niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդեռլանդական օրագիր

Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդեռլանդական օրագիր

Concert André Rieu & het Johann Strauss Orkest
André Rieu brengt nieuwjaarsconcert 2018 in Sportpaleis Antwerpen
#NidOragir
Ներկա եղանք Անդրե Ռեուի Անտվերպենյան Նոր տարվա համերգին: Անկեղծ ասած՝ տպավորությունները չգերազանցեցին մեր պատկերացումներին: Նման համերգներ ունկնդրելուն մենք սովոր ենք հետևել օպերային կամ այլ կոմպակտ համերգասրահներում, ուր ապահովված է ձայնային համապատասխան ու կենդանի հնչեղությունը, իսկ բեմի ու հանդիսատեսի միջև հեռավորությունը աննշան է. մինչդեռ Ռեուն իր 150-200-ին հասնող նվագախմբով ավանդույթ է դարձրել իր համերգները ներկայացնել մի քանի հազարի հասնող հանդիսասրահներում և բացօդյա տարածքներում: Այդպես իհարկե եկամտաբեր ու ձեռնտու է, իսկ հանդիսատեսի հետ կենդանի շփումն ապահովելու համար, երաժիշտը ''հնարը'' գտել է: Այսպես՝ նա երաժիշտների հետ բեմ դուրս գալուց առաջ բեմ չի բարձրանում կուլիսներից, այլ խմբով դահլիճ են մտնում 2 ծայրամասային մուտքերից, այդպես քայլում են հանդիսատեսի հայացքի ուղեկցությամբ՝ մինչև բեմ: Երաժշտական կատարումների ժամանակ էլ, հատկապես , երբ հնչում է պարային վալսեր, նույն ''հնարքը'' օգտագործում են նախորոք բեմական հագուստներով զարդարված զույգերը: Հաճախ պարին միանում և մասնակից է լինում հանդիսատեսը: Շոուին և բազմահազար հանդիսատեսի ներկայությունը ապահովելուն նպաստում են դասական հանրածանոթ երաժշտական կատարումները, այլ երկրներից հրավիրված երաժիշտները, լուսային և ձայնային բազմազան էֆեկտների համադրությունը և այլը: Հենց սա է Անդրե Ռեուի հաջողությունների բանաձևը, նաև նա համերգի ընթացքում կենդանի շփման մեջ է հանդիսատեսի հետ: Արդեն 30 տարի է իր ղեկավարած նվագախմբի հետ է: Եղել է տարի, որ նրանք մինչև 100մլն դոլարի շահույթ են ապահովել: Վերջին տարիներին Ռեուի խումբը բավարարվում է մեկ տասնյակին հասնող համերգների կատարումներով և մոտ 50մլն շահութ են ունենում:
Անտվերպենի մարզական պալատում Հունվարի 7-ին տեղի ունեցած համերգին ներկա էր 11.000հանդիսական: Այդ մասին մեզ հայտնեց համերգն սպասարկող աշխատակիցներից մեկը: Նա ասաց նաև, որ սպորտային այս պալատում, մարզական մրցույթներից բացի հաճախ են համերգներով հանդես գալիս հանրածանոթ ու սիրված երաժիշտներ, այդ թվում նա սիրով առանձնացրեց Շարլ Ազնավուրի անունը: Դրանից հետո ավելի մտերմացա նրա հետ, անգամ լուսանկարվեցի:

Հիշեցնենք, որ Անդրե Ռիուն (André Léon Marie Nicolas Rieu) , համաշխարհային ճանաչում ունեցող, նիդերլանդացի ջութակահար դիրիժոր է: Նրա ստեղծած նվագախումբը դասական և վալսային երաժշտության կատարումներով ամենամասսայական հյուրախաղերն է ունենում, նրա կազմակերպած փոփ և ռոք համերգներին դահլիճները լեփլեցուն են. յուրաքանչյուր համերգ վերածվում է շոու-տոնահանդեսի։ Իր աշխատանքի համար Ռիուն պարգևատրվել է այնիսի մրցանակներով, ինչպիսիք են «the Order of the Netherlands Lion»֊ը Նիդերլանդների կողմից, «the Knight of the Ordre des Arts et des Lettres»-ը Ֆրանսիայի կողմից և «the Honorary Medal»֊ը իր հարազատ Լիմբուրգի մարզի կողմից։ Ռիուն սկսել է սովորել ջութակ նվագել հինգ տարեկանում։

Ի դեպ Լիմբուրգի մարզում է գործում Մաստրիխտի ԱՆԻ հայ համայնքը, Սուրբ Կարապետ եկեղեցով:

Posted by Hay Azian on 11 янв 2018, 15:44

from Facebook
Tags: #nidoragir, из Facebook
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments