?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

12-01-2013

Նիդերլանդական Վեյկ ան Զեե փոքրիկ ծովափնյա քաղաքում այս օրերին (հունվարի 11-ից 27-ը) ընթանում է շախմատային Tata Steel անունը կրող թվով 75-րդ ամենամյա մրցաշարը, որը հայաստանաբնակներին  ավելի շատ հայտնի է Վեյկ Ան Զեեի միջազգային մրցաշար  անվամբ:Ռեյտինգային այս խոշորագույն մրցաշարում փայլուն են հանդես եկել մեր հայրենակիցները: 1960 թվականին (ճիշտ է ոչ միանձյա) հաղթող է ճանաչվել Տիգրան Պետրոսյանը: Այս հաջողությունը ' 2007, 2008 թ. և 2012թ. հասցրել է եռակի անգամ կրկնել Լևոն Արոնյանը, ընդ որում աշխարհի գավաթակիրն ու բազմակի օլիմպիական չեմպիոնը նախորդ տարի ճանաչվել է մրցաշարի բացարձակ հաղթողը: Արոնյանը հանդես է գալիս ամենաբարձր գործակիցներ ունեցող Ա խմբում, ում մրցակիցները կլինեն   այնպիսի  ուժեղագույն գրոյսմաստերներ, ինչպիսիք են ՖԻԴԵ-ի դասակարգմամբ ամենաշատ գործակիցներ ունեցող Կարլսենը,Կորյակինը, Կարուանան,Անանդը, Լեկոն և այլք: Բ խմբում ընդգրկված է մեր մյուս մասնակիցը' Սերգեյ Մովսիսյանը:Հետաքրքրական է, որ հայազգի  մասնակից ունենք նաև C խմբում' բրազիլացի Գրիգոր Մխիթարյանը: Այսպիսով մրցաշարի բոլոր  3 խմբերը' որում ընդգրկված են 14-ական մարզիկներ, ունեն հայազգի մեկական մասնակից:Մրցաշարը նոր է մեկնարկել: Մեր մասնակիցները հասցրել են առայժմ ոչ ոքիներ անել:Արոնյանը հոլանդացի Լյուկ վան Վելի և  նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ , իսկ Մովսիսյանը Նիդերլանդների ու Գերմանիայի ներկայաչուցիչներ Յան Տիմանի ու Նայդիտշի հետ:Վերջինս ամենաշատ գործակիցներ ունեցող շախմատիստն է Բ խմբում:

Լուսանկարներում:-Լևոն Արոնյանը առաջին տուրում  հոլանդացի Լյուկ վան Վելի դեմ խաղում:

Բրազիլիայի ներկայացուցիչ, հայազգի մեր հայրենակից Գրիգոր Մխիթարյանը:

«Նիդերլանդական օրագիրը» մեծ սիրով ՇԱՆԹ հեռուստատեսության

լրագրական կայքին է ուղարկում մեր մասնակիցների արդյունքների

հաշվետվությունները :Վեյկ ան Զեեի մրցաշարի բոլոր  լուրերը' այստեղ

Comments

niderlandakan
Jul. 2nd, 2014 07:04 am (UTC)
10-րդ տուր

Մինչև վերջանագիծը` երեք տուր. հունվարի 27-ին պարզ կլինեն մրցաշարային բոլոր խմբերի հաղթողներն ու մրցանակակիրները
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ, ՔՈ ԼՈՒՐԸ
Վեյկ ան Զեեի Tata Steel 75-րդ նիդերլանդական շախմատային ամենամյա մրցաշարում խաղարկվեց 10-րդ տուրը :Վերջին 3 տուրերից առաջ մասնակիցները հունվարի 24-ին վերջին անգամ կհանգստանան:Արդեն հունվարի 27-ին պարզ կլինեն մրցաշարային բոլոր խմբերի հաղթողներն ու մրցանակակիրները:

ՖԻԴԵ-ի ամենաբարձր 20-րդ դասի, միջին` 2732 վարկանիշային գործակից ունեցող A խմբում, որտեղ մասնակցում է մեր ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը նյութական և դիրքային զգալի գերակշռությամբ ստիպեց սևերով հանդես եկող չին գրոսմայստեր Հաո Վանգին հանձնվել 38-րդ քայլում:Լևոն Արոնյանը կարծես 3-րդ տեղը ոչ մտադիր է զիջել որևէ մեկին, և ոչ էլ ինքն է կարողանում ավելի վեր բարձրանալ:Մեղավորներից մեկը նորվեգացի Մագնուս Կարլսենն է, որն անթերի է հանդես գալիս մրցաշարում և այս տուրում հերթական հաղթանակն իրացրեց Լ'Ամիի դեմ`միավորները հասցնելով 8-ի:

Անանդ-Կարյակին պարտիան խաղաղ ելք ունեցավ: Այսպիսով, Արոնյանը միավորներով հավասարվեց աշխարհի չեմպիոն Անանդին և 6,5 միավորով ամերիկացի Նակամուրայի հետ կիսում է 2-4-րդ տեղը:Հենց այս շախմատիստների մեջ էլ, երևի որոշվի 2-3 տեղերի ճակատագիրը:

ՖԻԴԵ-ի 2620 միջին գործակից ունեցող 15-դասի B խմբում հաղթողի ամենահավանական թեկնածուների թվին այստեղ դասում են մեր մյուս ուժեղագույն գրոյսմաստերին` Սերգեյ Մովսիսյանին:Մրցաշարային աղյուսակը այս խմբում շատ խիտ է դասավորված, հետևաբար, վերջնական հաղթողներն էլ շատ անկանխատեսելի են: 1-8-րդ տեղերի միջև միավորների տարբերությունը ընդամենը 2 է:Շատ արագ ` 23-րդ քայլում, ռուս Դանիել Դուբովի հետ մեր մասնակիցը կիսեց միավորը` թույլ տալով հունգարացի Ռապորտին միավորներով հավասարվելու:Վերջինս հաղթեց Ալեքսանդր Լպատովին(Թուրքիա) և 7 միավորով 1-2 տեղերն է կիսում Մովսիսյանի հետ:Խմբում ամեն ինչ կորոշեն վերջին 3 տուրերը:Խմբում շախմատիստների մեծ մասը պահպանում է մրցանակային տեղ շահելու հավանականությունը:

C խմբում (ՖԻԴԵ-Ի 10-րդ դասի մրցաշար), որտեղ մասնակիցների միջին գործակիցը հասնում է 2476-ի, անհամաչափ է հանդես գալիս Գրիգոր Մխիթարյանը (Բրազիլիա):Նա պարտվեց իրենից բավականաչափ ցածր գործակից ունեցող իսրաելցի Իգոր Բիտենսկուն (2400):Մխիթարյանի համար շատ դժվար է լինելու պայքարը մրցանակային տեղերի համար:
Հերթական` 11 տուրի խաղերը կկայանան հունվարի 25-ին, տեղական ժամանակով 13:30-ին:
"Նիդերլանդական օրագիր"
24, հունվար, 2013թ.
Լուսանկարն ուղարկել է լուրի հեղինակը. Լևոն Արոնյանը` 10-րդ տուրում, չին գրոյսմաստեր Հաո Վանգի դեմ մենամարտում: