niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Մարտահրավեր սփյուռքահայերին, թե՞ հարված Հայաստան-Սփյուռք կապերին

ԱՆԴՐԱԴԱՐՁ
« Հայկական ժամ »



Շները երբեմն գլուխները բարձրացնում են և կաղկանձախառը հաչում՝ անորոշ, օդի մեջ ու ոչ ոքի վրա: Պարզապես օդը լցվում է ձայնային ազդանշանով: Ժամանակ ծախսեցի վերծանել այս կաղկանձախառը վայրահաչոցը ՝  ապարդյուն, բան չստացվեց:
Անհասցե, անմիտ, անհիմն, փուչ փամփուշտներով, անհասցե կրակոցներ:
ՈՒ՞մ է ուղղված սա.  որոշ սպյուռքահայերի, թե՞ Հայաստան-Սփյուռք կապերին ընդհանրապես... Անորոշ է: Չկա հստակություն: ՈՒ՞մ է ասվում և  ինչու՞ '  չկա հասցեատեր: Թ՞ե ում է տեսնում գրելով «Հայրենիքը վաճառած վիժվացքներ»՝   ևս  անհայտ ծագման  ուղղվածություն ունի: Ո՞ր սփյուռքահայն է, որ  « Տարվա մեջ մի անգամ Հայաստանին 50  ԱՄՆ-ի դոլար  է ուղարկել ու իրեն մեծ բարերար է զգացել » և  դրան ավելացրած ՝ «Հայաստանի տերն ու տիրակալ են իրենց զգացել Հայաստանի անկախության ներքո» ևս անհայտ է: Հայտնի է , որ  անգամ օդում հնչած անհասցե շան հաչոցը, եթե կոնկրետ չէ'  նշանակում է  զրպարտանք ու զառանցանք:
Բայց սպասեք. անհասցե բացահայտումը ինչ որ եզրեր էլ ունի:  «Հայրենիքն ու կրոնը, ՙՙթրքացած հային՚՚ » բան  կա հիշեցնելու. «պետք է հիշեցնել, որ ինքը արդեն Հայ չէ, այլ օտար երկրներին ծախված նաև Հայաստանում ապրող անհայտ ծագումի դավաճան» , նրանց պետք է ցույց տալ իրենց տեղը, «տեղ որտեղից միայն գարշահոտության հոտ է գալիս այլ ոչ թե Հայրենասիրության…»
Բան հասկացա՞ք: Մտքերի փայլուն կերտվածք ու շարահյուսության ինչպիսի՚ փայլուն ձևակերպում:
 Այնուամենայնիվ այս պատմության  մեջ մի  հայտնի կետ առկա  է ՝   ՏԵՂԸ, որտեղից  գարշահոտության և ոչ թե Հայրենասիրության հոտ է գալիս ՝  հիշեք սա:
Մի  անհասցե ուղերձ էլ «Հայաստանի շահերը օտար երկրների շահերի համար զոհաբերող» պաշտոնյաներին է ուղղված: Կա «արդարադատության թուր» և նրանց (պաշտոնյաներին,-Ծանոթ. հեղինակի) մատաղացու գառան պես պետք է զոհաբերել այդ թրի տակ: Այստեղից  բացվում է իրական, փայլուն հնարավորությունների  կախարդական դռնակը: «Հայրենասերներն ու Հայերը» հնարավորություն են  ստանում ապրել իրենց   «ազատ ու անկախ Հայաստանում, այլ ոչ թե արտագաղթել Հայաստանից և դառնան ավելի  կախյալ  օտար երկրում, օտար հողում, օտարի լծի տակ»:
Նեղանալով  « Ամերիկամետ, Եվրոպամետ, Ռուսամետ » սփյուռքահայերից ' այս անհասցե ու  սին  փրկության բաղադրատոմսը սփյուռքահայերի ներվերի ու իր ճղճիմ ինքնահաստատման հաշվին հայտնող  ոմն Էմիլ Մարկոսյանը ( « Հայկական ժամ » կայքէջ:) նեղացել է ոչ ավել, ոչ պակաս  Հայաստանից ու չի շնորհավորել Անկախության տարեդարձը:
 Դե հիմա, հարգելի ընթերցող ե'կ ու գտի, թե որտեղից է գարշահոտության և ոչ թե Հայրենասիրության հոտ փչում:
Hay Azian
Հ.Գ- Մենք չէինք անրադառնում այս գրառմանը,եթե այն չհանրայնացվեր այլ կայքէջերի կողմից: Այն պարզապես Հայրենիք-Սփյուռք կապը խարխլելու միտում ունի:
Հայրենիքից չեն նեղանում, Հայրենիքը ոչ մեկի համար փորձաքար չէ:
Tags: Առօրյա, Հենց այնպես, Նիդ.օրագրի ֆեյսբուքյան էջ
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments