niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Հոկտեմբերի 12-ից 13-ը Հաագա քաղաքում տեղի ունեցած սեմինարի վերաբերյալ

.

Նիդերլանդների Հաագա քաղաքում տեղի ունեցած սեմինարին Հայաստանի Հանրապետությունից մասնակցել է Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ-ի ազգային և միջազգային ստանդարտների հետազոտման և կիրառման կանխատեսումների բաժնի առաջատար մասնագետ Նազիկ Աբգարյանը:

Սեմինարը կազմակերպվել է ԻՍՕ միջազգային կազմակերպության COPOLCO հանձնաժողովի կողմից, որը զբաղվում է սպառողների շահերի պաշտպանության հարցերով:

Սեմինարին մասնակցել են զարգացած և զարգացող երկրներից 65 հոգի, որոնցից 25-ը` զարգացած, իսկ մնացածը` զարգացող երկրներից էին:

Սեմինարի թեման առևտրում էթիկայի, ինչպես նաև էթիկական ստանդարտների հետագա մշակման վերաբերյալ էր: Քննարկվել են հարցեր առևտրում էթիկայի կանոնների խախտման դեպքում սպառողների բողոքների, արտադրող-սպառող փոխհարաբերությունների, ինչպես նաև սննդամթերքի փաթեթվածքի վրայի ճիշտ մականշվածքի վերաբերյալ: Ելույթ են ունեցել Ֆրանսիայից, Գերմանիայից ժամանած պատվիրակները, որոնք խոսել են սննդամթերքի արտադրության համար էկոլոգիապես մաքուր շրջակա միջավայրի, մաքուր և ժամանակակից սարքավորումների, էթիկական կանոններին հետևող անձնակազմի վերաբերյալ:

Էթիկայի վերաբերյալ սպառողների բողոքները տեղեկատվութուն են տալիս սպառողների կողմից արտադրանքի կամ ծառայության ընտրության վրա էթիկայի ազդեցության մասին:

Ընտրելով արտադրանքը կամ ծառայությունը` կապված սպառողների ,,էթիկական,, բողոքների հետ, մատակարարները հասանելի են դարձնում էթիկական արտադրանքը (արտադրանքը կամ ծառայությունը) հետևյալ սխեմայով.

Նիդերլանդներից վերադառնալուց հետո սեմինարում արծարծված հարցերը քննարկվել են ինստիտուտի մասնագետների հետ և այժմ նախատեսվում է աշխատանքներ տանել այս սխեման ՀՀ արտադրողներին ներկայացնելու, ինչպես նաև էթիկական ստանդարտներ մշակելու ուղղությամբ:
Tags: տոնավաճառ ցուցահանդեսներ
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments