?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր

Այժմ խոսքը Նիդերլանդների խորհրդարանին է

Վաղը' փետրվարի 22-ին Նիդերլանդների խորհրդարանում հայկական պատվիրակության խմբի մասնակցությամբ քննարկման է դրվելու Քրիստոնեական միություն կուսակցությունը ներկայացնող Ջոել Ֆորդևինդի Հայոց Ցեղասպանությանը վերաբերվող երկու նախագծերը, այս մասին հաղորդում է տարածել Նիդերլանդների Համագործակցող հայկական կազմակերպությունները ներկայացնող Նիդերլանդների Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հայ Դատի հանձնախումբը:

Ջոել Ֆորդևինդի այս նոր նախագիծերից առաջինը վերհաստատում է Նիդերլանդների կողմից 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը, իսկ երկրորդյը նախարարի մակարդակով ապրիլի 24-ին Հայաստանում հիշատակի օրվան մասնակցելն է:
Հայկական կազմակերպությունները գոհ են նախագծի դրույթներից, բայց միևնույն ժամանակ նրանք անհրաժեշտ են համարում, որ կառավարությունը հրաժարվի «Հայոց ցեղասպանության հարց» (կամ խնդիր) եզրույթի կիրառությունից: Հայտնի չէ, թե վաղվա քննարկումներում այս հարցն արծարծվելու՞ է:
Դեռ 2004 թվականին Նիդերլանդների խորհրդարանում ընդունված Հայոց Ցեղասպանության մասին Ռովութի բանաձևում «Հայոց ցեղասպանության հարց» (կամ խնդիր) եզրույթը զուտ նշվում էր այն նկատառումներով, որ հենց Թուրքիան հնարավորություն ունենա առերեսվելու անցյալին ու խոստովանելու, որ կատարվածը Ցեղասպանություն է: Թուրքիայի չոր ժխտողականության ֆոնին այս քայլը տարիներ շարունակ հաջողություն չբերեցին:
Ինչպես նշել է ՀՀԴ Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը խորհրդարանում ներառված 4 կուսակցությունների միջև կա համաձայնություն և կասկած չկա, որ նախագծերը շրջանառության մեջ դրած Ջոել Ֆորդևինդի առաջարկները կնդունվեն:
Այժմ խոսքը Նիդերլանդների խորհրդարանին է:
«Նիդերլանդական Օրագիր»

Samenwerkende Armeense Organisaties:
• Federatie Armeense Organisaties Nederland • FAON
• Nederlands Armeens Comité voor Rechtvaardigheid en Democratie • Hay Tad

Persbericht
Armeniërs naar Tweede Kamer voor genocide-debat

Den Haag, 21 februari 2018 – Het debat op 22 februari in de Tweede Kamer over het gebruik van de term “genocide” zal bijgewoond worden door een groep Armeniers. Zij willen niets missen van de bespreking, waar zoals al uit publicaties bleek, moties van ChristenUnie Kamerlid Joël Voordewind aan de orde zullen zijn. Eén motie spreekt een expliciete erkenning uit van de Armeense genocide. Een andere motie vraagt de regering dit jaar, en voorts bij elk lustrum, een minister naar de Armeense hoofdstad Jerevan te sturen om op 24 april de herdenkingsplechtigheden van de Armeense genocide aldaar bij te wonen.

De organisaties zijn blij met deze ontwikkelingen.

Wel achten zij het noodzakelijk dat de regering voortaan afziet van het gebruik van de formulering “kwestie van de Armeense genocide”. Of dit bij het debat ook aan de orde komt is niet bekend.

Het woord “kwestie” slaat alleen op het feit dat Turkije met betrekking tot de Armeense genocide een felle ontkenningspolitiek voert. Het hanteren van deze formulering in andere context is onjuist en onhoudbaar. Gedoeld wordt op formuleringen als “erkenning van de kwestie van de Armeense genocide” en “herdenking van de kwestie van de Armeense genocide”.

De aanduiding met “kwestie”, volgend op de op zich duidelijke erkenning van de Armeense genocide met de motie Rouvoet in 2004 was ooit bedoeld om de Turkse regering makkelijker op dit verleden te kunnen aanspreken. Dit heeft geen succes gehad en al geruime tijd is er überhaupt geen mogelijkheid meer om in gesprek met Turkije te gaan.
https://niderlandakan.livejournal.com/243765.html

Posted by Hay Azian on 21 фев 2018, 15:38