niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Հաագայում մանկական գրքի տոնավաճառին մասնակցել է նաեւ հոլանդահայ համայնքը

Հաագայի քաղաքապետարանի «Ատրիում» սրահում հոկտեմբերի 14-ին բացվել է մանկական գրքի ամենամյա տոնավաճառը, որով ավարտվում է մանկական գրքի շաբաթը Հոլանդիայում: Սրահը դարձել էր հանդիպման վայր հոլանդացի և այլ ազգերի մանուկների համար՝ միմյանց ճանաչելի դարձնելով իրենց կողմից կատարվող ազգային պարերի, երգերի ու ասմունքի միջոցով: Հոլանդահայ համայնքը ևս ներկայացել էր հոլանդացի հանդիսատեսին՝ «Աբովյան մշակութային միության» մանկական պարի խմբի պարային կատարումների և միության կիրակնօրյա դպրոցի սաների կողմից հայ բանաստեղծների գործերի հայերեն և հոլանդերեն կատարումով: ներկաներին իր ողջույնի խոսքն է հղել Նիդեռլանդերում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով կարևորել է գրքի ու կրթության դերը երեխաների դաստիարակության գործում: Նա նշել է, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանը պատիվ ունի 2012թ.-ին կրելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը, ինչն առիթ է դարձել ևս մեկ անգամ կարևորելու գիրն ու գիրքը: Դեսպանը շեշտել է նաեւ, որ հայ ժողովրդի համար գիրքը միշտ սրբություն է դիտվել՝ հաճախ դառնալով ինքնության պահպանման գործոն: Եվ պատահական չէ, որ հայ ժողովուրդ հենց այս օրերին, որը հաճելիորեն զուգադիպել է Երևան քաղաքի ծննդյան օրվան, տոնում է Թարգմանչաց տոնը՝ եզակի մի տոն, որը գալով դարերի խորքից, արժեվորում է գիրքն ու նրա ստեղծողներին:

Tags: Իրադարձություններ.դեպքեր, հաղորդագրություն. միջոցառում, տոնավաճառ ցուցահանդեսներ
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments