niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

«Մանկական Եվրատեսիլ-2017»-ում Միշան չորրորդն էր



Մրցույթի հայաստանյան մասնակիցը՝ 9-ամյա Միշան ժյուրիի և օնլայն քվեարկության արդյունքում զբաղեցրեց վեցերորդ հորիզոնականը: Նա ելույթ ունեցավ չորրորդ համարի ներքո՝ ներկայացնելով «Բումերանգ» երգը, որի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերի հեղինակներ՝ Ավետ Բարսեղյան, Դավիթ Ծերունյան, Արթուր Աղեկյան:
Մրցույթն անցկացվեց նոյեմբերի 26-ին 15-րդ անգամ՝ «Shine bright» («Շողա պայծառ») նշանաբանի ներքո, Թբիլիսիում:
Միշան 12 միավոր ստացավ Կիպրոսից, 10-ական միավորներ վաստակեց Ալբանիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Վրաստանից, 8-ական միավորներ ստացավ Բելառուսից և Պորտուգալիայից, 7 միավոր Մալթայից, 3՝ Ավստրալիայից և 2-ական միավորներ Մակեդոնիայից և Սերբիայից:
Հայաստանն իր 12 միավորը տվեց Վրաստանին:

Այս տարի միջազգային մրցույթի քվեարկության կարգում կարևոր փոփոխություններ էին տեղի ունեցել: Ըստ նոր կարգի՝ մասնակից երկիրը օնլայն քվեարկության միջոցով կարող էր քվեարկել նաև իր պատվիրակի օգտին: Քվեարկությունը մեկնարկել էր նոյեմբերի 24-ից www.junioreurovision.tv կայքում, որտեղ հնարավոր էր դիտել բոլոր 16 մասնակիցների ելույթների նախնական տարբերակները: Հեռուստադիտողը ելույթը դիտելուց հետո հնարավորություն ուներ միաժամանակ քվեարկել 3, 4 կամ 5 մասնակցի օգտին:
Քվեարկությունն ավարտվեց նոյեմբերի 26-ին` մրցույթի օրը` անմիջապես շոուից առաջ: Այն վերսկսվեց մրցույթի ընթացքում բոլոր 16 ելույթներից հետո: Տվյալ քվեարկությունը տևեց 15 րոպե: Հեռուստադիտողի քվեն վերածվեց միավորների՝ դառնալով մրցույթի արդյունքի մի մասը, մյուս մասը ձևավորվեց ժյուրիի գնահատականի հիման վրա: Հաղթող ճանաչվեց ամենաշատ միավոր հավաքած մասնակիցը:
9-ամյա Միշան իր երաժշտական ճանապարհը սկսել է Լիրա Քոչարյանի ղեկավարած «Արցախի ձայներ» նախագծից, որի շնորհիվ հնարավորություն է ստացել ելույթ ունենալ տարբեր երկրներում պրոֆեսիոնալ երգիչների հետ: «փոքրիկ ղարաբաղցին» 2016 թվականին մեր հայրենիքը ներկայացրել է «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթում ու զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին բացի Հայաստանից մասնակցեց ևս 15 երկիր՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա, Վրաստան:
Հանրային հեռուստաընկերությունը մրցույթի պաշտոնական հեռարձակողն է:

«Մանկական եվրատեսիլ-2017» հեղինակավոր միջազգային մրցույթում հաղթեց Ռուսաստանը ներկայացնող երգչուհի Պալինա Բոգուսևիչը «Թևեր» երգով:

Tags: Նիդ.օրագրի ֆեյսբուքյան էջ
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments