Մի քանի հայտարարություններ արդեն զետեղել ենք մեր էջերում: Ահա հերթականը.



Հարգելի հայրենակիցներ,Նայմեխենի Վան դպրոցի սաների մասնակցությամբ ու Ձմեռ Պապի ու Ձյունանուշի ներկայությամբ Միացյալ Հայերը Հոլանդիայում կազմակերպությունը դեկտեմբերի 24-ին,ժամը 13.00 ,կազմակերպում է Նոր Տարվա հանդես:
Ովքեր ցանկանում են իրենց երեխաներին անակնկալ մատուցել կարող են գրանցվել զանգահարելով 0616146209 հեռախոսին,ինչպես նաև ծանոթանալ պայմաններին:
Մուտքը միայն նախապես գրանցվածների համար, տեղերը սահմանափակ են:


Մաստրիխտի ԱՆԻ Հայ Համայնքում շաբաթ օրը, դեկտեմպերի 23ին ժամը 13-00ին տեղի կունենա նախատոնական միջոցառում`Անի համայնքի կիրակնօրյա դպրոցի սաների համար։ Հրավիրում ենք բոլորին մասնակցելու այս միջոցառմանը։
Միջոցառման ընթացքին երեխաներին սպասվում է գեղեցիկ անակնկալ Ձմեռ պապիկից:
Տեղեկությունների համար զանգահառել հետևյալ հեռախոսահամարին. +31641715173 Սոնա