niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված միջոցառում Հաագայում

saya

Նոյեմբերի 10-ին Հաագայի «Աբովյան» մշակութային միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում` նվիրված հայ մեծանուն տաղերգու Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջոցառմանը հոլանդացի եւ հոլանդահայ  մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: ՀՀ դեսպանը խոսեց Սայաթ-Նովայի դերի ու նրա տաղերում արտացոլված փիլիսոփայության նշանակության մասին` նշելով, որ ազնվության, արդարության, համերաշխության ու մարդկայնության մասին նրա խրատները նույնքան արդիական են այսօր, որքան աշուղի կյանքի օրերին: Սայաթ-Նովայի կյանքի ու ստեղծագործության մասին ելույթով հանդես եկավ Անուշավան Կիրակոսյանը: Հանդիսությանը Սայաթ-Նովայի կատարումներով ելույթ ունեցավ Դեն Բոշի «Արարատ» համույթը, իսկ պարային համարներով` «Աբովյան» մշակութային միության մանկական պարի խումբը:

Tags: Իրադարձություններ.դեպքեր, Լուսանկար. տեսանյութ, Նամականի, Շնորհավորանքներ.բարեմաղթանքներ
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments