?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր

Зачем поймали , а потом освободили: ничего не понятно ? :)
Ալիևը բլոգեր Լապշինին ներում շնհորեց

Սա նման է նրան, որ փոքրիկին ուժով տուն բերեն, թակեն հետույքին ու նորից դուրս հրավիրեն: Ասա ա'յ քյոփողլի, քեզ ո՞վ էր ասում Լապշինին Բելառուսից բերման ենթարկեիր , ձերբակալեիր, որ հիմա էլ ներման ես արժանացրել: Նման բան միայն Ադրբեջան պետությունից է սպասելի: Ալիև խանը փորձեց Արցախ այցելողներին օրենքից դուրս դնել, հաջողվե՞ց դա նրան:
Ահա թե ԱԺ նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը ArmLife.am-ի հետ զրույցում ինչպես է մեկնաբանել Ալիևի այդ քայլը.
Լապշինի ձերբակալությամբ, Ալիևը փորձեց վախի մթնոլորտ տարածել, բայց չստացվեց, քանի որ այսօր էլ մարդիկ այցելում են Արցախ.«Ադրբեջանը փորձեց այնպիսի քաղաքականություն վարել, որ վախի մթնոլորտ տարածի մարդկանց Արցախ այցելելով: Դա իր մոտ չհաջողվեց: Այնուամենայնիվ, քանի որ այդքանը նախաձեռնել էր՝ ստիպված Լապշինին պահում էր, որն ավելի շատ իրեն պրոբլեմներ էր բերում, որովհետև և՛ մարդու իրավունքների գրասենյակներից, և՛ տարբեր միջազգային կառույցներից ստանում էր բողոքներ, նամակներ և դրանով իր իմիջին էր հարվածում: Հիմա փորձում է մի քիչ դրական քայլեր անի, որ ինքն, այնուամենայնիվ, պուպուշիկ է, մարդասեր է, մարդկանց ներում շնորհել գիտի և այլը: Դրանով փորձում է մեղմացնել դաշտը, որ Ադրբեջանի հանդեպ միջազգային մամուլում ինչ-որ դրական տեղեկություններ դուրս գան» ,- նշեց նա:
Թևան Պողոսյանի կարծիքով՝ Ադրբեջանի քաղաքականությունը պարտված է այնքանով, որ փորձում էր Լապշինով վախի մթնոլորտ տարածել:
https://niderlandakan.livejournal.com/214239.html

Posted by Hay Azian on 11 сен 2017, 12:21