Niderlandakan oragir (niderlandakan) wrote,
Niderlandakan oragir
niderlandakan

Երբ ամփոփվում է տարին

Yandex  տեղեկատվական համակարգում գործող մեր կայքը' «Նիդերլանդական օրագիրը» լուսաբանում է հոլանդահայ համայնքներում տեղի ունեցող անցուդարձը:

Կարճ ժամանակահատվածում  օրագիրն ունեցավ իր ընթերցողների կայուն քանակությունը, երբ մեկ տարի էլ չկա կայքի ստեղծման օրվանից:

Կայքն օրական  հաճախում է 200 մարդ:Ընդգրկուն է  կայք այցելող մարդկանց երկրների ցանկը' անգամ Ադրբեջան, Կատար, Քուվեյթ և Սինգապուր:Բոլորից շատ կայք հաճախում են Նիդերլանդներից,Բելգիայից և Հայաստանից:Ըստ  ամսվա  հաճախականության հերթականության նշված են երկրները:

 

Ռուսաստանում գործող «Армяне в мире» հանրածանոթ  կայքը , իր «Армяне Нидерландов» բաժնում տեղադրել է  «Նիդերլանդական օրագրի» լոգոն, որի միջոցով համակարգչային օգտվողները կարող են հղում կատարել մեզ' ծանոթանալով մեր օրագրի գրառումներին:Google և այլ տեղեկատվական համակարգերում  մեր նյութերը ավել շատ փնտրվել է niderlandakan oragir վերտառումով:

Ընթերցողներին ենք ներկայացնում կայքի ամենաընթերցված էջերի ցանկը:

«Նիդերլանդական օրագիրը» 2012 թվականի սեպտեմբերից իր էջն ունի Facebook -ում '

իսկ նույն թվականի մայիս ամսից հանրությանը իր հոդվածներն է հասանելի դարձնում Հայաստանի լրատվական առաջատար կայքերից մեկի ՄԱՄՈՒԼ.am-ի միջոցով: Ի դեպ  Մամուլի խոսնակ նախագծի շրջանակներում «dear press»-ը («Նիդերլանդական օրագիր») իր 34 հոդվածներով կազմակերպությունների մեջ ճանաչվել է ամենաակտիվը  ' գրավելով առաջին հորիզոնականը:

Ընդհանուր առմամբ միայն http://www.mamul.am/am կայքում մեր 44 հոդվածները կարդացել են 20.000-ից ավելի ընթերցողներ: Ամենակարդացվողներն են եղել «Այ քեզ բան» (միասին 2733 ընթերցում), «Շնորհավորում ենք ՎՐԵԺԻՆ և ԼՈՒՍԻՆԵԻՆ»' 1387,  «Ին՞չ է Եվրատեսիլը Ադրբեջանի համար» ' 1155,«Այդքան ծանոթ ու անծանոթ Նիդերլանդները »' 1001 , նյութերը:Ավելացնենք, որ «Նիդերլանդական օրագիրի» շատ հոդվածներ  արտատպվել են հանրապետության և արտասահմանյան  բազմաթիվ առաջատար լրատվական միջոցներ:Հետևեք նիդերլանդահայ համայնքի զարկերակին:

Tags: Այլ, Առաջին էջ, Հենց այնպես, Հետաքրքիր է, Նամականի, Նիդերլանդական օրագիր
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments