Միջազգային համբավ ու ճանաչում ունեցող System of A Down ռոք խումբը բավականին հաջող ելույթ ունեցավ Նիդերլանդների landgraaf քաղաքում

Միջազգային համբավ ու ճանաչում ունեցող System of A Down ռոք խումբը բավականին հաջող ելույթ ունեցավ Նիդերլանդների landgraaf քաղաքում՝ Pinkpop 2017 փառատոնի շրջանակներում: Նիդերլանդական մամուլն ու հեռուստատեսությունն ակտիվորեն է լուսաբանում System of A Down Խմբի գործունեությունը: Նշվում է, որ բոլոր անդամները ծագումով հայեր են: Խումբը կազմավորվել է 1992 թվականին Լոս Անջելեսում: Խմբի մեջ ընդգրկված են ոկալիստ Սերժ Թանկյանը, Բաս կիթառիստ Շավարշ Օդաջյանը, կիթառիստ Դարոն Մալաքյանը և Ջոն Դոլմայանը (հարվածային գործիքներ) : Նիդերլանդական կայքերն անրադարձ կատարելով երեկվա համերգին՝ այն փայլուն են գնահատել, նշել են, որ խմբի կատարումներից զգացվում է արևելյան, հայկական ոճը: Խումբը նաև չի վախենում քաղաքական ու հասարակական հնչեղություն ունեցող թեմաները բեմից բարձրաձայնելուց, մասնավորապես օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության թեման:

Համերգների կայացման վայրի, օրվա և տոմսեր ձեռք բերելու համար այցելեք.
http://www.bandsintown.com/SystemOfADown?came_from=198
http://www.bandsintown.com/SystemOfADown?came_from=198