niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

«Արի տուն» ծրագրի մասնակիցների մեջ Նիդերլանդների Ալմելո քաղաքի դպրոցականներն են

ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր»  պարբերականի լրագրող Գևորգ Չիչյանը հանդիպել և զրուցել է Նիդերլանդների Ալմելո քաղաքում բնակվող, դպրոցականներ' Խաչիկ, Ավետիս և Նազելի Ֆրանկյանների հետ, ովքեր ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն-2017» ծրագրի 7-րդ փուլի մասնակիցներից են:


Նրանք դեռևս անցյալ տարվանից են ցանկացել ծրագրին մասնակցել, բայց քանի որ սահմանված կարգով կրտսեր քրոջ` Նազելիի տարիքը չի համապատասխանել, եղբայրները սպասել են նրա տասներեք տարեկանը բոլորելուն:  Եվ, ահա, նրանք այս տարի բռնել են «Արի տան» ճամփան:
Խաչիկ Ֆրանկյան–Ապրելով օտար երկրում` մեզ հնարավորություն է տրված լիովին բացահայտելու Հայաստանն ու կապվելու հայկական հողին: Վստահ եմ` «Արի տուն» ծրագրին մասնակցելուց հետո առավել հայրենասեր կդառնամ, կարժևորեմ հայի ինքնությունս և ընկերական շրջապատս կընդլայնեմ:
 Հայաստան առաջին անգամ 2003 թվականին եմ եկել, դրական փոփոխություններն, իրոք, նկատելի են. ժամանցի և զբոսանքի վայրերն են շատացել, իսկ Երևանն ավելի բարեկարգ է դարձել: Հայաստանի տեսարժան, պատմամշակութային վայրերից հատկապես շատ եմ սիրում Սևանա լիճը, Գառնու տաճարն ու Գեղարդի վանքը: Տեղյակ եմ, որ  «Արի տուն» ծրագրի շրջանակներում այցելելու ենք վերոնշյալ վայրեր, որի համար շատ ուրախ եմ:
Ալմելոյում համախմբված հայկական համայնք է գործում, հայանպաստ տարբեր միջոցառումներ են կազմակերպվում, տոները նշվում:
Շատ եմ սիրում Սուրբ Ծնունդը, երբ ընտանիքով գնում ենք հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի՝ մասնակցելու պատարագի և մոմ վառելու:
Ավետսիս Ֆրանկյան–Ալմելոյում շախմատի խմբակ եմ հաճախում: Հոլանդիայում կայացած շախմատի մրցույթներին մի քանի անգամ հաղթող եմ ճանաչվել:
Նպատակս է շախմատում գրանցած հաջողություններով նպաստել աշխարհում Հայաստանի առավել ճանաչմանը և ցույց տալ, որ հայերը խելացի, տաղանդավոր մարդիկ են:
Եղբորս ու քրոջս հետ մեծ ուրախությամբ եմ եկել մասնակցելու «Արի տուն» ծրագրին, հուսով եմ`մեր սպասելիքները կարդարանան և վառ տպավորություններով տուն կվերադառնանք:
Նազելի Ֆրանկյան–Մեր ծնողներն ամեն ինչ անում են, որպեսզի միշտ Հայաստանին մեզ մոտ զգանք, տանը հայերեն խոսենք: Հայկական բոլոր տոները նշում ենք: Տոնական օրերին մեր սեղանը ավանդական ուտեստներն են զարդարում, որոնց պատրաստման գործում ես նույնպես մասնակցություն եմ ունենում:
Նիդերլանդներում փորձում եմ օրերս հետաքրքիր դարձնել, որի բաղկացուցիչ մասն էլ հայ ընկերներիս հետ զբոսանքի դուրս գալն է կազմում:
 «Արի տուն» ծրագրին մասնակցելով՝ կբարելավեմ հայոց լեզվի իմացության մակարդակը, նոր ծանոթություններ կհաստատեմ և կայցելեմ այն բոլոր վայրերը, որոնք մինչ այժմ համացանցի միջոցով եմ միայն տեսել:
Զրույցի ընթացքում երեխաները  խոր ափսոսանք են հայտնել  իրենց տնօրենի' Նիդերլանդների Ալմելո քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու Մեսրոպ Մաշտոց կիրակնօրյա  դպրոցի մանկավարժ Մանուկ Մկրտչյանի մահվան առիթով` նշելով, որ նրանից շատ բան են սովորել.  «Մեր հուշերում նա միշտ կմնա որպես հայրենասեր մարդ: Երախտապարտ ենք նրան` մեզ հայոց լեզուն սովորեցնելու համար»-ասել են «Արի տուն» ծրագրին մասնակցած  Նիդերլանդների Ալմելո քաղաքի դպրոցականները:

Tags: հղումներ.կապ.համագործակցություն
Subscribe

Recent Posts from This Journal

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments