ որ գրեցի: Հա, իդեպ ասեմ, որ լուսանկարների գեղեցիկ ամստերդամյան երեկոները պատկերել է մեր Հրանտը, նկարեց իր հեռախոսի տեսախցով՝ աչքերիս առաջ , զարմացա, մտածեցի որ մեր Հրանտոն հեռախոսով ա էդպես նկարում, բա որ կարգին կամեռա ունենա ոնց կնկարի? Կամեռան էլ կապ չունի, Հրանտին լուցկու տուփ էլ տաս, լուցկու տուփով էլ կնկարի, մեր Հրանտոն նկարում  է իր ոգու լույսով, ոգու ամենանուրբ լարերով և իր դրական լինելիությամբ, կամեռան կապ չունի, մարդուց է լույսը...