?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:


Ձյունիկ Աղաջանյանը  ազատվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից: Նա նաև ազատվել է Նիդերլանդներում դեսպանի պաշտոնից:

Նախագահը նաև հրամանագիր է ստորագրել, որով Աննա Աղաջանյանը ազատվել է Ինդոնեզիայում և Մալայզիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից:

Նիդերլանդների հայկական համայնքը, կազմակերպությունները, «Նիդերլանդական Օրագիրը» հաջողություն է մաղթում Ձյունիկ Աղաջանյանին' նոր նշանակման վայրում և շնորհակալություն հայտնում Նիդերլանդներում բազմամյա տարիների արդյունավետ աշխատանքի համար: