niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Մաստրիխտի «Սուրբ Սերվատիուս» տաճարում Հայկական Պատարագ է մատուցվելու

ՀՐԱՎԵՐՔ
Մաստրիխտի  «Սուրբ Սերվատիուս»  տաճարում մատուցվելիք Հայկական սուրբ պատարագի կապակցությամբ
Հարգելի հայրենակիցներ
Մայիսի 24-ից հունիսի 3-ը ընկած ժամանակահատվածում Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքում մեծ շուքով կնշվի ամենամյա «Սուրբ տաճարի բանալու փոխադրման երթի»  55-րդ արարողությունը, որին ներկա կգտնվեն ավելի քան հարյուր հազար ուխտավորներ։
Մայիսի 27-ին և հունիսի 3-ին տեղի ունենալիք հանդիսավոր երթին կմասնակցեն նաև Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները։ Այս արժանահիշատակ տոնակատարության շրջանակներում Մաստրիխտի Հայ Առաքելական  «Սուրբ Կարապետ» եկեղեցու ծխական խորհուրդը սիրով հրավիրում է բոլորիդ ներկա գտնվելու հունիսի 2-ին ժամը 11։00-ից  «Սուրբ Սերվատիուս»  եկեղեցում մատուցվող պատարագին։
Պատարագիչն է Գերմանիայի Հայոց թեմի նորընտիր առաջնորդ հոգեշնորհ Տեր Սերովբե վրդ.Իսախանյան։ Եկեղեցական նվագակցությունը Քյոլն քաղաքի հայկական եկեղեցու նվագախմբի կողմից՝ Արտակ Ոսկանյանի գլխավորությամբ։
«Սուրբ Սերվատիուս» եկեղեցու հասցեն է՝ Keizer Karelplein 3, 6211 TC Maastricht.
Սիրով սպասում և ակնկալում ենք բոլորիդ ներկայությունը՝ ցանկանալով շեշտել,որ Սուրբ Սերվատիուսը ազգությամբ լինելով Հայ Հանդիսանում է Նիդերլանդներում և Բելգիայում ( 354թվ. 384թվ )Քրիստոնեության տարծողն ու նախահայրը։
Լրացուցիչ հարցերի և տեղեկության համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 06-23118396, Լևոն Սարկիսին:
06-43988500 ՝ Արմանդ Կարաօղլյանին
Հարգանքներով
Սուրբ Կարապետ եկեղեցւո ծխական խորհուրդ
Tags: Նիդ.օրագրի ֆեյսբուքյան էջ, հաղորդագրություն. միջոցառում, մշակութային
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments