?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

12-01-2013

Նիդերլանդական Վեյկ ան Զեե փոքրիկ ծովափնյա քաղաքում այս օրերին (հունվարի 11-ից 27-ը) ընթանում է շախմատային Tata Steel անունը կրող թվով 75-րդ ամենամյա մրցաշարը, որը հայաստանաբնակներին  ավելի շատ հայտնի է Վեյկ Ան Զեեի միջազգային մրցաշար  անվամբ:Ռեյտինգային այս խոշորագույն մրցաշարում փայլուն են հանդես եկել մեր հայրենակիցները: 1960 թվականին (ճիշտ է ոչ միանձյա) հաղթող է ճանաչվել Տիգրան Պետրոսյանը: Այս հաջողությունը ' 2007, 2008 թ. և 2012թ. հասցրել է եռակի անգամ կրկնել Լևոն Արոնյանը, ընդ որում աշխարհի գավաթակիրն ու բազմակի օլիմպիական չեմպիոնը նախորդ տարի ճանաչվել է մրցաշարի բացարձակ հաղթողը: Արոնյանը հանդես է գալիս ամենաբարձր գործակիցներ ունեցող Ա խմբում, ում մրցակիցները կլինեն   այնպիսի  ուժեղագույն գրոյսմաստերներ, ինչպիսիք են ՖԻԴԵ-ի դասակարգմամբ ամենաշատ գործակիցներ ունեցող Կարլսենը,Կորյակինը, Կարուանան,Անանդը, Լեկոն և այլք: Բ խմբում ընդգրկված է մեր մյուս մասնակիցը' Սերգեյ Մովսիսյանը:Հետաքրքրական է, որ հայազգի  մասնակից ունենք նաև C խմբում' բրազիլացի Գրիգոր Մխիթարյանը: Այսպիսով մրցաշարի բոլոր  3 խմբերը' որում ընդգրկված են 14-ական մարզիկներ, ունեն հայազգի մեկական մասնակից:Մրցաշարը նոր է մեկնարկել: Մեր մասնակիցները հասցրել են առայժմ ոչ ոքիներ անել:Արոնյանը հոլանդացի Լյուկ վան Վելի և  նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ , իսկ Մովսիսյանը Նիդերլանդների ու Գերմանիայի ներկայաչուցիչներ Յան Տիմանի ու Նայդիտշի հետ:Վերջինս ամենաշատ գործակիցներ ունեցող շախմատիստն է Բ խմբում:

Լուսանկարներում:-Լևոն Արոնյանը առաջին տուրում  հոլանդացի Լյուկ վան Վելի դեմ խաղում:

Բրազիլիայի ներկայացուցիչ, հայազգի մեր հայրենակից Գրիգոր Մխիթարյանը:

«Նիդերլանդական օրագիրը» մեծ սիրով ՇԱՆԹ հեռուստատեսության

լրագրական կայքին է ուղարկում մեր մասնակիցների արդյունքների

հաշվետվությունները :Վեյկ ան Զեեի մրցաշարի բոլոր  լուրերը' այստեղ

Comments

niderlandakan
Jul. 2nd, 2014 07:00 am (UTC)
7-րդ տուր

Հատվեց մրցամարտի միջնագիծը

20.01.2013 23:52

Հատվեց մրցամարտի միջնագիծը
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ, ՔՈ ԼՈՒՐԸ
Արդեն խաղարկվեց Վեյկ ան Զեեի մրցաշարի պարտիաների կեսից ավելին: Երեկվա հաղթանակից հետո Լևոն Արոնյանը բավական վճռական էր տրամադրվել Ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ կարևոր և որոշիչ մենամարտին:7-րդ տուրում խաղաքարերի փոխանակումներից հետո սևերով հանդես եկող մեր գրոսմայստերը ունեցավ ավելի զինվոր: Միջնամասում զարգացնելով գրոհը և զոհաբերելով 2 զինվոր մեր շախմատիստը հասավ դիրքային առավելության :Լևոնը անընդհատ նոր լուծումներ էր փորձում առաջադրել Կարյակինին, ով հմտորեն պաշտպանվում էր: Լևոնն անգամ նավակը փոխանակեց ձիու հետ դիրքային առավելության համար: Մրցակիցը օգտվեց շախ տալու հնարավորությունից, իսկ ավելի սրել իրավիճակը վտանգավոր կլիներ խաղի ելքի համար: Կողմերը համաձայնվեցին ոչ ոքի:Մրցաշարային աղյուսակում շատ բան չփոխվեց:Արոնյանը առաջատարներիծ' Կարլսենից ու Անանդից ետ է մեկ միավոր և մրցաշարում առայմ 5-րդն արդյունքն ունի:

B խմբում մեր մասնակից Սերգեյ Մովսիսյանը երկրորդը ավարտեց պայքարը և երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց:Սերգեյը սպիտակներով սահուն գրոհ ձեռնարկեց և շատ արագ իր օգտին հերթական միավորը գրանցեց հոլանդացի Ռոբին վան Կամպեի հետ մրցապայքարում:Հաղթանակից հետո մեր մասնակիցը իր խմբում կիսում է 2-3 տեղերը և առաջատարից հունգար Ռապորտին զիջում է կես միավորով:

C խմբում Բրազիլացի հայ մասնակից Գրիգոր Մխիթարյանը մյուսներից ուշ ավարտեց իր խաղը նիդերլանդացի Ռոբին Սվինկելսի հետ: Պատճառը նա էր, որ մեր հայրենակիցը տարբեր ուղիներ էր որոնում գտնելու հաղթանակի բանալին: Ի վերջո մրցակիցները միմյանց շնորհավորեցին կես միավոր ձեռք բերելու համար:Մխիթարյանը ևս պահպանում է մրցաշարային աղյուսակի իր նախկին դիրքը' այս անգամ կիսում է 4-6-րդ տեղերը: Լուսանկարում:-Լևոն Արոնյանը կարյակինի դեմ այսօրվա պայքարում:

Տեքստը և լուսանկարը' "Նիդերլանդական օրագրի"


8-րդ տուր


Մեր պատվիրակները մրցանակային տեղերի լավ հնարավորություններ ունեն

21.01.2013 12:29

Մեր պատվիրակները մրցանակային տեղերի լավ հնարավորություններ ունեն
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ, ՔՈ ԼՈՒՐԸ
Վեյկ ան Զեեի շախմատային մրցաշարի 3 խմբերում խաղարկվեց մրցաշարի 8-րդ տուրը: Արոնյանը 1 միավորով ավելացրեց իր միավորների քանակը' այն դարձնելով 5:Մեր գրոյսմաստերը հաղթեց խմբում միակ կին մասնակցին' աշխարհի կանանց կրկնակի չեմպիոն չինուհի Հոու ՈՒյֆանին և մտավ առաջատարների եռյակ: Մովսիսյանը ոչ ոքի խաղաց Սերգեյ Տիվիակովի(Նիդերլանդներ) հետ սկզբունքային պարտիան և միավորներով հասավ այս խմբի առաջատարներ հոլանդացի Յան Տիմանին և հունգար Ռապորտին' 5,5 միավորով կիսելով 1-3 տեղերը:
Ի դեպ սա հնարավոր դարձավ վերջիններիս՝ այս տուրում կրած պարտություններից հետո: Մխիթարյանը (Բրազիլիա) Սաբինո Բրունելոյի դեմ' 1 զինվորով պակաս խաղալով, երկար ժամանակ պայքարում էր ոչ ոքիի համար:Իտալացի շախմատիստը սակայն հստակ իրացրեց իր առավելությունը և միավորը գրանցեց իր օգտին:
Այսօր մրցաշարում կրկին հանգստյան օր է: Աշխարհի կանանց կրկնակի չեմպիոն չինուհի Հոու ՈՒյֆան(լուսանկարում) Լևոն Արոնյանի հետ խաղարկում է 8-րդ պարտիան:
"Նիդերլանդական օրագիր"
21, հունվար, 2013թ.
Լուսանկարն ուղարկել է լուրի հեղինակը։