?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

12-01-2013

Նիդերլանդական Վեյկ ան Զեե փոքրիկ ծովափնյա քաղաքում այս օրերին (հունվարի 11-ից 27-ը) ընթանում է շախմատային Tata Steel անունը կրող թվով 75-րդ ամենամյա մրցաշարը, որը հայաստանաբնակներին  ավելի շատ հայտնի է Վեյկ Ան Զեեի միջազգային մրցաշար  անվամբ:Ռեյտինգային այս խոշորագույն մրցաշարում փայլուն են հանդես եկել մեր հայրենակիցները: 1960 թվականին (ճիշտ է ոչ միանձյա) հաղթող է ճանաչվել Տիգրան Պետրոսյանը: Այս հաջողությունը ' 2007, 2008 թ. և 2012թ. հասցրել է եռակի անգամ կրկնել Լևոն Արոնյանը, ընդ որում աշխարհի գավաթակիրն ու բազմակի օլիմպիական չեմպիոնը նախորդ տարի ճանաչվել է մրցաշարի բացարձակ հաղթողը: Արոնյանը հանդես է գալիս ամենաբարձր գործակիցներ ունեցող Ա խմբում, ում մրցակիցները կլինեն   այնպիսի  ուժեղագույն գրոյսմաստերներ, ինչպիսիք են ՖԻԴԵ-ի դասակարգմամբ ամենաշատ գործակիցներ ունեցող Կարլսենը,Կորյակինը, Կարուանան,Անանդը, Լեկոն և այլք: Բ խմբում ընդգրկված է մեր մյուս մասնակիցը' Սերգեյ Մովսիսյանը:Հետաքրքրական է, որ հայազգի  մասնակից ունենք նաև C խմբում' բրազիլացի Գրիգոր Մխիթարյանը: Այսպիսով մրցաշարի բոլոր  3 խմբերը' որում ընդգրկված են 14-ական մարզիկներ, ունեն հայազգի մեկական մասնակից:Մրցաշարը նոր է մեկնարկել: Մեր մասնակիցները հասցրել են առայժմ ոչ ոքիներ անել:Արոնյանը հոլանդացի Լյուկ վան Վելի և  նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ , իսկ Մովսիսյանը Նիդերլանդների ու Գերմանիայի ներկայաչուցիչներ Յան Տիմանի ու Նայդիտշի հետ:Վերջինս ամենաշատ գործակիցներ ունեցող շախմատիստն է Բ խմբում:

Լուսանկարներում:-Լևոն Արոնյանը առաջին տուրում  հոլանդացի Լյուկ վան Վելի դեմ խաղում:

Բրազիլիայի ներկայացուցիչ, հայազգի մեր հայրենակից Գրիգոր Մխիթարյանը:

«Նիդերլանդական օրագիրը» մեծ սիրով ՇԱՆԹ հեռուստատեսության

լրագրական կայքին է ուղարկում մեր մասնակիցների արդյունքների

հաշվետվությունները :Վեյկ ան Զեեի մրցաշարի բոլոր  լուրերը' այստեղ

Comments

niderlandakan
Jul. 2nd, 2014 06:54 am (UTC)
Նիդերլանդական Վեյկ ան Զեեի մրցաշարում. (մրցաշարի բոլոր





երրորդ տուր

Վեյկ ան Զեում' 2 հաղթանակ և ոչ ոքի

15.01.2013 10:47

Վեյկ ան Զեեիում' 2 հաղթանակ և ոչ ոքի
ՔՈ ԼՈՒՐԸ, ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ
Նիդերլանդական Վեյկ ան Զեեի շախմատային գերմրցաշարի բոլոր 3 խմբերում էլ, որտեղ ընդգրկված են հայ շախմատիստներ, կայացավ երրորդ տուրը: A խմբում, որտեղ հավաքվել են ՖԻԴԵ-ի գործակիցների կանոնակարգմամբ աշխարհի ուժեղագույն գրոյսմաստերները Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը կրկին ոչ ոքի խաղաց ' այս անգամ հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի հետ: B խմբում հանդես եկող մեր մյուս մասնակից Սերգեյ Մովսիսյանը երկու ոչ ոքիներից հետո կարողացավ երրորդ տուրում առավելության հասնել Բոսնիա Հերցոգովինայի ներկայացուցիչ Պրեդրագ Նիկոլիչի նկատմամբ, վերջինս իրեն պարտված ճանաչեց 50-րդ քայլում:Մովսիսյանը 2միավորով իր խմբում կիսում է 3-5-րդ տեղերը:
C խմբում թեև Հայաստանից մասնակից չունենք,բայց արդեն հաղորդել ենք, որ այս խմբում խաղում է հայ մասնակից: Մեկնարկային փայլուն արդյունք է ցույց տալիս բրազիլացի մեր հայրենակիցը ' Գրիգոր-Սևակ Մխիթարյանը : Երեք խաղից հետո նա վաստակել է 2,5 միավոր:Առաջին տուրում սպիտակներով Գրիգորը հաղթել է հոլանդացի Տվան Բուրգին, այնուհետև ոչ ոքի անելով ՈՒկրաինայի դրոշի ներքո հանդես եկող Ռոմանիշինի հետ, այսօր հաղթանակ տոնեց մեկ այլ տանտիրոջ' հոլանդացի Միգուել Ադմիրալի նկատմամբ այսպիսով 4 այլ մասնակիցների հետ ստանձնելով C խմբի առաջատարի պատվավոր դերը: Գրիգորը 27 տարեկան է , ծնվել է Սան Պաուլոյում գրոյսմաստերի կոչման է արժանացել 2010 թվականին,ՖԻԴԵ -ի դասակարգման սանդղակում իր հաշվին գրանցել է 2543 գործակից:
«Նիդերլանդական օրագիր»
Լուսանկարում. բրազիլացի մեր հայրենակից, գրոսմայստեր Գրիգոր Մխիթարյանը(ձախից) Մովսիսյանի և Արոնյանի հետ: Լուսանկարը' Blog do Krikor-ի


4-րդ տուր

Վեյկ ան Զեեի "սև" երեքշաբթին

16.01.2013 12:16

Վեյկ ան Զեեի
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ, ՔՈ ԼՈՒՐԸ
Նիդերլանդական Վեյկ ան Զեեի շախմատային գերմրցաշարում «սև» էր երեքշաբթին հայ շախմատիստների համար: 4-րդ տուրի բոլոր 3 խմբերում մասնակցող մեր 3 շախմատիսներն էլ պարտություններ կրեցին:
Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդին: Մովսիսյանը՝ հունգար Ռիչարդ Ռապորտին, իսկ Բրազիլիան ներկայացնող Մխիթարյանը տանուլ տվեց հոլանդացի Դավիթ Քլայնին:
Վաղը մրցաշարում հանգստյան օր է:
«Նիդերլանդական օրագիր»
15, հունվար, 2013թ.
Լուսանկար-լոգոն ուղարկել է լուրի հեղինակը։