?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

12-01-2013

Նիդերլանդական Վեյկ ան Զեե փոքրիկ ծովափնյա քաղաքում այս օրերին (հունվարի 11-ից 27-ը) ընթանում է շախմատային Tata Steel անունը կրող թվով 75-րդ ամենամյա մրցաշարը, որը հայաստանաբնակներին  ավելի շատ հայտնի է Վեյկ Ան Զեեի միջազգային մրցաշար  անվամբ:Ռեյտինգային այս խոշորագույն մրցաշարում փայլուն են հանդես եկել մեր հայրենակիցները: 1960 թվականին (ճիշտ է ոչ միանձյա) հաղթող է ճանաչվել Տիգրան Պետրոսյանը: Այս հաջողությունը ' 2007, 2008 թ. և 2012թ. հասցրել է եռակի անգամ կրկնել Լևոն Արոնյանը, ընդ որում աշխարհի գավաթակիրն ու բազմակի օլիմպիական չեմպիոնը նախորդ տարի ճանաչվել է մրցաշարի բացարձակ հաղթողը: Արոնյանը հանդես է գալիս ամենաբարձր գործակիցներ ունեցող Ա խմբում, ում մրցակիցները կլինեն   այնպիսի  ուժեղագույն գրոյսմաստերներ, ինչպիսիք են ՖԻԴԵ-ի դասակարգմամբ ամենաշատ գործակիցներ ունեցող Կարլսենը,Կորյակինը, Կարուանան,Անանդը, Լեկոն և այլք: Բ խմբում ընդգրկված է մեր մյուս մասնակիցը' Սերգեյ Մովսիսյանը:Հետաքրքրական է, որ հայազգի  մասնակից ունենք նաև C խմբում' բրազիլացի Գրիգոր Մխիթարյանը: Այսպիսով մրցաշարի բոլոր  3 խմբերը' որում ընդգրկված են 14-ական մարզիկներ, ունեն հայազգի մեկական մասնակից:Մրցաշարը նոր է մեկնարկել: Մեր մասնակիցները հասցրել են առայժմ ոչ ոքիներ անել:Արոնյանը հոլանդացի Լյուկ վան Վելի և  նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ , իսկ Մովսիսյանը Նիդերլանդների ու Գերմանիայի ներկայաչուցիչներ Յան Տիմանի ու Նայդիտշի հետ:Վերջինս ամենաշատ գործակիցներ ունեցող շախմատիստն է Բ խմբում:

Լուսանկարներում:-Լևոն Արոնյանը առաջին տուրում  հոլանդացի Լյուկ վան Վելի դեմ խաղում:

Բրազիլիայի ներկայացուցիչ, հայազգի մեր հայրենակից Գրիգոր Մխիթարյանը:

«Նիդերլանդական օրագիրը» մեծ սիրով ՇԱՆԹ հեռուստատեսության

լրագրական կայքին է ուղարկում մեր մասնակիցների արդյունքների

հաշվետվությունները :Վեյկ ան Զեեի մրցաշարի բոլոր  լուրերը' այստեղ

Comments

niderlandakan
Jul. 2nd, 2014 07:02 am (UTC)
9-րդ տուր
Սերգեյ Մովսիսյանը` B խմբի առաջատար

23.01.2013 10:14

Սերգեյ Մովսիսյանը` B խմբի առաջատար
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ, ՔՈ ԼՈՒՐԸ
Tata Steel անունը կրող Վեյկ ան Զեեյի 75-րդ ամենամյա մրցաշարում մասնակիցներին մնացել է խաղարկել 4 տուր:
Ափսոսանքով պետք է ասել, որ Լևոն Արոնյանը 9-րդ տուրում նիդերլանդացի Էրվին Լ' Ամի դեմ պայքարում միայն կարողացավ սև խաղաքարերով հասնել ոչ ոքիի:Սկզբում մեր գրոսմայստերը այնքան համարձակ սկսեց մարտը, որ նույնիսկ գերազանցեց ռիսկը:Հետագայում` արքայով համարձակ առաջ նետվելով (65 քայլերից 28 արքայով)կարողացավ վերականգնել նյութական հավասարակշռությունը:
Կարլսենը` հաղթելով չինուհի Հոու ՈՒյֆանին, ամրապնդեց առաջատարի իր դիրքը և կարելի է ասել, խմբում գործնականում ապահովեց բաղձալի հաղթանակը: Մյուս առաջատարը` Անանդը, ևս ոչ ոքի խաղաց: Թեև Լևոն Արոնյանը զբաղեցնում է մրցաշարային 3-րդ տեղը, բայց և, նորվեգացի Կարլսենից ետ է 1,5 միավորով:
Մրցաշարի մյուս խմբերից շատ ավելի ուրախալի են մեր լուրերը: Միանգամից հայտնենք , որ սևերով հանդես եկող մեր Սերգեյ Մովսիսյանը 46-րդ քայլում հաղթանակով ավարտեց մենամարտը ռուս Մաքսիմ Տուրովի նկատմամբ:Հենց այս հաղթանակի շնորհիվ մեր գրոսմայստերը B խմբում սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը` 2-3 տեղերը կիսող Նաիդիտշից և Ռապորտից առաջ անցնելով կես միավոր: Գործնականում Մովսիսյանը հաղթելու լավ հնարավորություններ է պահպանում:
C խմբում բրազիլիան ներկայացնող հայազգի Գրիգոր Մխիթարյանը' 28-րդ քայլում հաղթեց հոլանդացի գեղեցկուհի 19-ամյա Լիսա Սխութին:Մխիթարյանը' 5 միավորով 5-րդ տեղում է: Լուսանկարում:Մրցաշարում խաղարկվում է 9-րդ տուրը:
"Նիդերլանդական օրագիր"
22, հունվար, 2013թ.
Լուսանկարն ուղարկել է լուրի հեղինակը: Առաջին պլանում` Սերգեյ Մովսիսյանը: