niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Հայաստանի անկախությանը նվիրված համերգ Նիդերլանդներում

Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր

Հոկտեմբերյան համերգային հագեցված ծրագիր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախությանը
29 сент, 2017 в 12:50

Հոկտեմբերի 5-ին՝ Հաագայի Diligentia թատերասրահում, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարելիցի, Հայաստանի ու Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների
հաստատման 25-րդ ամյակի կապակցությամբ, ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո և աջակցությամբ Նիդերլանդների թագավորությունում, մշակութային ծրագրերի շրջանակներում բազմաթիվ հրավիրված հյուրերի առջև պատիվ կունենա Հայաստանը ներկայացնել աշխարհահռչակ Կոմիտասի անվան ազգային քառյակը: Այն աշխարհի հնագույն ու յուրահատուկ նվագարաններից է, որը ներկայացնում է փառահեղ ու անմահ, անկրկնելի Կոմիտասի ստեղծագործությունները:
Արդեն հաջորդ օրը՝ հոկտեմբերի 6-ին, Կոմիտասի անվան ազգային քառյակը հյուրընկալվելու է
Նիդերլանդների մեծ համայնք ունեցող քաղաքներից մեկում Մաստրիխտում: Տեղի Սուրբ Կարապետ եկեղեցում առաջին անգամ հնչելու է ավելի քան 50 երկրներում հյուրախաղերով հանդես եկած քառյակի կատարումները:
Կոմիտասի անվան լարային քառյակը հիմնադրվել է Մոսկվայում 1924 թվականին, տեղի կոնսերվատորիայի հայ ուսանողներ Ավետ Գաբրիելյանի (1-ին ջութակ), Լևոն Օհանջանյանի (2-րդ ջութակ), Միքայել Տերյանի (ալտ) և Սերգեյ Ասլամազյանի (թավջութակ) նախաձեռնությամբ (ղեկավար Ե. Գուզիկով)։ Հայաստանի կառավարության որոշմամբ 1932 թվականին քառյակին շնորհվել է մեծն Կոմիտասի անունը:
Տարիների ընթացքում Խումբն ավելի ու ավելի է կատարագործել կատարողական վարպետությունը և մեծ ճանաչման հասել աշխարհում: Կայուն և համակուռ այս կոլեկտիվում մեկ գեղարվեստական ղեկավար է փոխվել: Ավետ Գաբրիելյանին փոխարինել է Էդուարդ Թադևոսյանը, որի 70-ամյա հոբելյարն այս տարի նշվեց: Նրան կոլեկտիվ էր հրավիրվել Ավետ Գաբրիելյանը :
Կոմիտաս քառյակը հարուստ տարեգրություն ունի: Դեռ 1934 թվականին քառյակին շնորհվել Է ՀԽՍՀ վաստակավոր կոլեկտիվի կոչում, ստացել է պետական մրցանակներ, բազմաթիվ մրցույթների հաղթող է ու դափնեկիր:
Այժմ քառյակն այսպիսի կազմ ունի. առաջին ջութակն ու գեղարվեստական ղեկավարը , ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյան է: 2-րդ ջութակ - Սյուզի Երիցյան, միջազգային մրցույթների դափնեկիր,Ալտ - Ալեքսանդր Կոսեմյան, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր,Թավջութակ - Հասմիկ Վարդանյան, միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր:

Այս գեղեցիկ համերգով սակայն չի սահմանափակվում Մաստրիխտում տեղի ունեցող հոկտեմբեր ամսվա համերգային միջոցառումները: Ինչպես «Նիդերլանդական օրագրին» տեղեկացնում է Մաստրիխտի Անի հայ համայնքի ղեկավար Լևոն Սարգիսը՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 15-ին «Աշոտ Տիգրանյան մշակութային երաժշտական» հիմնադրամը ևս համերգ է ունենալու Մաստրիխտում՝ Սուրբ Կարապետ եկեղեցու սրահում:
Այս հիմնադրամը գործում է Հայաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Համերգներով հյուրախաղերի է եղել մի շարք երկրներում: Հիմնադրամը ստեղծել է 2016թ. United American and Armenian Chamber Orchestra-ն («Հայ-ամերիկյան կամերային միացյալ նվագախումբը»), որի կազմում ընդգրկված են ինչպես հայազգի երիտասարդ շնհորալի, տաղանդավոր երաժիշտներ, այնպես էլ օտարերկրացիներ։
խումբը ղեկավարում է Աշոտ Տիգրանյանը: Նա փորձում է արվեստի ու երաժշտության միջև սկիզբ դնել նոր երկխոսության : Այս նոր ոճը լինելու է հանդիսատեսի հետ շփման նոր հարթակ, որն ապահովվելու է նոր ոճ և ուղղվածություն: Աշոտ Տիգրանյանը երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում , ծնվել է Հայաստանում, սովորել Մոսկվայի պետական կոնսերվատորիայում՝ աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդ Կոգանի դասարանում:
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարելիցի
և Հայաստանի ու Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ ամյակի կապակցությամբ Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքի Սուրբ Կարապետ եկեղեցու սրահում տեղի ունեցող այս երկու միջոցառումների մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:

«Նիդերլանդական օրագիր»

https://niderlandakan.livejournal.com/217477.html
http://my.mamul.am/am/post/73826/
http://niderlandakan.blogspot.nl/2017/09/blog-post_29.html

Posted by Hay Azian on 29 сен 2017, 11:06

from Facebook
Tags: из Facebook
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments