niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Հայ վավերագրողի ֆիլմերի ցուցադրություն Նիդերլանդներում


«Անի» հայ համայնքի նախաձեռնությամբ Նիդերլանդների Մաստրիխտ և Նայմեխեն քաղաքներում ցուցադրվելու են Արսեն Հակոբյանի երկու ֆիլմերը: Առաջին ֆիլմը՝ ներկայացնում է Ապրիլյան քառօրյա պատերազմը, դրա նախածնող պատճառները, հայ-ադրբեջանական հարաբերություններն ընդհանրապես: Այն նաև պատմական ակնարկ է Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի մասին: Ֆիլմի վերնագիրն է «Քառօրյա պատերազմ, կամ ղողանջ լռության»: ֆիլմի ռեժիսոր Արսեն Հակոբյանը գտնում է. որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ո´չ միայն ռազմի դաշտում է, այլև՝ տեղեկատվական, որտեղ դեռ շատ անելիքներ ունենք :

2-րդ ֆիլմը նկարահանվել է Գագիկ Գինոսյանի և Արսեն Հակոբյանի սցենարի հիման վրա : Այն վերնագրված է «Արարատից Եվրոպա»: Ֆիլմը պատմում է Հայաստանի,Եվրոպայում սրբացված հայերի և Լեոնարդո դա Վինչիի Հայաստան կատարած ճամփորդության մասին, որի արդյունքում եվրոպական եկեղեցաշինությունը ստացավ հայկական դիմագիծ:
Ֆիլմում ներառված են փաստեր, որոնք հանրությանը ներկայացվում են առաջին անգամ: Այն թարգմանված է մի քանի լեզուներով և ցուցադրվել է բազմաթիվ քաղաքներում:
Ֆիլմերը ցուցադրվելու են Մաստրիխտի Անի Հայ Համայնքի Սրահում, այն տեղի կունենա Մարտի 24 ի՝ Շաբաթ օրը ժամը 18-00ին: Հասցեն՝
Potterieplein 50. 6216VB Maastricht
Հաջորդ օրը՝ մարտի 25-ին , ժամը 12.00-ին ֆիլմերը ցուցադրվելու են Նայմեխեն քաղաքի «Միացյալ Հայերը Հոլանդիայում» կազմակերպության սրահում:
Ֆիլմերի ցուցադրություններից հետո կազմակերպվելու են քննարկումներ:
«Անի» հայ համայնքի ատենապետ Լևոն Սարգիսի հավաստմամբ ծրագրից դուրս նախատեսված է ֆիլմերը ցուցադրել նաև բելգիական Լիեժ քաղաքի հայ համայնքի հանդիսատեսին:

Tags: из Facebook, Նիդերլանդական օրագիր
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments