?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր

Մարիկեն մարտի 8-ին և դրանից հետո. այն, որպես Նայմեխենի խորհրդանիշ
Մարիկենը թեև Նիդերլանդներում միջնադարյան գեղարվեստական կերպար է , այնուամենայնիվ նրա հետ կապված իրական վայրեր ու շինություններ կան: Համառոտ պատմությունը այն է, աղջիկը ծանր վիճակում գտնվելով ապավինում է սատանայի օգնությանը և ավելի քան յոթ տարի ապրում է սխալ կյանքով: Պատմության բարոյականությունն այն է, որ որքան էլ որ մարդ մեղք է գործում, նա կարող է միշտ ներվել ՝ այս դեպքում Մարիամի միջնորդությամբ, պայմանով, որ անձը խոստովանություն է անում: Այսօր «Մարիկենը» այլեւս չի կարող անտեսվել Նայմեխեն քաղաքի կյանքից ու դարձել է նրա խորհրդանիշերից մեկը: Առկա է նրա անունով փողոց ու հրապարակ, արձան ու խանութներ, կազմակերպվում են փառատոններ: Մի խոսքով Մարիկենն իր պատմությամբ կենդանի խորհրդանիշ է Նիդերլանդների այս շրջանի բնակիչների համար:

Նկարում՝ Նայմեխենի համանուն ամսագրում «Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության հիմնադիր, քաղաքապետարանի աշխատողուհի, մեր հայրենակից Գայանե Աբրահամյանը մարմնավորել է Մարիկենի կերպարը:

Օգտվելով այս առիթից ևս «Նիդերլանդական օրագիրը» կրկին շնորհավորում է մեր բոլոր կանանց գարնան զարթոնքի տոնը՝ մարտի 8-ը:

Posted by Hay Azian on 9 мар 2018, 18:14