?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Բաց դռների օր 2017 Աբովյան միության կենտրոնում
Տեղեկություն դասընթացների մասին, արձանագրություն դասերին, Աբովյան միության աշխատանքների մասին բացատրություն

Թվական` Կիրակի 27 օգոստոսի 2017, ժամը 14.00-ից
Վայրը` Աբովյան մշակութային միության կենտրոն
Հասցեն` Weesperstraat 91 – 2574 VS Հաագա

Կիրակի օրը, օգոստոսի 27-ին Աբովյան միության կենտրոնը բացում է իր դռները բոլորի համար: Այդ օրը, ներկա կլինեն վարչության անդամները և ուսուցիչները, որոնք կպատասխանեն Աբովյան միության աշխատանքների մասին ձեր բոլոր հարցերին:

Տեղեկություն և արձանագրություն դասերի համար`
• Երգեցողության դասեր մեծահասակների և երեխաների համար – Ուսուցչուհի` Սվետլանա Աղաջանյան
• Հայոց լեզվի դասեր երեխանների համար` Խումբ Ա, Խումբ Բ, Խումբ Գ – Ուսուցչուհի` Վարդուհի Առաքելյան
• Պարի դասեր երեխաների և մեծահասակների համար – Ուսուցիչ` Գագիկ Ավետիսյան
• Հայոց լեզվի դասեր մեծահասակների համար – Ուսուցիչ` Ավո Կիրակոսյան

Տեղեկություն Աբովյան միության ծրագրի մասին`
• Թեմատիկ օրեր, մշակութային երեկոներ և մշակութային խնջույքներ – Վարչության անդամներ

Հավելյալ տեղեկությունների և արձանագրության համար դիմել. info@abovian.nl

Նայմեխենում

Սեպտեմբերի 3-ին,ժամը 11.00 Նայմեխենի ՄՀՀ ( VAN) կազմակերպության Վան մեկօրյա դպրոցն սկսում է 2017-2018թթ ուսումնական տարին:
Ի գիտություն բոլորին,ովքեր ցանկանում են իրենց զավակներին հայկական կրթության հնարավորություն տալ( տարրական դպրոց), սկսում ենք նաև նոր աշակերտների ընդունելություն՝ սկսած 5 տարեկանից: Գրանցման համար ցանկալի է դիմել մինչ սեպտեմբերի 3-ը:

Tel.06 16146209

Մաստրիխտում

Կիրակնօրյա հայկական դպրոցը վերսկսում է իր դասընթացները

Հարգելի հայրենակիցներ,սիրելի ծնողներ սիրով տեղեկացնում ենք Ձեզ ,որ սույն թվականի սեպտեմբերի 3-ից Մաաստրիխտի «Անի» հայ համայնքը վերսկսում է «Կիրակնօրյա հայկական դպրոցի» դասընթացները:Ամեն կիրակի համայնքի դռները բաց են ժամը 11 ից :Ընդունելությունը սկսած 6 տարեկանից:Բոլոր ծնողներին կոչ է արվում իրենց երեխաների ակտիվ մասնակցությամբ և պարտաճանաչ ներկայությամբ նպաստել մեր մատաղ սերնդի հայեցի դաստիարակամանը և հայակրթման կարևոր և սուրբ գործին:Չէ՜-որ հայոց լեզուն հանդիսանում է Սփյուռքում հայապահպանման կարևորագույն գործոնը:Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրվում է զանգահարել մեր ուղուցիչներին Արփինե Բաբայանին (00316 14 99 54 55) Սոնա Հովանեսին (0031641715173)..հեռախոսահամարներով:Հարգանքներով՝«Անի» հայ համայնքի և «Սուրբ Կարապետ» եկեղեցու ղեկավարություն և ուսուցչական կազմ:

Recent Posts from This Journal