Niderlandakan oragir (niderlandakan) wrote,
Niderlandakan oragir
niderlandakan

Հայտնի դարձավ Հայաստանի «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի մասնակիցը: Կարգապահության պակա՞ս...



Ամստերդամում դեկտեմբերի 1-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2012-ում» Հայաստանը կներկայացնի Compass խումբը` «Sweetie baby» երգով»:

Ի դեպ Նիդերլանդներում  կայացող մանկական փառատոնի  բոլոր տոմսերն արդեն սպառվել են:

 Հայաստանի  հանրային հեռուստատեսությունը այսօր սեպտեմբերի 30-ին ուղիղ եթերով հայտարարեց ընտրական եզրափակիչ փուլի  հաղթողին, որտեղ  ելույթ ունեցան ևս 17 մասնակիցներ:


Մասնակիցն  ընտրվել է 50/50` հեռուստադիտողների SMS և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում:Պետք է շնորհավորել ժուրիին և հանդիսատեսին արժանի ընտրություն կատարելու համար:

Հ.Գ-''Հրապարակ''-թերթը  տեղեկացրել է, որ Հայաստանից մեկնողի հարցը հարցականի տակ է: Թերթի աղբյուրը հայտնել է, որ մրցույթի արդյունքների հրապարակումից հետո պարզվել է, որ խումբն ինչ-որ խախտումներ է թույլ տվել: Մասնավորապես, կեղծվել է մասնակիցների տարիքը և այլն, ինչը կարող է մրցույթի արդյունքները չեղյալ հայտարարելու հիմք հանդիսանալ: Այժմ Հանրային հեռուստաընկերությունում կրքերը շիկացած են ու հայտնի չէ, թե սկանդալն ինչով կվերջանա:

Այս խառնաշփոթից հետո  մամուլում բացատրությունով հանդես է եկել ''Մանկական Եվրատեսիլ-2012''-ում Հայաստանի մասնակից ''Compass band'' խմբի պրոդյուսեր Զառա Պետրոսյանը:(Կարդալ '  այստեղ)
Այս արդարացումը մեղմացնում է՞  ,,Եվրատեսիլյան ,, մեր կազմակերպիչների ու Հ1-ի մամուլում հայտնված հերթական հանելուկային ու սկանդալային ,,բացահայտումները,, , որ իբր, խախտում թույյլ տալու համար հնարավոր էր արդյունքները  չեղյալ համարվել: Բնավ : Մեր հասարակայնությունը կրկին բախվեց ճշմարիտ իրազեկման խնդրին:
Չենք կարծում, որ այստեղ մեղավորը ''Compass band'' խմբի պրոդյուսեր Զառա Պետրոսյանն է : Եթե  ՀՀ ,,Եվրատեսիլի,, մեր կազմակերպիչները, ըստ պատշաճ կարգի, դեռ հայաստանյան եզրափակիչի մեկնարկը մասնակիցներին ու երգերը հայտագրելուց զատ իրենց ձեռքի տակ ունենային բոլոր մասնակիցների փաստաթղթերը և գործեին ըստ կանոնակարգի, դժվար թե առաջանար հիշյալ բացատրության և ներեղություն խնդրելու անհրաժեշտությունը:
Այստեղ ավելի ճիշտը' կա  կարգապահության ու կարգ ու կանոնի պակաս:Ինչևէ,
Մի հարցում  ուրախ ենք ու կիսում ենք ''Compass band'' խմբի պրոդյուսեր Զառա Պետրոսյանի կարծիքը, որ ,,Հայաստանում հնարավոր է արդար մրցույթի անցկացումը,, :Այս առումով շնորհավորում ենք նաև ''Մանկական Եվրատեսիլ 2012''-ի մեր կազմակերպիչներին և ակնկալում հաջողություններ իրենց գործերում:

Նոյեմբերի 26-ին Եվրատեսիլի հայկական պատվիրակությունը մեկնում է Ամստերդամ՝ մասնակցելու դեկտեմբերի 1-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլին»։

Նոյեմբերի 26-ին Եվրատեսիլի հայկական պատվիրակությունը մեկնում է Ամստերդամ՝ մասնակցելու դեկտեմբերի 1-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլին»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Ամստերդամում կսկսվեն ծավալուն աշխատանքներ, կնկարահանվեն տեսաբացիկներ եւ այլն։ «Այս տարի շեշտը դրվելու է նաեւ դոկումենտալ կադրերի վրա։ Դա փոփոխություն է, նախորդ տարիներին չի եղել։ Այսինքն՝ երեխաների ամեն մի շարժումը նկարահանվելու է եւ ցուցադրվի ելույթի ժամանակ»,- ասաց նա։ Այս տարվա «Մանկական Եվրատեսիլի» կարգախոսն է «Կոտրիր սառույցը» եւ ամբողջ մրցույթը կանցնի այդ համատեքսոտւմ։ Գոհար Գասպարյանը կարեւորեց նաեւ նոյեմբերի 30-ին կայանալիք գլխավոր փորձ-համերգը՝ նշելով, որ պետք է լավ ելույթ ունենան, որպեսզի գերեն բոլոր «Sweetie baby»-ների սրտերը։

«Մանկական Եվրատեսիլ-2012-ում» Sweetie baby երգով Հայաստանը ներկայացնող «Compass band» խմբի չորս տղաները Ամստերդամ են մեկնում բարձր տրամադրությամբ եւ բոլոր աղջիկների սրտերը գրավելու նպատակով։

«Compass band» խմբի տղաները՝  Դավիթ Պարոնիկյան (13 տարեկան), Արշավիր Գրիգորյան (13 տարեկան), Արամ Ծատուրյան (13 տարեկան) եւ Աբրահամ Ազնաուրյան (13 տարեկան) պատմեցին, որ վաղը՝ նոյեմբերի 24-ին, լրանում է նրանց խմբի ձեւավորման մեկ տարին։  Իսկ խումբը ձեւավորվել է այսպես, Չեխովի դպրոցի չորս համադասարանցի տղաները միավորվել են եւ դպրոցական երեկույթներից մեկի ժամանակ հանդես եկել երգով։ Այնուհետեւ որոշել են խմբի անվանումը՝ «Compass», իսկ տղաները խորհրդանշում են չորս բեւեռները՝ հյուսիս, հարավ,արեւելք, արեւմուտք։ Նրանք ներկայացրին իրեց՝ նշելով նախասիրությունները։ Հիմանակոնւմ, խմբի անդամների նախասիրությունները նման էին, առաջին հորիզոնականում երաժշտություն լսել եւ նվագելն էր, սպորտով զբաղվելը եւ այլն։

Խմբի անդամները տեղեկացրին, որ բեմում հանդես են գալու «Բիթլզի» ոճով եւ դրանով ցանկանում են ցույց տալ, թե որքան են սիրում «Բիթլզ»։ «Միշտ լսում ենք «Բիթլզ»,  չենք կրկնօրինակում, փորձում են նմանվել»,- ասացին խմբի անդամները։  «Բիթլզից» բացի երեխաների կուռքը նաեւ Փինկ Ֆլոյդն է, Լեդ Զեփելին։ Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացրած մասնակիցներից նրանք հավանում են Սիրուշոյին, Ինգա եւ Անուշ Արշակյաններին, «Դորիանս» խմբին, որը այդպես էլ  չմասնակցեց «Եվրատեսիլին»։

Երեխաները իրենց գլխավոր մրցակցին համարում եմ Իսրայելի, Ռուսաստանի, Հոլանդիայի ներկայացուցիչներին։ Մրցույթից հետո նրանք մտադիր են շարունակել իրենց երաժշտական կյանքը, աշխատել, հանդես գալ համերգներով։

Ի դեպ, արդեն պատրաստ է նաեւ «Compass band»  խմբի Sweetie baby երգի տեսահոլովակը, որը նկարահանել է Հրանտ Մովսիսյանը։

Tags: Այցելություններ տպավորություններ, Առաջին էջ, Գրական, Լուսանկար. տեսանյութ, Հետաքրքիր է, Նամականի, Նիդերլանդական օրագիր, հաղորդագրություն. միջոցառում
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments