Նրանք էլ մեր դեսպանատան մոտ

ԿԱՐՃ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

27.02.2018 /Նրանք Հաագայի մեր դեսպանատան մոտ


Հաագա 27 փետրվարի:Թուրք-իսլամական մշակութային ֆոնդը Ադրբեջանաթուրքական բարեկամության միության հետ, որի հետևում է կանգնած Նիդերլանդներում հայատյացության համար դատապարտված տխրահռչակ Իլհան Աշկինը, համատեղ.  Հաագայի հայկական դեսպանատան դիմաց կազմակերպել էին ցույց, պահանջով, որ արդարադատության առջև պատասխան տան Խոջալուի կոտորածի մեղավորները:

Հենց այս նույն օրը Ամստերդամում տեղի է ունեցել Եվրոպայի ադրբեջանցիների կոնգրեսի արտահերթ համագումարը: Պատկերացնու՞մ եք ' ԱՐՏԱՀԵՐԹ, ու այդ միջոցառմանը մասնակցել են ոչ ավել, ոչ պակաս Ալիևի հանրային եւ քաղաքական հարցերի գծով օգնական Ալի Հասանովը, Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովը եւ այլ հյուրեր: Հասանովը ելույթ  է ունեցել  ծրագրային բնույթով `ընդգրկելով  իրենց սփյուռքի եւ   ԶԼՄ-ների զարգացման բոլոր ոլորտները: Եվ ահա ճիշտ պահին, ինչպես Աշկինն է իր ֆեյսբուքյան էջում գրել, ''հաջողվեց 1 ժամվա ընթացքում'' հավավաքել մարդկանց մի խմբի և դեսանտ իջեցնել Հայաստանի դեսպանատան մոտ:

Դատելով այս աղբյուրների հրապարակած լուսանկարներից, թուրքական, թուրքմենական և ադրբեջանական դրոշներով ու մի ցուցապաստառով հազիվ 15-20 հոգի տարիքով մարդիկ են հավաքվել, երևի հարկադիր բերմամբ:Նրանք մի քանի րոպե կանգնել են Հայաստանի դեսպանության հակառակ 2 փողոց այն կողմ' մայթին, միմյանց հետ զրուցել ու իրենց գործը ավարտված համարելով' թողել հեռացել են:

Ինչպես երևում է Իլհան Աշկինի Նիդերլանդների Ալմելոյի դատարանի կողմից դատապարտումը, զսպաշապիկի դեր է խաղացել ադրբեջանաթուրքական տանդեմի համար:

«Նիդերլանդական Օրագիր»

27.02.2018 /Հայերը Հաագայի Ադրբեջանի դեսպանատան մոտ:

 

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.