Թուրքական ծագումով հոլանդացի 5 խորհրդարանականներ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը


Նիդերլանդական մամուլը շարունակում է բուռն կերպով արձագանքել  խորհրդարանի  Հայոց Ցեղասպանության ընդունման որոշմանը:

Քչերը գիտեն, որ ծագումով ևս 5 թուրք պատգամավորներ'  Սադեթ Կարաբուլութը,Նևին Օզութոկը.Դիլան Եսիլգոզը, Զիհնի Օզդիլը, Սոմ Լաչինը  իրենց կուսակիցների հետ կողմ են քվեարկել ցեղասպանության ճանաչմանը:

 Հենց սա էլ պատճառ է դարձել, որ մասնավորապես Թուրքիայից բազմաթիվ սպառնալիքներ հնչեն թուրք քաղաքական գործիչների  հասցեին:

Հայրենիքը ծախած 5 թուրքեր, ահա այսպիսի որակում են տվել թուրքական թերթերը ծագումով թուրք հոլանդացի պատգամավորներին:

Թուրքական իշխանամետ խոշորագույն  շատ թերթեր  նրանց  դավաճան է անվանել : «Սաբահ» պետական թերթը  սկանդալ է որակել  այն, որ թուրքական ծագումով քաղաքական գործիչները համաձայնել են ճանաչել հայերի զանգվածային սպանությունը որպես ցեղասպանություն:

Նիդերլանդական De  Gelderlander կայքը գրում է, որ այս  հինգ պատգամավորներն իրենց հասցեին  բազմաթիվ, ատելությամբ լի , սպառնալիքներով  հաղորդագրություններ են ստանում:

«Բայց ես լրջորեն հպարտանում եմ իմ քայլով , - Իր թվիթերյան էջում գրել է կանաչների կուսակցութունից խորհրդարանի անդամ Զիհնի Օզդիլը: «Ժամանակն է  վերջ դնել թուրքական ահաբեկման դիվանագիտությանը,-գրել է նա»:

VVD խմբակցության անդամներից Դիլան Եսիլգոզը Թուրքիայի պետության  այս կեցվացքը «անընդունելի  պարտադրանքը  է  համարել. «Ես  վերջիվերջո հոլանդացի եմ,-ասել է Նա»:

Ավելի առաջ է գնացել «Ահաբեր» թուրքական հեռուստաալիքը , հինգշաբթի օրվա եթերով  դեմ քվեարկած Denk կուսակցության ղեկավար Տունահան Կուզուն վատ օրինակ է ծառայել , նա այս «հինգին»կոչել է հասկանալ թե ում կողմն  են կանգնել:

Հիշեցնենք, որ Հոլանդիայում ձևավորված այս նույն Denk  կիսաթուրքական կուսակցության  մյուս անդամը' Սելչուք Օզթուրքը  քվեարկության ավարտին  այնքան  էր աղմկել, որ  խորհրդարանը հսկող անվտանգության ծառայության աշխատակիցները  նրան' համախոհների հետ  միասին դուրս են հրավիրվել շենքից:

 Արդեն հայտնել ենք նաև , որ 3 հոգանոց , ազգությամբ թուրքերով համալրված DENK կուսակցության  այս խումբն էր դեմ քվեարկել փաստաթղթին (Ֆարիդ Ազարկան, Տունահան Կուզուն և Սելչուկ Օզթուրքը):

Հավաքեց և պատրաստեց ' Hay Azian-ը

«Նիդերլանդական Օրագիր»

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.