?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գարեգին Մելքոնյանին Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Գարեգին Մելքոնյանին նշանակել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա)»,– ասվում է ՀՀ Նախագահի հրամանագրում:
Գարեգին Մելքոնյանը զբաղեցնում էր տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Նա այսօր իր պաշտոնից ազատվեց վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ձյունիկ Աղաջանյանը ազատվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։