?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Նոյեմբեր 2012թ.

6 ԱՄԻՍ ԱՆՑ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԻՑ ՀԵՏՈ



Ինչպես խոստացել էինք ընթերցողներին, հանդիպեցինք մեր երիտասարդ բարեկամներին' հումորային ժանրի արտիստ,ռեժիսոր Լևոն Բեգլարյանին( «Այո» շոու) և երգչուհի Գայանե Մարտիրոսյանին(Angel):Ծանոթացանք նրանց հայաստանյան գործունեությանը: Angel-ի մայրը' ճանաչված ռեժիսոր պրոդյուսեր Լուսինե Մարտիրոսյանն էլ առկախել էր պաշտոնական գործնական մի հանդիպում' անպայման մեզ տեսնելու և ծանոթանալու ձգտումով:Դեռ թարմ են հիշողությունները ,երբ ամիսներ առաջ Dear Angel-ի հրավերով Նիդերլանդներում էին երիտասարդ ու խոստումնալից այս արտիստները: Dear Angel-ի նպատակներից մեկն էլ օգնելն էր արվեստում ինքնահաստատման քայլեր անող երիտասարդ կարող ուժերին:Բոլորին է հայտնի,որ ճանաչված մարդկանց նախաձեռնությունը շատ ավելի հեշտ ու լավ է ընդունվում հանրության կողմից, քան նրանցը, ովքեր արվեստում նոր, նոր են սկսում քայլեր անել:Բայց փաստը մնում է փաստ,որ արդյունքի հասնելու համար այնուամենայնիվ պետք է արվի առաջին քայլը: Dear Angel-ը Թե ինքն է անում այդ քայլը և թե օգնում է այն անել մյուսներին:Դատելով նիդերլանդներում տված երկօրյա համերգներից վստահաբար կարելի է ասել,որ երիտասարդ խոստումնալից դերաստան Զավեն Գևորգյանը(«Բանակում» կինոսերիալից ' Գարիկ)հումորային ժանրի արտիստ,ռեժիսոր Լևոն Բեգլարյանը( «Այո» շոու) և երգչուհի Գայանե Մարտիրոսանը(Angel) անցել են ինքնահաստատման դժվարին,բայց և պատվաբեր ճանապարհը:Ամենից կարևորը նրանք հանդես եկան թարմ ասելիքով, համերգ-երեկոյի ծրագրերն էլ էապես տարբերվում էին միմյանցից: Հայաստանի արտիստների հետ համագործակցեցին տեղի «Շիրակ»համույթը'դուդուկահար-կլարնետիստ Ռոստամ Հակոբջանյանի մասնակցությամբ, իսկ Ամստերդամում նրանց ընկերակցեց Արման Աբրահամյանը(DJ Armani): 7-օրյա ուղևորությունը հագեցված էր շրջագայություններով' Վիեննա,Փարիզ,Բրյուսել,Ամստերդամ քաղաքներ:Նրանք հայրենիք վերադարձան ստեղծագործական նոր ծրագրերով և ասելիքով:Dear Angel-ը այն ժամանակ օժանդակեց Գայանե Մարտիրոսյանի նոր երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքներին,Լևոն Բեգլարյանն էլ սեփական սցենարով մի քանի սյուժե պատրաստեց,որից մի դրվագ օգտագործվեց Հ2-ի «Տաքսի Նեմա»

ֆիլմաշարում,որտեղ խաղում է տաքսու վարորդի դեր ' ում տրված է Կասպերսկի մտերմական մականունը:Բացի ստուդիայում նկարահանվելուց Լևոնը հեղինակային կատարումներով ելույթներ է ունեցել Կալումեթ, Գիզա ակումբներում,Մոսկվայի տան դահլիճում:

Նախորդ օրն ՈՒլիխանյան ակումբում, որտեղ ասեղ գցելու տեղ չկար, կանգնած ականատես եղանք Լևոն Բեգլարյանի հերթական «Այո շոու» հումորային ներկայացմանը:

Այսօր արդեն նրա հետ միասին գտնվում ենք երգչուհի Angel-ի հյուրընկալ հարկում:Angel-ի մոտակա ծրագրերի մեջ է մտնում դերասանական վարպետության գծով ԱՄՆ-ում ուսանելը:
Արվեստագետների ընտանիքում է ապրում Գայանեն: Ինչպես ասացինք մայրը'Լուսինե Մարտիրոսյանն է,ում հետ հանդիպեցինք հին ծանոթների պես, բավական ճանաչված մարդ Հայաստանում, նաև նրա սահմաններից դուրս:Աշխատել և նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, ռեժիսորական մտահաղացումներ է իրականացրել մի շարք հեռուստաընկերություններում, հեղինակել է բազմաթիվ ստեղծագործական նախագծեր,արժանացել է «Տաշիր» երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ռեժիսոր» և «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակներին:Զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի և տուրիզմի վարչության բաժնի պետի պաշտոնը: Նկարահանել է բազմաթիվ տեսահոլովակներ:
Պապիկը'Կինոռեժիսոր, սցենարիստ Էռնեստ Մարտիրոսյան է, ով ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը: Աշխատել է Երևանի դոկումենտալ ֆիլմերի ստուդիայում: 1967թ. ավարտել է Մոսկվայի ռեժիսորական բարձրագույն դասընթացները: 1967-95թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսոր: Նկարահանել է «Այս կանաչ, կարմիր աշխարհը», «Մհերի արձակուրդային արկածները», «Ատամնաբույժն արևելյան» և այլ ֆիլմեր:Ցավոք այսօր նա մեր կողքին չէ:



Տատիկը, ով այսօր էլ լավագույն ընկերուհի ու խորհրդատու է Գայանեի համար, նկարիչ - դիզայներ Լիդա Գևորգյանն է: Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գունանկարի բաժինը: 1966-2005թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես նկարիչ-բեմադրող: Եղել է բազմաթիվ ֆիլմերի, բեմադրական համերգների, տեսահոլովակների բեմադրող նկարիչը: Ֆիլմերից են` «Կտոր մը երկինք», «Մայրական տուն», «Ճերմակ անուրջներ», «Ծաղրածուի ժպիտը», «Ախթամար», «Ավդոյի ավտոմոբիլը», «Տերը», «Որտեղ էիր, մարդ Աստծո» և այլն: Որպես բեմադրող նարիչ` օգտակար է եղել «Էրեբունի-Երևան», «Մեկ ազգ, մեկ մշակույթ» և այլ մասշտաբային ներկայացումների: 2010թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալին:
Տիկին Լիդան անընդհատ հորդորում էր օգտվելել սեղանին դրված համեղ խմորեղեններից ու անկրկնելի հայկական կոնյակից: Վերջինս նվիրել էին մի հանդիսության ժամանակ և իր համային գերազանց հատկանիշերով իրոք տարբերվում էր խանութներում գնվածներից:Հեռուստացույցով անընդհատ շրջանառվում էր այդ օրերին ԱՄՆ-ի Նու Ջերսի և Նյու Յորք նահանգներին պատուհասած փոթորիկի մասին պատմող կադրերը:Գայանեն պատմեց, որ պատրաստվում էր հյուրախաղերով մեկնել այնտեղ, մինչ իմացել է«Սենդի» փոթորիկի մասին, որը 72 մարդու մահվան պատճառ է դարձել:
Հաճելի էր շփվել տիկին Լիդայի հետ ' արվեստի ակունքներին մոտ կանգնած մարդամոտ մի անհատականության, որի հուշերն ու պատմությունները անվերջ խորհելու և գեղեցիկի մասին մտորելու տեղիք են տալիս:Նույնպիսի ջերմությամբ,
ինչպես տեսակցել էինք, հետագայում կրկին հանդիպելու ակնկալիքով հրաժեշտ ենք տալիս նաև Մարտիրոսյանների ընտանիքին:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ