niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

«Նիդերլանդական օրագրի» Հայաստանյան այցելության տպավորությունների մասին-1

Dear Angel-ը և «Նիդերլանդական օրագիրը» կարճատև այց կատարեցին Հայաստան: Հատվածաբար ներկայացնում ենք տեղի ունեցած հանդիպումների, զանազան այլ տպավորությունների մասին մեր հոդվածաշարը:

                 

Գովեստի շատ խոսքերից անմասն չի մնացել Նիդերլանդական մամուլը:

Կազմակերպությանը ներկայացնելուց զատ շատ թերթեր ուղղակի Հայաստանին

վերաբերվող տեղեկություններ են զետեղել' Հայաստանի քարտեզի հետ մեկտեղ ներառելով

ԼեռնայինՂարաբաղը:

Dear Angel-Ի ՄԱՍԻՆ

Սփյուռքում ապրող հայ մարդիկ տարբեր են մտածելակերպով ու իրենց աշխարհաընկալմամբ: Ոմանք նյութապես իրենց ապահովելով ձեռնպահ են մնում հայանպաստ գործունեությունից, ավելին' անգամ իրենց զավակներին հեռու են պահում հայեցի դաստիարակությունից:Շատերը սակայն, ինտեգրվելով օտար երկրի վարք ու բարքին, մտածում են. ի՞նչ օգտակար գործ կարելի է անել հայրենիքի ու սեփական խղճի հանդեպ:Բարեբախտաբար այդպեսիները շատեն:   Միայն նրանց պետք է համախմբել ազգայինի շուրջ, օգտակար գործողության բարձր գործակից ստանալու համար: Այդպիսի նվիրյալներից մեկը ' օգնություն հայ մանուկներին նիդերլանդական Dear Angel կազմակերպության հիմնադիր Փերի Կնյազյանն է, ով անգամ իր ողջ ընտանիքի կազմին,շրջապատին վարակել,մոբիլիզացրել է բարեգործության շնորհակալ գործին:

Տարիներ առաջ էր,երբ Նիդերլանդների Զելանդ մարզում ապրող և ուսանող երեք հայ աղջիկները' Փերինե և Մերի Կնյազյանները , Լիլի Գազարյանը, ոգեշնչված մտահաղացմամբ սկիզբ դրեցին այս կազմակերպության ստեղծմանը , որի հիմքում դրված էր հայ մանուկներին օգնելու ձեռնարկը: Ինչը՞ մղեց աղջիկներին իրենց սուղ ժամանակը նվիրել հայ մանուկներին,լինել նրանց կողքին: Աղջիկները երեքն էլ փոքր էին, երբ ականատես դարձան սպիտակյան երկրաշարժի ցնցումներին, նրանց մանուկ հոգիներում խոր հետք թողեց որբացած և անտուն մանուկների բազմաթիվ ճակատագրեր: Նիդեռլանդներում գրանցած նրանց կազմակերպությունը կոչվեց Dear Angel(Բարի Հրեշտակ) : Չնայած Հայաստան օգնության առաքման կազմակերպչական դժվարություններին,ամեն անգամվա նրանց հայթհայթած անգամ փոքրիկ օգնությունը հոգևոր բավարարվածության և օգտակար լինելու բարի լիցքի է մղում նրանց:Ամենադժվարը սկզբում էր, երբ հոլանդական կազմակերպությունների ցանկում գրանցվեց Dear Angel-ը:Ինչպե՞ս կազմակերպել օգնությունը հայ երեխաներին, երբ հենց իրենք, կազմակերպության անդամներն էին բախվում զանազան բյուրոկրատական խոչնդոտների' սկսած ուսման վճարման,վերջացրած նեղ անձնական ֆինանսական խնդիրներով: Այնուամենայնիվ աղջիկները չընկրկեցին դժվարությունների առջև : Առևտրական հիմնարկներից և խանութներից հայթհայթեցին բավական հագուստներ ու կենցաղային իրեր:Այն փաթեթավորելուց հետո առաջ եկավ առաքման խնդիրը:Այս հարցերն էլ լուծվեցին' բանակցելով բելգիական մասնավոր կազմակերպությունների հետ, առկա եղան մաքսային խնդիրները... ու այսպես շարունակ:

Արդեն չորս ավելի տարիներ են անցել այդ օրից:Գովեստի շատ խոսքերից անմասն չի մնացել Նիդերլանդական մամուլը:Կազմակերպությանը ներկայացնելուց զատ շատ թերթեր ուղղակի Հայաստանին վերաբերվող տեղեկություններ են զետեղել' Հայաստանի քարտեզի հետ մեկտեղ ներառելով Լեռնային Ղարաբաղի մեծադիր քարտեզները:

Dear Angel-ի շատ բարեկամներ օգտակար են լինում, երբ Հայաստան այցելելիս իրենց հետ լրացուցիչ երեխաների համար իրեր են տեղափոխում:Նրանցից մեկը' Լուսյան է(լուսանկարում ) :

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ


Tags: Այցելություններ տպավորություններ, Գրական, Լուսանկար. տեսանյութ, Նիդերլանդական օրագիր
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments